Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Արփինե Հովհաննիսյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը 11/28/2016   15:37  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովը սկսել է քննարկել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա իր խոսքում ընդգծեց, թե նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի առաջին հերթին այն տեսանկյունից, որ այն սահմանադրական օրենք է, ինչպես նաև այն տեսանկյունից, թե պետությունը ինչպես է պատկերացնում կուսակցությունների գործունեության հետագա տեսլականը:

«Մի կողմից այս օրենքն իր բովանդակությամբ այնպիսին չէ, որ կանխորոշում է ընտրություններից առաջ կուսակցությունների դերակատարումը, բայց մյուս կողմից էլ որոշակի դերակատարություն ունի իրականում այն տեսանկյունից, թե մենք ինչ պահանջներ ենք ներկայացնում կուսակցությունների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նախարարը` հավելելով, որ օրենքն ուղարկվել է միջազգային փորձաքննության, և դրա վերաբերյալ գնահատականները կլինեն առաջիկա օրերի ընթացքում:

Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնք հիմք են հանդիսանում օրենքի մշակման համար: Նախարարը հայտնեց, որ փոփոխության է ենթարկվել այն դրույթը, որ կուսակցությունը գրանցման պահին պարտավոր է ունենալ 200 անդամ, իսկ այնուհետև 6 ամսվա ընթացքում կուսակցության անդամների թիվը պետք է հասնի 2 հազարի:

«Ճի՞շտ է, արդյոք, այս դրույթը: Ես կարծում եմ, որ ոչ: Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք բռնել կուսակցությունների զարգացման տեսլականի համատեքստում այն առումով, որ անդամների թվաքանակի ստուգումը կամ պետության կողմից վերահսկողական մեխանիզմների կիրառումը կուսակցությունների նկատմամբ այնքան էլ ճիշտ չէ:

Հիմա մենք տալիս ենք ձևակերպում, որ կուսակցությունը հիմնման պահին պետք է ունենա 100 անդամ, իսկ հետո 6-ամսյա ժամկետում, երբ կուսակցությունը կներկայացվի գրանցման, ունենա հազար անդամ: Ես կարծում եմ, որ սա մեղմացում է այն տեսանկյունից, որ գրանցումից հետո որևէ մեկը կուսակցության նկատմամբ վերահսկողություն չի սահմանելու-, «մանրամասնեց նախարարը:

Գործող օրենքի համաձայն՝ կուսակցությունը գրանցումից ոչ ուշ, քան 6 ամիս հետո պիտի տարածքային ստորաբաժանումներ ստեղծեր հանրապետության ողջ տարածքում:

«Սա նշանակում է, որ պետական լիազոր մարմինը՝ արդարադատության նախարարությունը, պիտի, ըստ էության, ստուգեր՝ արդյոք կուսակցությունը 6 ամիս անց իրականացրե՞լ է այդ գործունեությունը, թե՝ ոչ: Այս դրույթն էլ նպատակահարմար չենք համարել, ուստի առաջարկել ենք, որ կուսակցությունը տարածքային ստորաբաժանումներ ունենա կամ Երևանում, կամ մարզային ստորաբաժանումներ՝ մարզերի առնվազն 1/3-ում, կամ Երևանի ու մարզերի 1/3-ում: Մեր խորին համոզմամբ՝ սրանով հնարավորություն է ստեղծվում, որ կուսակցությունն իր հավակնությունները ներկայացնի նախ տարածքային կառավարման մակարդակում, այնուհետև՝ համապետական մակարդակում»,- պարզաբանեց նախարարը:

Գործող օրենքը ենթադրում է մի պահանջ, որ եթե կուսակցության կանոնադրությունը կամ հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրական պահանջներին, ապա կուսակցության գրանցումը մերժվում է:

«Բնականաբար, այլ հարց է, որ կուսակցությունների հետ աշխատանքն այդպես չի տարվում, քանի որ եղել են դեպքեր, երբ բացառապես օրենքի պահանջներին համապատասխան կուսակցության գրանցումը մերժվել է, սակայն գնահատականները եղել են քաղաքական: Եղել են հայտարարություններ, որ դա քաղաքական պատվեր է և այլն: Սա է եղել գնահատականը օրենքի նվազագույն պահանջները չպահպանելու արդյունքում կուսակցության գրանցումը մերժելու : Դրա համար մենք այս նախագծում տարանջատում ենք մտցրել և հստակ ներկայացրել այն բացառիկ դեպքերը, երբ կուսակցության գրանցումը կարող է մերժվել:

Այդ հիմքերը բխում են բացառապես Սահմանադրությունից: Սահմանադրության 46-րդ հոդվածում կա ձևակերպում, որ օրենքով այն կուսակցությունները, որոնք քարոզում են սահմանադրական կարգի բռնի տապալում, հակասահմանադրական են և ենթակա են արգելման սահմանադրական դատարանի որոշմամբ: Դրա համար մենք նշել ենք կուսակցության գրանցումը մերժելու հիմքերը: Կուսակցության գրանցումը կարող է մերժվել այն դեպքում, եթե այդ կուսակցության ծրագիրը միտված է սահմանադրական կարգի բռնի տապալմանը, եթե կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում օրենքի պահանջներին կամ հիմնադիր համագումարում կուսակցություն ստեղծելու մասին որոշում չի կայացվել: Կուսակցության գրանցումը կմերժվի նաև այն դեպքում, եթե այն գրանցման դիմումը չի ներկայացնում հիմնադիր համագումարից հետո 6 ամսվա ընթացքում, այլ 6 ամսից էլ ուշ ժամկետում»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը հավելեց, որ օրենքի նախագիծը շատ մեծ նշանակություն ունի քաղաքական դաշտի համար: Նա ընդգծեց, որ կան սկզբունքներ, որոնցով կառավարությունը շարժվել է՝ հավելելով, որ այդ սկզբունքները կարող են փոփոխությունների ենթարկվել կուսակցությունների, քաղաքական դաշտի դերակատարների առաջարկների արդյունքում, քանի որ օրենքի նախագծում դոգմատիկ ճշմարտություններ չեն ամրագրված:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]