ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
40 օրական երեխային չի հոսպիտալացրել, ինչի հետևանքով երեխան մահացել է. մանկաբույժը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման 11/28/2016 13:14 | Քրեական խրոնիկոն
«Հրազդան» ԲԿ-ի մանկաբույժ Մարինե Հակոբյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ մանկահասակ երեխային անզգուշությամբ մահ պատճառվելու մեղադրանքում դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման:
Միևնույն ժամանակ դատավճռով մանկաբույժը նաև զրկել է բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Ըստ մեղադրանքի՝ Մարինե Հակոբյան 1985թվականից աշխատելով «Հրազդան» ԲԿ- ում և 2010թ. դեկտեմբերի 30-ից հանդիսանալով ընդհանուր թերապևտիկ բաժանմունքի բժիշկ մանկաբույժ ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, քաջատեղյակ լինելով դեռևս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած և փետրվարի 4-ի առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան» ԲԿ բերված մանկահասակ, 24.12.2014թ. ծնված Մանե Հարությունյանի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման և հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները, այլ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ և այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման հիմնական և միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալացումը, որի դեպքում հնարավոր կլիներ Մ.Հարությունյանին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն, ինչը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները և կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանե Հարությունյանին 2015թ. փետրվարի 4-ին անզգուշությամբ պատճառված մահը:
Մարինե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մարինե Հակոբյանը դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տալով հայտնել է, որ նախաքննության ընթացքում իրեն հորդորել են, որ ընդունի մեղքը, մեղավոր ճանաչի իրեն, որը գործի համար մեղմացուցիչ հանգամանք է, ուստի այդպես էլ գրել է, սակայն իրականում ինքը երեխայի մահվան մեջ մեղավոր չէ:
2015 թվականի փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերն իրեն է զանգահարել «Հրազդան« ԲԿ-ի ընդունարանի հերթապահ շտապօգնության բժշկուհի Ռուզաննա Բարեղամյանը և ասել, որ երեխա են բերել, ինչ անեն, ինչին պատասխանել է, որ նախ պետք է զննեն երեխային, տեսնեն, թե ինչն է անհանգստացնում, որից հետո կասի, թե ինչ անեն:
Բարեղամյանն իրեն ասել է, որ երեխային ծնողներն են բերել, ասում են անհանգիստ է, ընդ որում, նախորդ օրը երեխայի քառասունքն է եղել։
Նման դեպքեր սովորաբար լինում են, երբ մայրերը խառնում են կերակուրները և անհանգիստ վիճակ է առաջանում, որն էլ փոխանցվում է կրծքով կերակրվող երեխային:
Ըստ Հակոբյանի ցուցմունքի, ինքը Բարեղամյանին ասել է, որ ստուգի երեխային, եթե վտանգի նշաններ չեն գտնի, ապա հնարավոր է երեխան գազերից լինի անհանգիստ, կարելի է գլիցերինի մոմիկ դնել: Պատասխանել է, որ վտանգի նշան չկա, միայն անհանգիստ է, մոմիկ կդնեն, ինքն էլ ասել է, որ սպասեն, տեսնեն վիճակն ինչպես է լինում, ապա ճշտեն թաղամասային բժշկի անունը, որպեսզի առավոտյան նրան տեղեկացնեն: Դրանից հետո իրեն այլևս չեն զանգահարել:
Առավոտյան, երբ գնացել է աշխատանքի, ժամը 10-ի սահմաններում, իրեն զանգահարել է ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանը և ասել, որ ցանկանում է իր մոտ հսկողության և հետազոտության ուղարկել քառասուն օրական երեխա: Նրան ասել է, որ հավանաբար գիշերվա երեխան է, Եղիազարյանը հարցրել է, թե արդյոք ինքը տեղյակ է, պատասխանել է, որ իրեն ընդունարանից զանգահարել են, փաստորեն երեխան հիվանդ է: Հարցրել է, թե ինչն է, նա էլ պատասխանել է, որ չգիտի, 37.5 ջերմություն ունի, սակայն բժշկուհի Հակոբայնն ասել է, որ 37.5 ջերմությունը, եթե ուրիշ բան չկա, անհանգստանալու պատճառ չէ, միաժամանակ բժշկուհուն ասել է, եթե չի կողմնորոշվում ախտորոշման մեջ, ուղեգրի Երևան:
Այդպես է ասել, քանի որ նախ պետք է գտնել հիվանդությունը, իսկ իրենք ոչ մի լուրջ մանկական հետազոտության պայման չունեն:
Բացի այդ, եթե ընթացքում երեխան վատանա, պետք է իրենց ամբողջ գործընթացը թողնեն, զբաղվեն այդ երեխայով, տեղափոխեն Երևան և այլն:
Ըստ Հակոբյանի՝ ցուցմունքի երբ հեռվից նայել է երեխային, դեղնավում է թվացել, հարցրել է ֆիզիոլոգիական դեղնուկ ունի երեխան, բժշկուհին ասել է, որ ոչ, նա ոչ մի բան էլ չունի, ինքը շատ լավ երեխա է: Այդտեղից էլ ինքը հանգստացել է, ասել, որ շատ լավ երեխա է, ավելի լավ է գնա Երևան, ինքն էլ այնքան գործեր ունի, իր գործերը չի թողնի և զբաղվի նրանով, պահեն, բարդացնեն, վատացնեն, հետո էլ ընկնեն մեքենաների հետևից:
Քանի որ, երբ մեքենա են կանչում, զբաղվում են ժամերով, տեղում են, տեղում չեն, մեկ ժամ անց կրկին զանգում են, երկուսից երեք ժամ է տևում, մինչև ավտոմեքենան գալիս, տանում է: Իսկ, երբ ինքը զգում է, որ երեխան շատ վատ է, իրենց ավտոմեքենան անմիջապես պատրաստ կանգնած է, ինքն անմիջապես զանգում է փոխտնօրեն Սասուն Հովհաննիսյանին, ասում, որ վատ երեխա կա, շտապ Երևան պետք է տանեն ու տեղափոխում են, դա վերաբերում է ծանր վիճակներին: Ծանր դեպքերում օգնություն է կազմակերպում և ինքն է տեղափոխում, իսկ եթե ի վիճակի է լինում մի փոքր սպասել, ավտոմեքենա են կանչում: Տվյալ դեպքում ինքը երկու տարբերակն էլ չի տեսել, որ երեխան վատ է, մեքենա կանչի, տեղափոխեն:
Հասկացել է, որ բժշկուհին ուղարկում է երեխային համապատասխան վայրում հսկվելու, հետազոտվելու, ոչ թե նա կյանքի խնդիր ունի և մի քանի ժամ հետո պետք է մահ գրանցվի:
Չգիտի, թե նախաքննության ժամանակ ինչու է իրեն մեղավոր ճանաչել, մտածել է, հավանաբար մեղավոր է, քանի որ ուրիշները չեն հասկացել, ինքը նույնպես չի հասկացել, բայց ինքը մեղավոր չէ, որ բժիշկները չեն հասկացել և ուղեգրել են` գրելով ախտորոշումն ընդհանուր հնարավոր բակտերիալ ինֆեկցիա: Բակտերիալ ինֆեկցիայի դեպքում երեխայի աչքից պետք է թարախային արտադրություն լիներ: Ինքը չի մտածել, որ երեխան պետք է մահանա թոքաբորբից, ունի բակտերիալ ինֆեկցիա, բացի այդ, ինքը չէր կարող որոշել, որ նա կմահանար երկու ժամից ու ինքը կմեղադրվեր երեխայի մահվան մեջ:
Հետագայում երեխայի տատիկը նշել է, որ երեխան տնքում էր, սակայն իրեն երեխայի տնքալու մասին ոչ ոք չի ասել, ոչ ընդունարանի բժիշկը, ոչ էլ Եղիազարյանը: Գոնե, եթե իրեն ասեին, որ տնքում է, ինքը հաստատ կզններ ու թույլ չէր տա տեղափոխել: Իսկ 37.5 ջերմություն ցանկացած երեխա կարող է ունենալ, մինչև երկու ամսական երեխաների համար 37.2-37.5 ջերմությունը համարվում է նորմալ: 37.5 ջերմությունը երեխայի վիճակի ծանրության մասին չի խոսում, առողջ երեխան կարող է ունենալ այդպիսի ջերմություն և առանց միջամտության անցնի: Իսկ, քանի որ ջերմությունից բացի այլ բան չի նշվել, ինքն էլ վերագրել է, որ դա նորմալ է:
Ըստ ամբաստանվող բժշկուհու՝ իր սխալը եղել է միայն նրանում, որ չի զննել երեխային, քանի որ բժշկուհին ուղեգիր է գրելիս եղել, այդ պարագայում էլ չի զննել, գնացել է իր աշխատանքին:
Իր անմիջական ղեկավարների կողմից ցուցում չի եղել երեխային ընդունել ստացիոնար:
Դատարանը ամբաստանյալ Մ.Հակոբյանի դատաքննական ցուցմունքները գտնել է, որ մասնակիորեն անարժանահավատ, ամբաստանյալը նպատակ է հետապնդել խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից։
Տուժողի իրավահաջորդ մահացած երեխայի մոր Վարդիթեր Հարությունյանի դատաքննության ընթացքում տված ցուցմունք համաձայն՝ փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը` ժամը 4-ի սահմաններում, իր դստերը՝ Մանե Հարությունյանին տարել են հիվանդանոց: Շտապօգնության բաժանմունքում եղել են միայն բուժքույրերը, երեխան սկեսուրի գրկում է եղել և նա ասել է, թե բժիշկ չկա արդյոք, քանի որ երեխան անհանգիստ է։ Բուժքույրերը նայել են և ասել, որ երեխայի փորիկից կլինի, սովորոբար երեխաներն անհանգիստ են լինում փորիկից կամ գազեր են ունենում:
Շտապօգնության բաժանմունքում երեխային բժիշկ չի նայել, չի ստուգել, բուժքույրերը չափել են երեխայի ջերմությունը և ասել, որ ջերմություն չունի: Գլիցերինի մոմիկ են տվել, որը սկեսուրն է դրել, որպեսզի երեխան հանգստանա, մոմիկը դնելուց հետո երեխային տարել են տուն:
Հիվանդանոցում մնացել են մոտ 30 րոպե, իրենց չեն առաջարկել երեխային հիվանդանոցում պահել մինչև լույսը բացվելը:
Գիշերը երեխան նորից անհանգիստ է եղել, մոմիկն էլ չի օգնել:
Առավոտյան երեխային նորից տարել են հիվանդանոց, որտեղ երեխան եղել է սկեսուրի գրկում, անհանգիստ է եղել, որոշակի ժամանակ սպասել են, մինչև իրենց հերթը հասել է: Ներս են մտել, բժշկուհին երեխային դրել է համապատասխան սեղանիկին, ստուգումներ է արել, ասել է երեխան գունատ է և դուրը չի գալիս:
Բժշկուհին չափել է ջերմությունը, ինչը նորմայից բարձր է եղել և ասել է, որ եթե երեխային չտեղափոխեն Երևան, ավելի կվատանա: Երեխան տնքալիս է եղել ու ծանր հևոցով է շնչել: Մելանյա Եղիազարյանն աշխատասենյակում է եղել, այդ պահին բժշկուհի Մարինե Հակոբյանն է ներս մտել, նրանք իրար հետ խոսել են, բժշկուհին նայել է երեխայի դեմքին և ասել, որ պետք է տեղափոխեն Երևան, նա էլ ասել է, որ եթե անհրաժեշտ է, տեղափոխեն: Սակայն իրենց շտապօգնություն չեն տրամադրել, որ երեխային տանեն, իրենք էլ երեխային տեղափոխել են իրենց ավտոմեքենայով և ճանապարհի կեսին երեխան վատացել է։
Երևան ուղևորվելու ճանապարհին երեխան արդեն մահացած է եղել, իսկ հիվանդանոց հասնելուց մեկ ժամ անց ծնողներին բժիշկներն ասել է, որ փոքրիկը մահացել է:
Տուժողի իրավահաջորդը նշել է, որ Հրազդանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն չեն ցուցաբերել երեխային: Երբ տվել են ախտորոշումը, ասել են, որ երեխան ունեցել է երկկողմանի սուր թոքաբորբ և սրտի արատ, բայց իր առաջին երեխան էլ է ունեցել սրտի արատ և ներկայում 5 տարեկան է: Մինչև դեպքի օրը երեխայի վիճակը նորմալ է եղել, դեպքից երկու շաբաթ առաջ փոքրիկին հսկող բժշկուհին՝ Մելանյա Եղիազարյանն այցելել է իրենց տուն, երեխային ստուգել, համոզվել, որ ամեն ինչ նորմալ է:
Տուժողի իրավահաջորդը բժշկուհի Մարինե Հակոբյանի դեմ որևէ գույքային պահանջ չի ներկայացրել, սակայն դատարանին խնդրել է իր երեխայի մահվան մեջ մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատժի։
Ըստ դատաբժշկական փորձաքննության երեխայի մահը վրա է հասել դիակի փորձաքննությունից մոտ 20-24 ժամ առաջ, իսկ մահվան պատճառ է հանդիսացել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան, որն էլ պայմանավորված է հեմոռագիկ կոմպոնենտով ինտերստիցիալ թոքաբորբով, մակերեսային տրախեիտով, ներքին օրգանների միկրոցիրկուլյատոր խանգարումներով, սնուցախանգարումով և այտուցով, որոնք առկա են եղել Մ.Հարությունյանի մոտ կենդանության օրոք և վերջիններն էլ բերել են մահվան: Մ.Հարությունյանի դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է նաև միջնախասրտային միջնապատի դեֆեկտ` բաց օվալ անցք, որը մահվան հետ ուղղակի պատճառական կապի մեջ չի գտնվում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ