Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

Հանդիսավոր նիստ՝  նվիրված ՀՔԾ հիմնադրման 9-ամյակին   11/28/2016   17:30  |  ԼՐԱՀՈՍ

 

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որընախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Այս մասին հայտնումէ  ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը շնորհավորեց Ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ առաջադրված բարդ, ինչպես նաև պատասխանատու խնդիրների իրականացման գործում:

Վահրամ Շահինյանը իր ելույթում շեշտեց, որ մասնագիտական տոնը նշելու ամեն մի առիթ դրա հասցեատիրոջն ուղղված լրացուցիչ հնարավորություն է վերաիմաստավորելու իր գործառույթային առաքելությունը, ի մի բերելու ծանր ու դժվար աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու արդյունավետորեն շտկել դրանք:

- Անհամեստություն չեմ համարի, եթե նշեմ, որ վերջին տարիների ընթացքում անհամեմատ աճել է ՀՀ հատուկ քննչական  ծառայության հեղինակությունը ոչ միայն երկրի իրավապահ մարմինների ու պետական մյուս կառույցների, այլև հասարակության ու անհատ քաղաքացիների շրջանում: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճը ուղիղ կապված է շուրջ երեքուկես տարի ներդրված հակակոռուպցիոն ռազմավարության հետ: Այս մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ և բազմիցս ու բարձրաձայն կրկնելու եմ, որ այսօր երկրի պետական քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ  պայքարն այդքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում: Մենք մեր հավատով, վարքագծով ու կենսակերպով ապացուցել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների աշխատավարձով հնարավոր է ապրել ու արարել` չմտնելով անօրինական որևէ գործարքի մեջ,- իր ելույթում նշեց Վահրամ Շահինյանը և շարունակեց,- ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակության աճի մյուս ապացույցը մեր   քաղաքացիների տարեցտարի  աճող հազարավոր դիմում-բողոքներն են, որոնցում մարդիկ խնդրում են նույն գործառույթներն իրականացնող այս կամ այն մարմնի վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների միջոցով իրականացնել իրենց կամ իրենց հարազատների վերաբերյալ քննվող քրեական գործերը: Այդ դիմումներում բազմաթիվ են մեր ծառայության գործառույթներից չբխող կենցաղային բնույթի ամենատարբեր հարցերից մինչև պետական այս կամ այն կառույցի կողմից իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքները:

Հատուկ քննչական ծառայության պետը ընդգծեց, որ Ծառայության՝ որպես պետական կառույցի դերակատարության կարևորության վկայությունն է նաև կարծիքի ու առաջարկությունների համար իրավական ամենատարբեր փաստաթղթերի նախագծերը Ծառայությանն ուղարկելու. առավել բարդ, բազմադրվագ, և ինչո՞ւ չէ աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հատկապես մեզ հանձնարարելու փաստերը:

- Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ծառայության հետ սերտորեն համագործակցում են միջազգային ամենատարբեր կազմակերպություններ, որ շուրջ մեկ տասնյակից ավելի երկրների դեսպաններ ու մեծ ճանաչում ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին մեկ տարում, այցելել են մեր կառույց և ցանկություն հայտնել համագործակցության կամուրջ ստեղծել իրենց պետությունների համանման գերատեսչությունների հետ: Անշուշտ, մեր կառույցի առավել կարևորումը չէ՞, որ  հնարավորություն  է  տալիս մեր մասնագետներին ընդգրկվել թե՛ ներպետական և թե՛ մեր պետությունը արտաքին աշխարհին ներկայացնող ամենատարբեր հեղինակավոր հանձնաժողովների կազմում,- փաստեց Վ. Շահինյանը:

Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը նշեց, որ ճանաչվածությունը իր հետ բերում է նաև մեծ պատասխանատվություն: Ժամանակը խիստ պահանջներ է ներկայացնում  հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: «Մենք մեր պրոֆեսիոնալիզմով ու բարոյական հատկանիշներով միշտ պետք է  տարբերվենք մյուսներից, ավելին,  պետք է միշտ պատրաստ լինենք համընթաց գնալ ժամանակի հետ: Կարծում եմ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում խիստ կարևորվում է մասնագիտական պատշաճ գիտելիքներով օժտված ժամանակակից քննիչի դերը: Այսօր  մեր պետությունն ու հասարակությունը ցանկանում են ստանալ առավել որակյալ քննչական ծառայություն, ընդունակ՝ հարգելու օրենքը, մարդու իրավունքների հանրաճանաչ նորմերը: Տոնական  այս օրը ընդունված է խոսել հատկապես ձեռքբերումներից և այս առումով պետք է նշեմ, որ շատ բան արդե՛ն արվել է, սակայն մեզ դեռ տևական ու քրտնաջան աշխատանք է սպասվում քննչական աշխատանքի կազմակերպման ուղիները, ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ժամանակի պահանջներին համահունչ քննչական աշխատանքն առավել արդիական ու դինամիկ դարձնելու համար:

Իրատեսորեն արժևորելով Ծառայության ձեռքբերումները՝ հիշարժան օրվա առիթով ուզում եմ, հատկապես շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարին՝ Հանրապետության Նախագահին,Ծառայությանն ու աշխատակիցներին հուզող  բոլոր  հարցերի  նկատմամբ ցուցաբերած  ուշադրության ու ջերմ վերաբերմունքի, այն աջակցության համար, որ նպաստել է մեր առջև դրված հիմնարար խնդիրների արդյունավետ  լուծմանն ու կենսագործմանը,- ընդգծեց Վ. Շահինյանն ու կարևորելով գործընկեր ուժային կառույցների հետ տարվող ակտիվ համագործակցությունը՝ նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրապետության դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերներին, քանզի մեր շատ ձեռքբերումները չէին լինի, եթե չլիներ նրանց հետ փոխադարձ ու արդյունավետ համագործակցությունը»:

Ելույթով հանդես եկան ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ Մուշեղ Բաբայանը և Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության մի շարք քննիչներ, Ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Ելույթով հանդես եկած ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը նշեց. «Քիչ կառույցներ կան, որ իրենց անվանման մեջ կրում են «հատուկ» եզրույթը, որը որքան առանձնացնող է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Ցանկանում եմ, որ «հատուկ» եզրույթի կիրառումը վերաբերի ոչ միայն ձեր կառույցի անվանմանը, այլև հաջողություններին, ձեռքբերումներին, նվաճումներին»,- եզրափակեց Հրայր Ղուկասյանը, որից վերջինս ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերը, որոնց համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ Ծառայության  խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության մայոր Գարեգին Բեգոյանը պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով: 

Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով խրախուսվեցին Ծառայության մի շարք աշխատակիցներ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]