Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները 11/28/2016   15:17  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Ռաֆիկ Կրպեյանին և նրա սխրանքի պատմությունը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով նա պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ռաֆիկն այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, որտեղ ստանում է փրկարարի մասնագիտություն։ Այժմ նա երրորդ կուրսում է և սովորում է անվճար համակարգում։ Իր առաջնային նպատակներից է, որ ավարտի ուսումն ու իր մասնագիտությամբ աշխատի։

«Երազանքներ չունեմ, ավելի շուտ նպատակներ են, որոնք աշխատում եմ իրագործել»,- ասում է ﬔր պատմության հերոսը։ Ռաֆիկ Կրպեյանը նաև սիրում է սպորտով զբաղվել։ Ասում է, որ մինչև բանակ գնալը պարապել է ըմբշամարտ. «Մրցումների եմ մասնակցել, զբաղեցրել եմ առաջին, երկրորդ տեղերը: Մրցուﬓերն եղել են Հայաստանի տարածքում, արտերկրում չեմ մասնակցել»։ 2014 թվականից նա զորակոչվել է ժամկետային ծառայության։ Սկզբում ծառայել է Արմավիրում՝ տանկային զորամասում, հետո՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Մարտակերտում։

Ասում է, երբ իմացել է, որ Ղարաբաղ է գնալու ,առաջինը, որ մտքով անցել է՝ դիրքերն են եղել. «Մտածեցի՝ դիրքերում եմ լինելու։ Իմ կարծիքով, ծառայությունն անիմաստ կլիներ առանց դիրքեր գնալու»։

Այդ խոսքերը լսելուց հետո խնդրեցի, որ պատմի քառօրյա պատերազﬕ մասին։ Ասում է, որ հենց առաջին օրից եղել է Թալիշում։

«Ապրիլի 2-ին մենք ճաշարանից դուրս եկանք, պատրաստվում էինք հերթափոխի, իսկ հետո շարային ստուգատես պիտի լիներ։ Այդ ժամանակ հրամանատարը տագնապ հայտարարեց, և ընդհանուր զորամասն առաջ շարժվեց։ Դրանից հետո մեր հրամանատարը երկու տանկ հանեց հակառակորդի դեմ, մեկը՝ իմը։ Առաջացանք դեպի Թալիշ գյուղը»,- պատմում է Կրպեյանը։ Վերհիշելով ապրիլյան այդ օրերը՝ նա ասում է, երբ արդեն գյուղում են եղել, սկսել են իրենց ուղղությամբ կրակել հենց գյուղի միջից։ Ապրիլի 3-ին ետ են գնացել ու, թշնամու գրաված դիրքերը ետ վերցնելով, առաջ են շարժվել մինչև վերջին դիրքը՝ 162-րդը։

«Դրանից հետո երկու ամիս ու կես մնացինք դիրքերում ու հետո ետ իջանք գյուղ, երբ արդեն հրադադար էր հաստատվել։ Մեր գումարտակի հրամանատարի ու դիվիզիայի մարտական գծով տեղակալի հետ ապրիլի 3-ին մոտավորապես ժամը 5-ի սահմաններում մի տանկ խփեցինք։ Նրանք նկատել էին տանկը։

Հրամանատարը ցույց տվեց մեզ, հետո մեր տանկը գործի գցեցինք, առաջ գնացինք ու խոցեցինք հակառակորդի տանկը։ Խոսակցության ընթացքում Ռաֆիկն ասում է, որ տանկիստը երեք րոպեի կյանք ունի։ Հարցնում եմ, թե ինչ նկատի ունի:

Ասում է՝ երբ տեսնում ես թիրախը՝ հակառակորդի տանկը, որը պետք է ոչնչացնել, կրակում ու վրիպում ես, վերալիցքավորելու ժամանակահատվածը ամենաշատը երեք րոպե է տևում: Այդ ընթացքում ամեն ինչ կարող է պատահել, կարող են քեզ խփել: Եվ հենց դա է պատճառը, որ տանկիստը երեք րոպեի կյանք ունի։ «Այդ ընթացքում մտածում էինք, որ ցանկացած ժամանակ այդ երեք րոպեն կարող է սպառվել, բայց այդպես էլ չսպառվեց, հաղթահարեցինք այդ րոպեները»:

Ասում եմ. «Իսկ ի՞նչ էիք մտածում այդ պահին տանկի մեջ»: Պատասխանում է. «Դե, տանկի մեջ երեք ընդհանրապես հոգի են լինում, մենք էլ ընկերներով մեկս մյուսիս սիրտ էինք տալիս։ Տանկում, բացի ինձնից, նաև Խաչատրյան Գևորգն ու Սահակյան Սամվելն էին։ Միմյանց հետ անընդհատ մեր ընտանիքներից էինք խոսում, դա շատ օգնեց։ Այսինքն՝ անընդհատ մտածել ենք, որ Աստծո կամքով ողջ և առողջ վերադառնանք մեր ծնողների մոտ»։

Հարցին, թե իր կարծիքով այդ ո՞ր ուժն է փրկել նրան, պատասխանում է, թե իրենք մտածել են, որ ամեն ինչ նորմալ կվերջանա։

«Եթե հակիրճ լինեմ՝ ծնողների հանդեպ սերն ու կարոտն է եղել այն ուժը, որ մեզ փրկել է»,- նշեց Ռաֆիկը։ Հավելեց նաև, որ, այդ ամենից բացի, իր բախտը նույնպես բերել է, որ ողջ է մնացել և շատ մեծ դերակատարում է ունեցել իրենց հրամանատար Կարեն Ջալավյանը. «Միշտ մեր կողքին էր հրամանատարը։ Իր շնորհիվ էր, որ այդքան բանի հասանք»։

Հերոս տանկիստն ասում է, որ հարկ եղած դեպքում անպայման նորից կգնա դիրքեր՝ պաշտպանելու մեր հողը։ Հետո հարցնում եմ՝ արդյոք ինքն իրեն հերոս համարո՞ւմ է: Ռաֆիկը հաﬔստորեն լռում է։ Դրա փոխարեն նա բացատրում է, թե ովքեր են իր համար հերոսները. «Հերոսներ են այն մարդիկ, ովքեր գիտակցել են, որ տվյալ քայլն անելու դեպքում իրենք կզոհվեն, բայց, այնուամենայնիվ, արել են այդ քայլը։ Հերոսներ են նրանք, ովքեր չեն վախեցել, հասկանալով վտանգը՝ մահվանն ընդառաջ են գնացել ու պաշտպանել հայրենիքը, ընտանիքը, ընկերներին»։

Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարը` Տաթև Դուրյանի

Հեղինակ` «Փաստինֆո»


Հարակից հրապարակումներ`

14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան
16:50 24/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան
11:31 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու
13:32 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍ«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգը ցանկացավ ապրել ու ապրեց
13:35 03/10/2016  |  ԼՐԱՀՈՍՎիրավորված զինվորն ապաքինվում է և չի ափսոսում իր կատարածի համար
11:16 15/09/2016  |  ԱռողջությունՎիրավոր զինծառայողներին այցելել է արտերկրից ժամանած բժիշկների հերթական խումբը
11:06 18/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՔառօրյա պատերազմում վիրավորված Հայկ Սեխիլյանն արդեն կարողանում է ձեռնափայտի օգնությամբ քայլել. Tert.am
09:58 17/08/2016  |  ԼՐԱՀՈՍՔառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է. մանրամասներ բոլոր վիրավորների մասին
13:49 13/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված 18 զինծառայող հոսպիտալում բուժում է ստանում
13:39 14/07/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 2 զինծառայող դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արխիվ

[]