ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՔԾ հիմնադրման 9-ամյակին 11/28/2016 17:30 | ԼՐԱՀՈՍ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որընախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Այս մասին հայտնումէ ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը շնորհավորեց Ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ առաջադրված բարդ, ինչպես նաև պատասխանատու խնդիրների իրականացման գործում:
Վահրամ Շահինյանը իր ելույթում շեշտեց, որ մասնագիտական տոնը նշելու ամեն մի առիթ դրա հասցեատիրոջն ուղղված լրացուցիչ հնարավորություն է վերաիմաստավորելու իր գործառույթային առաքելությունը, ի մի բերելու ծանր ու դժվար աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու արդյունավետորեն շտկել դրանք:
- Անհամեստություն չեմ համարի, եթե նշեմ, որ վերջին տարիների ընթացքում անհամեմատ աճել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակությունը ոչ միայն երկրի իրավապահ մարմինների ու պետական մյուս կառույցների, այլև հասարակության ու անհատ քաղաքացիների շրջանում: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճը ուղիղ կապված է շուրջ երեքուկես տարի ներդրված հակակոռուպցիոն ռազմավարության հետ: Այս մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ և բազմիցս ու բարձրաձայն կրկնելու եմ, որ այսօր երկրի պետական քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այդքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում: Մենք մեր հավատով, վարքագծով ու կենսակերպով ապացուցել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների աշխատավարձով հնարավոր է ապրել ու արարել` չմտնելով անօրինական որևէ գործարքի մեջ,- իր ելույթում նշեց Վահրամ Շահինյանը և շարունակեց,- ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակության աճի մյուս ապացույցը մեր քաղաքացիների տարեցտարի աճող հազարավոր դիմում-բողոքներն են, որոնցում մարդիկ խնդրում են նույն գործառույթներն իրականացնող այս կամ այն մարմնի վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների միջոցով իրականացնել իրենց կամ իրենց հարազատների վերաբերյալ քննվող քրեական գործերը: Այդ դիմումներում բազմաթիվ են մեր ծառայության գործառույթներից չբխող կենցաղային բնույթի ամենատարբեր հարցերից մինչև պետական այս կամ այն կառույցի կողմից իրենց իրավունքների ոտնահարման վերաբերյալ բողոքները:
Հատուկ քննչական ծառայության պետը ընդգծեց, որ Ծառայության՝ որպես պետական կառույցի դերակատարության կարևորության վկայությունն է նաև կարծիքի ու առաջարկությունների համար իրավական ամենատարբեր փաստաթղթերի նախագծերը Ծառայությանն ուղարկելու. առավել բարդ, բազմադրվագ, և ինչո՞ւ չէ աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հատկապես մեզ հանձնարարելու փաստերը:
- Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ծառայության հետ սերտորեն համագործակցում են միջազգային ամենատարբեր կազմակերպություններ, որ շուրջ մեկ տասնյակից ավելի երկրների դեսպաններ ու մեծ ճանաչում ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերջին մեկ տարում, այցելել են մեր կառույց և ցանկություն հայտնել համագործակցության կամուրջ ստեղծել իրենց պետությունների համանման գերատեսչությունների հետ: Անշուշտ, մեր կառույցի առավել կարևորումը չէ՞, որ հնարավորություն է տալիս մեր մասնագետներին ընդգրկվել թե՛ ներպետական և թե՛ մեր պետությունը արտաքին աշխարհին ներկայացնող ամենատարբեր հեղինակավոր հանձնաժողովների կազմում,- փաստեց Վ. Շահինյանը:
Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը նշեց, որ ճանաչվածությունը իր հետ բերում է նաև մեծ պատասխանատվություն: Ժամանակը խիստ պահանջներ է ներկայացնում հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: «Մենք մեր պրոֆեսիոնալիզմով ու բարոյական հատկանիշներով միշտ պետք է տարբերվենք մյուսներից, ավելին, պետք է միշտ պատրաստ լինենք համընթաց գնալ ժամանակի հետ: Կարծում եմ՝ հանցավորության դեմ արդյունավետ պայքարի գործում խիստ կարևորվում է մասնագիտական պատշաճ գիտելիքներով օժտված ժամանակակից քննիչի դերը: Այսօր մեր պետությունն ու հասարակությունը ցանկանում են ստանալ առավել որակյալ քննչական ծառայություն, ընդունակ՝ հարգելու օրենքը, մարդու իրավունքների հանրաճանաչ նորմերը: Տոնական այս օրը ընդունված է խոսել հատկապես ձեռքբերումներից և այս առումով պետք է նշեմ, որ շատ բան արդե՛ն արվել է, սակայն մեզ դեռ տևական ու քրտնաջան աշխատանք է սպասվում քննչական աշխատանքի կազմակերպման ուղիները, ձևերն ու մեթոդները կատարելագործելու, ժամանակի պահանջներին համահունչ քննչական աշխատանքն առավել արդիական ու դինամիկ դարձնելու համար:
Իրատեսորեն արժևորելով Ծառայության ձեռքբերումները՝ հիշարժան օրվա առիթով ուզում եմ, հատկապես շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարին՝ Հանրապետության Նախագահին,Ծառայությանն ու աշխատակիցներին հուզող բոլոր հարցերի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու ջերմ վերաբերմունքի, այն աջակցության համար, որ նպաստել է մեր առջև դրված հիմնարար խնդիրների արդյունավետ լուծմանն ու կենսագործմանը,- ընդգծեց Վ. Շահինյանն ու կարևորելով գործընկեր ուժային կառույցների հետ տարվող ակտիվ համագործակցությունը՝ նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել հանրապետության դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերներին, քանզի մեր շատ ձեռքբերումները չէին լինի, եթե չլիներ նրանց հետ փոխադարձ ու արդյունավետ համագործակցությունը»:
Ելույթով հանդես եկան ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ Մուշեղ Բաբայանը և Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության մի շարք քննիչներ, Ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը, այլ պաշտոնատար անձինք:
Ելույթով հանդես եկած ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը նշեց. «Քիչ կառույցներ կան, որ իրենց անվանման մեջ կրում են «հատուկ» եզրույթը, որը որքան առանձնացնող է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Ցանկանում եմ, որ «հատուկ» եզրույթի կիրառումը վերաբերի ոչ միայն ձեր կառույցի անվանմանը, այլև հաջողություններին, ձեռքբերումներին, նվաճումներին»,- եզրափակեց Հրայր Ղուկասյանը, որից վերջինս ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերը, որոնց համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ Ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության մայոր Գարեգին Բեգոյանը պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով:
Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով խրախուսվեցին Ծառայության մի շարք աշխատակիցներ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից