ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամբաստանյալին վերագրվող արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում. կայացվել է արդարացման դատավճիռ 11/26/2016 14:30 | Արդարացման դատավճիռներ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մնացականյանի նախագահությամբ, անպարտ է ճանաչել և արդարացրել Տիգրան Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով՝ տրանսպորտային միջոցը հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելը, առաջադրված մեղադրանքում՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Տիգրան Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանը միջնորդել էր դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտնելով, որ համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանն որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, հաստատված է համարել, որ ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանը 2016 թվականի ապրիլի 21-ին` ժամը 21:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «NISSAN FUGA 2,5» մակնիշի ավտոմեքենան հանձնել է թեթև աստիճանի հարբած վիճակում գտնվող` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչ Ալյոշա Մարությանին, ով նույն օրը` ժամը 21:30-ի սահմաններում, Կապան քաղաքի Գետափնյա փողոցում` «ԿԱՊ-ՊԱՀԱԾՈ» ՍՊ ընկերության հարակից հատվածում թույլ է տվել ՃԵԿ-ի 65-րդ կետի, այն է`«վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ», ՃԵԿ-ի 66-րդ կետի այն է` «վարորդը պետք է ընտրի այնպիսի արագություն, որը հնարավորություն է տալիս նրան կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է` «ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ ՃԵԿ-ը», 24-րդ հոդվածի 7-րդ մասի` «վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, ու իր գործողություններով չստեղծել վթարային իրադրությունե պահանջները, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, դրանով իսկ պայմանավորվել տվյալ վթարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ենթարկվել է վթարի, որի հետևանքով առաջացել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքներ, այն է` «NISSAN FUGA 2,5» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Մովսիսյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով և տեղափոխվել է «Կապան ԲԿ» ՓԲ ընկերություն:
Արձանագրելով, որ Տիգրան Մովսիսյանը տրանսպորտային միջոցը հանձնել է հարբած անձին, և որ դրա հետևանքով մարդու (տվյալ դեպքում` Տիգրան Մովսիսյանի) առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս, նման պայմաններում Դատարանը փաստել է, որ Տիգրան Մովսիսյանի արարքը ձևականորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հատկանիշները:
Միաժամանակ Դատարանը գտել է, որ Տիգրան Մովսիսյանի արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Դատարանի եզրահանգման համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը նյութական է, այսինքն` հանրորեն վտանգավոր հետևանքները (խոշոր վնաս առաջանալը, մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառվելը, մարդու առողջությանը ծանր վնաս պատճառվելը, մարդու մահ առաջանալը, երկու կամ ավելի մարդու մահ առաջանալը) հանդիսանում են հանցակազմի պարտադիր հատկանիշ, իսկ դրանց բացակայությունը բացառում է նշված հանցակազմի առկայությունը: Այլ կերպ ասած` տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը ինքնին (առանց հանրորեն վտանգավոր հետևանքներ առաջանալու) չի առաջացնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն:
ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով առաջացած միակ հանրորեն վտանգավոր հետևանքը ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանի առողջությանը պատճառված միջին ծանրության վնասն է: Այլ կերպ ասած` ամբաստանյալ Տիգրան Մովսիսյանին վերագրվող արարքի արդյունքում առաջացած հետևանքների (պատճառված վնասի) կրողը բացառապես Տիգրան Մովսիսյանն է:
ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի իմաստով, բացի Տիգրան Մովսիսյանից, որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, հասարակությանը կամ պետությանը վնաս չի պատճառվել: Ավելին` սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որևէ անձ չի ճանաչվել տուժող:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու և Տիգրան Մովսիսյանի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կապակցությամբ Ալյոշա Մարությանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել` բողոքի բացակայության հիմքով:
Այսպիսով, Դատարանը, նկատի ունենալով, որ Տիգրան Մովսիսյանի արարքն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, գտել է, որ նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ