ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդարացման որոշումն անփոփոխ մնաց. մեղադրողի Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել 11/25/2016 14:23 | Արդարացման դատավճիռներ
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործով մեղադրող դատախազի բողոքը:
Դատախազը խնդրել էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 19-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի օգոստոսի 6-ի դատավճռին։
Վճռաբեկ դատարանը գտնել է, որ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատական սխալ` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։
Ըստ վճռաբեկ դատարանի՝ բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չէ։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը և բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ արդարացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Նարեկին՝ հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող Նարեկը դատապարտվել էր 6 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես միջնորդել էր մեղադրող դատախազը՝ իր մեղադրական ճառում:
Վերաքննիչ բողոքով պաշտպանական կողմը պահանջել էր ամբողջությամբ բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 06.08.2015թ. դատավճիռը և Նարեկին արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը:
Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Նարեկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ ինքնաբուխ և խաղաղ հավաքի բոլոր չափանիշներին համապատասխանող ցույցը խոչընդոտվել, ապա կոպիտ կերպով ցրվել է ի սկզբանե լավ չկազմակերպված, ցուցարարների հետ աշխատանք տանելու անընդունակ և սեփական մասնագիտական թերի պատրաստվածությունից շփոթված ոստիկանական ուժերի կողմից:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ըստ մեղադրանքի՝ Նարեկը 2014թ. հունիսի 23-ին, ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի երրորդ հատուկ գումարտակի ծառայող, ոստիկանության սերժանտ Կ. Սաղաթելյանի նկատմամբ՝ նրան պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Նարեկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ