ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան 11/28/2016 09:57 | Ղարաբաղյան հակամարտություն
Ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է: Հերոսը սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում. դասղեկ Արմինե Ասլանյանի խոսքով՝ Հենրիկին կարողանում էին ավելի լավ բացահայտել իր իսկ գրված տողերով, քանի որ փակ էր, չէր սիրում շատ խոսել:
«Ուրախ եմ, որ պահել եմ այս տողերը: 6-րդ դասարանում աշակերտներին հանձնարարել էի բնութագրել ինքներն իրենց: Գրել էր՝ ես բնավորությամբ շատ հանգիստ եմ, սիրում եմ ծանոթություներ հաստատել, ընկերասեր եմ, կատակասեր եմ, կատակում եմ, բայց` միայն տանը հաճախ, արտաքինից շատ ժպտերես եմ, ներքուստ նույնպես ուրախ եմ, ես բոյով եմ, շիկահեր, աչքերս արտահայտիչ են, շագանակագույն, նիհար եմ եւ ուժեղ եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պատմում է տիկին Ասլանյանը:
Դասղեկն ասում է, որ ամենադրական հատկանիշները կարելի էր գտնել հենց Հենրիկի մեջ, նա ճշգրտորեն բնութագրել էր իրեն այնպես, ինչպես նրան տեսնում էր իր շրջապատը:
«Շատ սիրված էր բոլորի կողմից, լուրջ ու չափի մեջ, երբեք սուտ չէր խոսում: Մի անգամ էլ հանձնարարել էի անունը բացել, անվան տառերով բնութագրական բառեր գրել, Հենրիկն առանձնացրել էր՝ հանգիստ, երազկոտ, նեղացկոտ, «ր» տառի տակ երեւի ոչինչ չէր գտել, պարզապես գրել էր րոպեական, իրատես եւ կարգապահ: Ամեն ինչ ճիշտ էր բնութագրել, միայն թե մի փոքր նեղացկոտ բառն էր մեզ համար բացահայտում: Իրոք, հանգիստ էր, չեմ հիշում, որ երբեւէ ընկերների հետ վիճաբանություն ունենար, հենց առաջին նստարանին էր նստում, միշտ ժպիտը դեմքին էր, հանձնարարությունները սիրով կատարում էր: Եթե ուզեր, երեւի շատ ավելի լավ կսովորեր, որովհետեւ բարձր դասարաններում զգաց դրա հաճույքը: Գրականություն էր շատ սիրում, հաճույքով կարդում ու անգիր էր անում մեր բանաստեղծների ստեղծագործությունները: Մտադրություն ուներ ուսումը շարունակելու, իրավաբան էր ուզում լինել»:
Տիկին Ասլանյանը ներկայացրեց Հենրիկին հանձնարարված եւս մի առաջադրանք, որտեղ նա պետք է գրեր, թե ինչ է ցանկանում:
««Ուզում եմ» թեմայով աշխատանք հանձնարարեցի, Հենրիկն այնքան լավ բաներ էր գրել՝ բոլոր մարդիկ էլ ամեն վայրկյան մի բան ուզում են, ես շատ կուզեի, որ մարդիկ լինեն բարի եւ անկեղծ, ուզում եմ, որ մեր երկրում շարունակվի անկախությունը, երջանկություն տիրի, ուզում եմ, որ Հայաստանը կրկին ունենա իր առաջվա տարածքները, ուզում եմ, որ բոլոր երկրներում խաղաղություն տիրի եւ պատերազմներ չլինեն, ես այն եմ ուզում, ինչ բոլոր մարդիկ են ուզում»:
Հենրիկի մասին դեպքն իմանալուց հետո դպրոցի աշակերտներն իրենց նախաձեռնությամբ որոշել եւ անկյուն էին պատրաստել Հենրիկի համար: Դասղեկը տեղեկացրեց, որ այսօր էլ պատրաստվում են սերժանտի հիշատակին նվիրված փոքր միջոցառում անցկացնել:
«Ես այդ օրերին շատ անհանգիստ էի, քանի որ Հենրիկն էլ, համարյա բոլոր դասընկերներն էլ ծառայում էին Արցախում: Երբ իմացանք, սկզբում չէինք հավատում, ընտանիքն էլ չէր հավատացել: Հիշում եմ՝ հոգեհանգստից հետո բոլորով հավաքվեցինք դպրոցում, աղջիկները մինչեւ ուշ գիշեր ինձ հետ նստեցին, մտածում էինք Հենրիկի մասին, պատմում տարբեր դրվագներ, ով ինչ հիշում էր: Ես ավարտական դասարան ունեի այս տարի, վերջին զանգի միջոցառումը սկսեցինք Հենրիկին նվիրված հատվածով, ասացինք, որ շնորհակալ ենք, որ մեզ պաշտպանել է, հանուն այսօրվա, որ մենք խաղաղ անցկացնենք վերջին զանգը: Մեզ համար էլ է դժվար, իմ հոգում մի հոգս էլ է ավելացել»:
Հենրիկը մարտի դաշտում էլ իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես բնութագրել էր: Շտապեց օգնության, զոհվեց վիրավոր ընկերներին դուրս բերելիս, տվեց իր կյանքը՝ փրկելով մեկ ուրիշինը:
Սյուզի Մուրադյան
Լուսանկարը՝ 168.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ