ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ. կայացվել է արդարացման դատավճիռ 11/26/2016 13:10 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Սարդարյանի նախագահությամբ, Համլետ Ղազարյանին անպարտ է ճանաչել ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախության փորձ, առաջադրված մեղադրանքում՝ արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Համլետ Ղազարյանը ճանաչվել է անպարտ և արդարացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն, առաջադրված մեղադրանքում ` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով:
Համլետ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
Դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել նաև ամբաստանյալ Սևակ Մուսայելյանի նկատմամբ: Նա ճանաչվել է անպարտ ու արդարացվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, առաջադրված մեղադրանքում` արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով: Սևակ Մուսայելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
Տուժողի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանի քաղաքացիական հայցը Համլետ Ղազարյանից և Սևակ Մուսայելյանից որպես հանցագործությամբ պատճառված վնաս հօգուտ Հայաստանի Հանրապետության 616.380 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ, թողնվել է առանց քննության:
Դատարանը՝ ուսումնասիրելով դատաքննության ընթացքում հրապարակված ապացույցները և լսելով կողմերի ներկայացրած փաստարկները, եկել է այն եզրահանգման, որ սույն գործով ամբաստանյալ Համլետ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով առաջադրված մեղադրանքն անհիմն է, քանի որ նրան մեղսագրվող գործողություններում բացակայում է խարդախության հանցակազմի թե՛սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ կողմերը:
Դատարանը գտել է, որ Համլետ Ղազարյանի մեղսագրվող արարքներում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ գործի քննության ընթացքում չապացուցվեց, որ Համլետ Ղազարյանը իր կողմից կազմված և ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայություն ներկայացրած դրամական բավարարման տեղեկագրում աշխատավարձից բացի 2014 թվականի հոկտեմբեր ամսում հաշվարկելով և փորձելով ստանալ, իսկ նույն թվականի նոյեմբեր ամսում հաշվարկելով և ստանալով՝ հատուկ տարածքում ծառայություն իրականացնելու համար 59.222 ՀՀ դրամի չափով հավելավճարներ, դա կատարել է ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ: Այսինքն՝ մեղադրանքի կողմը չի ապացուցել, որ Համլետ Ղազարյանը իր սուբյեկտիվ ընկալմամբ մտածել է, որ իրեն Հավելավճարներ չեն հասնում, և իր աշխատավարձին Հավելավճարներ հաշվակցելով, ինքը ապօրինի տիրանում է ուրիշի, տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության գույքին, հակառակը՝ սույն գործի քննության փուլում դատարանի մոտ համոզմունք է ձևավորվել, որ Համլետ Ղազարյանը իր աշխատավարձին Հավելավճարներ հաշվակցելիս համոզված է եղել, որ իրեն այդ Հավելավճարները հասնում են:
Դատարանը գտել է, որ Համլետ Ղազարյանի մեղսագրվող արարքներում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ գործի քննության ընթացքում չի ապացուցվել, որ Համլետ Ղազարյանը իր աշխատավարձին Հավելավճարներ հաշվակցել է խաբեության եղանակով:
Ըստ դատարանի եզրահանգման, ապացույցների բավարար համակցությամբ Համլետ Ղազարյանին վերագրվող երկու արարքներում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ եթե Համլետ Ղազարյանը նույնիսկ իրավունք չի ունեցել իր աշխատավարձին հաշվակցելու Հավելավճարներ, ապա դա անելիս նա գործել է՝ գտնվելով բարեխիղճ մոլորության մեջ:
Ապացույցների բավարար համակցությամբ դատարանը եզրահանգել է նաև, որ Համլետ Ղազարյանին մեղսագրվող երկու արարքներում խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը՝ խաբեության եղանակով կատարելը, նույնպես բացակայում է, քանի որ Համլետ Ղազարյանը իր աշխատավարձին Հավելավճարներ է հաշվակցել բացահայտորեն, հրապարակային, այդ հարցի շուրջ քննարկումներ ծավալելով և բանավեճերի մեջ մտնելով զորամասի հրամանատարի, դիվիզիայի ֆինանսական բաժնի պետի, հաշվապահի, համալրման բաժանմունքի պետի և այլոց հետ, նրանց բացատրելով իր փաստարկների իսկությունը: Ինչ վերաբերվում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման մյուս տեսակին՝ վստահությունը չարաշահելու եղանակին, ապա այն նույնպես բացակայում է Համլետ Ղազարյանի արարքներում, բացի այդ նրան մեղադրանք է առաջադրված խաբեության եղանակով ուրիշի գույքին տիրանալու, տիրանալու փորձ կատարելու համար և գործը քննվում է առաջադրված մեղադրանքի սահմաններում:
Դատարանը գտել է նաև, որ դատավարության կողմերը վիճում են աշխատանքային հարաբերությունների շուրջ, այդ հարաբերությունների վերաբերյալ վեճը ենթակա է քննման քաղաքացիական գործեր քննող դատարանների կողմից՝ ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի հիման վրա: Ավելին՝ քրեական գործեր քննող դատարանը իրավունք չունի վերոգրյալ քաղաքացիական վեճը լուծել, կամ հաստատված համարել այնպիսի հանգամանքներ, որոնք կկանխորոշեն հետագայում քաղաքացիական դատավարության շրջանակներում նույն վեճի հանգուցալուծումը, քանի որ այդ դեպքում դատարանը դուրս կգա օրենքով կարգավորված իր լիազորությունների շրջանակից և չի հանդիսանա «Օրենքի հիման վրա ստեղծված» դատարան, ինչը կհանդիսանա ոչ միայն ՀՀ Սահմանադրության և ներպետական մյուս իրավական ակտերի, այլև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ արդար դատաքննության իրավունք, կոպիտ խախտում:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»: Իսկ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:
Դատարանն եկել է այն եզրահանգման, որ գործով ամբաստանյալ Սևակ Մուսայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը նույնպես անհիմն է:
Դատարանը վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածն, ըստ որի «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: (…)»:
Իսկ ՄԻԵԿ-ի 7-րդ հոդվածի համաձայն՝ Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա, «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվել(…)»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ