ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարմազանովը բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում 11/28/2016 17:51 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանը թևակոխել է խորհրդարանական կառավարման համակարգ, որտեղ անչափ կարևոր է կուսակցությունների դերն ու նշանակությունը: Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Բնական է, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է իր հետ բերեր որոշակի շտկուﬓեր կուսակցությունների դերի և նրանց աշխատանքի հետ կապված: Մենք այս ոլորտում բազում խնդիրներ ունենք, որոնք լուծման կարիք ունեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ կուսակցությունների արագ կայացման և զարգացման համար անհրաժեշտ է երկու քայլ կատարել:
«Հարկավոր է ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ բոլոր կուսակցությունների համար: Սա ժողովրդավարության ոսկե կանոններից մեկն է: Երկրորդ քայլը պետք է լինի այն, որ բոլոր կուսակցությունների համար պետք է լինեն ազատ մրցակցային պայմաններ: Եթե մենք խոսում ենք ժողովրդավարությունից և ցանկանում ենք, որ մեր ժողովուրդն ապրի ժողովրդավարական հասարակարգում, իսկ մենք մեզ համարենք ժողովրդավարական խորհրդարանի ներկայացուցիչներ, պետք է առաջին հերթին գիտակցենք, որ ժողովրդավարությունը ազատ և բաց մրցակցություն է, ուստի մենք չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծենք կուսակցությունների համար, որոնք ցանկանում են մաս դառնալ մրցակցության»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը ներկայացրեց նաև այն քայլերը, որոնք պետք է կատարվեն այդ խնդիրները կարգավորելու համար: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի պատգամավորները հնարավորինս արագ ընդունեն մի օրենք, որը կբացառի արհեստական, բյուրոկրատական քաշքշուկը:
«Մենք պետք է գնանք հնարավորինս ազատականացման ճանապարհով: Նոր հեծանիվ պետք չէ ստեղծել, կա բավականին հաջողված փորձ ու գոնե Հայաստանի համար մենք պետք է դիտարկենք հետխորհրդային տարածաշրջանի երկրների փորձը՝ Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Ռուսաստան, Ուկրաինա: Եթե մենք նայենք այս երկրների փորձը, կտեսնենք, որ շեշտակի ազատականացում է գնում: Ռուսաստանի նման 150 միլիոնանոց երկրում ընդամենը 40 հազար անդամ է պետք, որպեսզի հնարավոր լինի համագումար անել և կուսակցություն ստեղծել: Մենք էլ ենք գնում այս ճանապարհով: Այս նախագծով գործող օրենքի փոխարեն մենք սահմանում ենք, որ կուսակցություն գրանցելու համար հարկավոր կլինի ունենալ ոչ թե 2000, այլ 1000 անդամ: Եթե մենք բոլոր մարզերում և մայրաքաղաքում ունենայինք կառույցներ, հիմա դա կրճատվում է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ հարկավոր է ունենալ նաև որոշ սահմանափակումներ, որոնք, սակայն, պետք է լինեն ողջամտության և տրամաբանության շրջանակներում:
«Եթե մենք ցանկանում ենք զբաղվել քաղաքականությամբ, և ես ու պարոն Բաղդասարյանը որոշում ենք կուսակցություն ստեղծել, ընդամենը նրա համար, որ մենք այդպես ենք որոշել, դա բավարար չէ: Դրա համար կա հասարակական կազմակերպություն: Մենք պետք է կարողանանք հասարակական կազմակերպությունը կամ գարեջրի սիրահարների միությունը տարբերել կուսակցությունից: Մենք պետք է աստիճանաբար գնանք այն ճանապարհով, որ այն կուսակցությունները, որոնք մի քանի գումարման ազգային ժողովի աշխատանքներին չեն մասնակցում, ինքնալուծարվեն: Հակառակ դեպքում, եթե քաղաքական ուժը որևէ ձև չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այդ դեպքում ո՞րն է այդ կուսակցության իմաստը»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ կարծիք հայտնելով, որ հարկավոր է աստիճանաբար գնալ կուսակցությունների խոշորացման ճանապարհով, սակայն դա չպետք է արվի արհեստական խոչընդոտներ ստեղծելու եղանակով:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից