ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր օրենքի նախագծով ընդլայնվում են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները 11/28/2016 13:34 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ օրենսդրական նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով:
«Մասնավորապես, Սահմանադրության 216 հոդվածը սահմանում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նիստի օրը: Նախագծում առաջին հերթին ամրագրվել են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ընդլայնմանն ուղղված նոր սահմանադրական պահանջները:
Սահմանադրության 191-րդ հոդվածը պաշտպանին հնարավորություն է տալիս ոչ միայն հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, այլ նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը:
Նախագծով սահմանվել են այն դեպքերը, երբ պաշտպանը կարող է քննարկել կազմակերպությունների դեմ բերված բողոքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:
Նա մանրամասնեց, որ սահմանվել է, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է քննարկել հանրային ծառայությունների ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների զանգվածային խախտումների մասին:
«Սահմանադրական փոփոխություններից բխող մյուս անհրաժեշտ կարգավորումը կապված է մարդու իրավունքներին առնչվող նորմատիվ ակտերի կատարման գործում պաշտպանի մասնակցության հետ: Նախագծով նախատեսվում է մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող օրենքների և իրավական ակտերի նախագծերը մարդու իրավունքների
պաշտպանին կարծիքի ուղարկելու պահանջը»,- ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը:
Նախագծով սահմանվել է պաշտպանի ևս մեկ կարևոր գործառույթ: Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ պաշտպանին վերապահվել է «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կողﬕց ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մոնիթորինգի և երեխաների իրավունքների խախտումների կանխարգելման իրավասությունը: Նախագծով նաև մանրամասն կարգավորումների է ենթարկվել պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության կարգը, ամրագրվել է պաշտպանի աշխատակազﬕ կառուցվածքը: Նախագծով կարևոր երաշխիքներ են սահմանվել պաշտպանի արդյունավետ գործունեությունն ապահովելու համար: Նման կարևոր գործառույթ է պատասխանատվությունը մարդու իրավունքների պաշտպանի գործունությունը խոչընդոտելու համար:
Փոխնախարարը հստակեցրեց, որ գործող քրեական օրենսգրքով մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը խոչընդոտելը քրեական պատասխանատվություն է ենթադրում միայն պաշտոնատար անձանց համար, սակայն նախագծով ընդլայնվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար: Մասնավորապես, պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն նաև ոչ պաշտոնատար անձինք
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից