ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյան. Կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի 11/26/2016 16:02 | Քաղաքական
ՀՀԿ կուսակցության, կուսակցության անդամների համար ՀՀ նախագահը հնչեցրել է 7 սկզբունք, որով պետք է առաջնորդվեն անկախ հասարակության մեջ գրաված դիրքից։
Նախագահն այդ 7 սկզբունքները հրապարակել է ՀՀԿ նախագահի ընտրությունից հետո` նշելով, որ երիտասարդ գործընկերները, կուսակցականների նոր սերունդն այս թեզերը թող ընկալի որպես յոթ խորհուրդ, որոնց պետք է հետևել մշտապես։
Առաջին սկզբունքը երկրի անվտանգությունն է: «Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը», - հայտարարեց Նախագահը` նշելով, որ մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը։
Երկրորդ խորհուրդը` ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդումն է:
«Հիշե՛ք, որ ուրիշներին դեպի օրենք և օրինականություն առաջնորդելուց առաջ, անձնական պատասխանատվություն ունեք ինքներդ լինելու օրենքի հլու ծառան ու օրինականության մարմնավորումը», - ընդգծել է երկրի ղեկավարը` ավելացնելով. «ի՞նչ արժե սեփական օրենքներ ընդունելու ինքնիշխանությունդ, եթե ընդունածդ օրենքներին չպետք է հետևես։ Ի՞նչ արժե ազատությունդ, եթե դրա սահմանները չես հարգում։ Աններելի է, երբ իրավունքի սահմաններն ու օրինականությունը խախտում են դրանք սահմանողները։ Անօրինական ճանապարհով օրինականություն հաստատել չի՛ լինի։ Մեր ժողովրդի ազատությունն ու իրավունքներն արժանի են նույնքան պաշտպանված լինելու, որքան անպաշտպան են եղել դրանք դարեր շարունակ։ Արժանի են նույնքան հարգանքի և հետևողականության, որքան դրանք ձեռք բերելու ճանապարհին մեր նախնիների ու ժամանակակիցների թափած արյունը»։
Երրորդ խորհուրդը՝ խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս։
Նախագահը նշեց, որ եթե սահմանի խաղաղության պահապանը մեր զինվորն է, ապա սահմանից ներս խաղաղությունը ՀՀԿ-ի պատասխանատվությունն է։ «Մի՛ օտարացրեք ոչ մեկին և անդառնալիորեն մի՛ խռովեք որևէ հոգի։ Թշնամի մի՛ փնտրեք ներսում, մի՛ թշնամացրեք ու մի՛ թշնամացեք ։ Անհանդուրժողականության կամ կուլակաթափության կոչերով ոչ մի տեղ չե՛ք հասնի»։, - նշեց նախագահը: Նրա խոսքերով` ամենացավոտ որոշումն անգամ չի թշնամացնում, եթե հնչել են բոլոր փաստարկներն ու յուրաքանչյուրը խոսելու ու լսվելու հնարավորություն է ունեցել։
«Երկրի սահմանին խաղաղության վերջին գրավականը զենքն է ու զինվորը։ Երկրի սահմանից ներս ոչ մի զենքով խաղաղություն չես հաստատի։ Երկրի սահմանից ներս խաղաղություն հաստատելու միակ միջոցը վստահությունն է։ Վստահությունը իրար հանդեպ։ Վաստակե՛ք ժողովրդի վստահությունը ձեր հետևողականությամբ։ Մեր նորանկախ պետականության կտավը հյուսված է վստահության թելերով։ Ամրացրե՛ք այդ թելերն ու բազմապատկեք դրանք։ Հենվե՛ք ձեր միակ անխախտ ու անդավաճան դաշնակցի՝ ժողովրդի վրա՝ ժողովրդի ուժ», - ասել է Նախագահը։
Նախագահի չորրորդ խորհուրդը վերաբերում էր մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն։
«Ինտեգրման գործընթացները ոչ թե հանգրվան են, այլ ուղի՝ դեպի նոր հնարավորություններ, նոր շուկաներ, նոր գործընկերներ, նոր գիտելիք ու նոր հմտություն», - նշեց Սերժ Սարգսյանը։
Հինգերորդ սկզբունքը հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումն է։
«Փոքրաթիվ, բայց եռանդուն մեր ժողովրդի համար առաջընթացը կարևոր խորհուրդ ունի։ Մենք պիտի կարողանանք փոխվել՝ պահպանվելով և շարունակ փոխակերպվելով։ Մենք պիտի կարողանանք խուսափել քաղաքական, տնտեսական ու սոցիալական ցնցումներից և սակայն շարժվել առաջ։ Հենց նման առաջընթացի է արժանի մեր համբերատար ժողովուրդը», - հայտարարել է Նախագահը եւ ավելացրել. «Փորձե՛ք տիրապետել առաջընթացի արվեստին, փորձե՛ք ապահովել ժողովրդի ու ձեռնարկությունների կյանքի բնականոն ընթացքը, օրինականությունը անհրաժեշտ բարեփոխումների պահին։ Եվ փորձե՛ք երաշխավորել օրինականությունը՝ բարեփոխումներ իրականացնելու շնորհիվ»։
Նախագահի խոսքերով`մեր ժողովրդի առաջընթացն արժանի է նույնքան անխզելի ու անշրջելի ձեռքբերումների, որքան անդառնալի են եղել մեր կորուստները և ցավոտ՝ մեր ցնցումները։
Վեցերորդ ջանքը Նախագահը պատվիրեց ուղղել մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն։
«Այո՛, մենք քիչ ենք, սակայն մեր ժողովրդի պատմությունը հասնում է քաղաքակրթության ակունքներին, արմատներին, և եթե մեր կողքին կանգնեն հազարամյա մեր պատմության կերտողները, մեր նախնիները, նրանց ստեղծածն ու նրանց թողած անսահման ժառանգությունը, ապա մեզնից ավելի մեծաթիվ, ավելի հզոր և ավելի հարուստ ժողովուրդ երկրագնդի վրա քիչ կլինի», - նշեց նախագահը։
Երկրի ղեկավարը կուսակցականններին հորդորեց տե՛ր մնալ թե՛ հնին, թե՛ նորին։
«Տե՛ր եղեք ձեռքբերումներին ու նաև՝ կորուստներին։ Տե՛ր եղեք լավին ու վատին։ Տե՛ր եղեք ճիշտ որոշումներին ու նաև՝ սխալներին։ Ձեր ու ձեր նախորդների։ Ձեր սերունդը, մեր սերունդը միայն մեր հավաքական տարածական ու ժամանակային ժառանգության շնորհիվ կարող է այս աշխարհում լինել ուժեղ ու մրցունակ։ Աշխարհում, որտեղ թույլերն ու անմրցունակները դատապարտված են մնալու պատմության լուսանցքներում», - ընդգծել է Սերժ Սարգսյանը։
Յոթերորդ սկզբունքը վերաբերում է ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները վերաիմաստավորելուն։
«Սահմանադրությունը, օրենքները երաշխավորում են երջանիկ ու ապահով լինելու իրավունքը, սակայն բոլորի երջանկության ու ապահովության համար յուրաքանչյուրն անելիք ունի։ Մի՛ ձգտեք իշխանության, եթե պատրաստ չեք անմնացորդ ծառայելու։ Իշխանությունը վայելք չէ, այլ ծանր բեռ», - հայտարարել է երկրի ղեկավարը` ընդգծելով. «եղե՛ք իրատես, ձեր անելիքը կառուցե՛ք ամենաաննպաստ զարգացումների հեռանկարն աչքի առաջ պահելով։ Սակայն միշտ մնացեք լավատես։ Ամենածանր փորձությունների պահին լավատեսությունը, հանգուցալուծման հույսը, սեփական ուժերի հանդեպ հավատը, հայրենակցի հանդեպ սերը երբեմն դառնալու են ձեր միակ զինակիցը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից