ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան 11/25/2016 14:45 | Ղարաբաղյան հակամարտություն
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Արագած Աբրահամյանի սխրանքի պատմությունը։ Նա պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության մեդալով»։
Արագածն այժմ սովորում է Վանաձորի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետում։ Հիմա նա երկրորդ կուրսի ուսանող է։ Մինչև բանակ զորակոչվելն էլ է սովորել, նաև զբաղվել կարատեով, շատ մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում և այլ վայրերում։
«Տասնմեկ տարի զբաղվել եմ, 2009 թվականին Եվրոպայի առաջնությունում առաջին հորիզոնականն եմ զբաղեցրել։ Այժմ երեխաների եմ մարզում»։
Մեր պատմության հերոսն ասում է, որ իր նպատակն է ավարտել ուսումը։ Բայց նաև ձգտում է գործունեություն ծավալել արտերկրում։ «Ուղղակի ժամանակի խնդիր է, որ կարողանամ իրականացնել այն ամենը, ինչ պլանավորել եմ։
Բայց հիմա ինձ համար առաջնայինը պարապմունքներս ու աշակերտներս են։ Եթե ժամանակս հերիքի, ինքս էլ կշարունակեմ պարապել։ Հիմա, հնարավոր է, Օլիմպիական խաղերում ներառեն նաև կարատեն։ Ես, որ եվրոպական մրցաշարում հաղթել եմ, գիտեմ, եթե ինձ վրա աշխատեմ, լավ մարզվեմ, հաստատ հաջողության կհասնեմ նաև Օլիմպիական խաղերում։ Այդ պոտենցիալն ունեմ իմ մեջ»,- համոզված է Արագածը։
Նպատակների մասին խոսելուց հետո, հարցրի, թե որոնք են իր երազանքները, ասաց, թե երազանքն է լինել ծնողների, շրջապատի համար լավ մարդ, ով կարող է մարդկանց օգնել ցանկացած հարցում։
«Բոլորն էլ իրենց ծնողին, շրջապատին օգնում են, իսկ ես ուզում եմ այնպիսի բան անել, որ հիշվող ու մնայուն լինի։ Բայց դեռ չգիտեմ ինչ եմ անելու։ Իմ նպատակների մասին դեռ չեմ ուզում շատ բարձրաձայնել։ Մի բան կուզենամ ասել։ Որ քառօրյա պատերազմում ողջ մնացի, իմ բախտն ինձ հետ էր, և, երևի, ես դեռ ինչ-որ անելիքներ ունեմ։ Դեռ չեմ որոշել ինչ, բայց կյանքը, երևի, ցույց կտա, թե ինչ առաքելություն ունեմ, մնացածը հետո կորոշեմ»,-ասաց նա։ Խնդրեցի, որ մի փոքր պատմի, թե ինչպես է ինքն իմացել քառօրյա պատերազմն սկսվելու մասին։
«Մեր վաշտն այդ օրը գտնվում էր վերակարգում։ Ես հերթապահ էի հսկիչ-անցագրային կետում, ինձ հետ օրապահներից էր նաև Տիգրան Աբգարյանը։ Այդ օրը մենք սովորական ծառայություն էինք իրականացնում, և հանկարծ այդ ամենը սկսվեց։ Սկզբում հանկարծակիի եկանք, չէինք պատկերացնում ինչ է կատարվում։ Անընդհատ կրակոցներ էին, մեր զորամասը ռմբակոծության տակ էր։ Այդ ընթացքում առաջադրանք ստացանք դուրս գալ առաջնագիծ, մեկնել մարտական գործողությունների վայր ու թույլ չտալ հակառակորդի առաջխաղացումը դեպի մեր սահմանները։ Կատարեցինք մոտավորապես 40 կմ երթ դեպի Ջրական (Ջաբրայիլ)։ Երբ տեղ հասանք, արդեն կային դիրքեր, որոնք գրավել էր հակառակորդը։ Երեկոյան 5-7-ի միջակայքում հասանք մարտական գործողությունների վայր։ Ու հենց Ջրականում կռիվ տվեցինք, հետ բերեցինք մեր դիրքը։ Այդ ժամանակ մենք ընդհանրապես զոհ չունեցանք, իսկ հակառակորդը՝ չափից շատ զոհեր»,- վերհիշում է Արագած Աբրահամյանը։
Տանկի հրամանատար սերժանտ Արագած Աբրահամյանի գլխավորությամբ Տ-72-ի անձնակազմը ապրիլի 2-ին ոչնչացրել է հակառակորդի Տ-90 տանկը: Արագածը պատմում է, որ իրենք մոտավորապես քառասուն րոպե են եղել գործողությունների կիզակետում, անմիջական մասնակցություն ունեցել մարտին, ինչից հետո թշնամին ետ է քաշվել, և տղաները մեր դիրքերը պահել են։
Տվյալ օրն այդ հատվածում նրանց առաքելությունը ավարտվել է։ Արդեն գիշերը ժամը երկուսի սահմաններում ետ են եկել իրենց դիրք, որպեսզի առավոտյան նորից սկսեն գրոհը։ «Առավոտյան կրկին սկսեցինք մեր գործողությունները, սակայն երկուսի կողմերը մեր կողքի տանկի անձնակազմը զոհվեց։ Եղոյան Բենիամինը (նրան Մոնթե էինք ասում), Աբգարյան Տիգրանը և Ալիխանյան Վլադիմիրը նահատակվեցին։ Նրանք շատ մեծ դեր ունեցան. մտել էին հակառակորդի թիկունքը, գցել դրոշը, անցել նրանց դիակների վրայով ու գրոհը կասեցրել ﬔր դիրքի մատույցներում»,- պատմում է Արագածը։
Լսելով այս ամենը՝ ասում եմ դուք բոլորդ հերոսներ եք, ի՞նչ ես զգում, որ քեզ այդպես են դիմում։ Ասում է, թե ինքը չի ընդունում, որ իրեն հերոս են ասում։
«Դա հերոսություն չէ, իմ կարծիքով։ Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը, հատկապես, երբ տվյալ անձը գտնվում է ծառայության մեջ, դա իր աշխատանքն է։ Այդ երկու տարին մենք ծառայում ենք զուտ այն բանի համար, որ եթե հանկարծ պետք լինի, կարողանանք պաշտպանել մեր երկիրը, մեր հողը, ջուրն ու ընտանիքը»,- ասում է Արագածը։
Հարցնում եմ՝ իսկ ի՞նչ է քեզ համար հայրենիքը: Պատասխանում է. «Ինձ համար հայրենիքը իմ ծնողներն են, իմ տունը, այն մարդիկ, ում ես սիրում եմ, և իրենք էլ ինձ են սիրում»։
Ասում է, որ իր աշխարհայացքը փոխվել է, հիմա կյանքը ավելի լավ է պատկերացնում, քան առաջ։
«Այն ժամանակ ամեն ինչ խաղաղ, հանգիստ, իր հունով ընթանում էր, ոչնչի մասին չէի մտածում՝ ես էի, իմ սպորտը, և վերջ։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, ավելի լավ եմ գնահատում այն, ինչ ունեմ, որովհետև հիմա կարող էի չլինել, զուտ պատահականության արդյունք է, որ ողջ եմ մնացել։ Ես եղել եմ այն տանկում, որը խփեց հակառակորդը։ Բայց մինչ այդ Բենիամինը հասցրեց ինձ հանել տանկից, ուրիշ տանկ եմ տեղափոխվել։ Իմ հետևի տանկը ևս խփեցին, այդ ժամանակ ես հասցրեցի առաջ գնալ, և ինձ բան չեղավ»,- վերհիշում է Արագած Աբրահամյանը։ Հարցնում եմ, թե իր կարծիքով ի՞նչն է փրկել իրեն: Ասում է, որ բախտի բերմամբ է ողջ մնացել, և, երևի, մի քիչ էլ պետք է խելացի գործել։
«Այդ ընթացքում ամեն ինչին պետք է նայես այնպես, ինչպես կա, չպիտի ընկճվես։ Պետք չէ խուճապի մատնվել, թե վայ կրակեցին, պետք է թաքնվել։ Պիտի ավելի իրատեսորեն նայել, պիտի մտածես, որ նա քեզնից վախենում է, փախչում է, և ավելի խելացի գործես։ Ու այդ ժամանակ ավելի քիչ է հավանական, որ թշնամին կխոցի քեզ»,- ասում է նա ու հավելում, որ ամենակարևորն է լինել հոգեբանորեն պատրաստ այդ իրավիճակին։ Սկզբում ինքը պատրաստ չի եղել, բայց ընդամենը մի քանի ժամ, և իր համար արդեն սովորական է դարձել ամեն ինչ։ «Այդ պահին, որ իմանում ես պատերազմ է սկսվել, նման իրավիճակ է, չես կարողանում ոչ մի բանի մասին մտածել։ Ինձ թվում էր, թե շուտով կարթնանամ, և ամեն ինչ անցած կլինի։ Միայն մտածում էի, թե ինչով է ավարտվելու այդ ամենը… Արդյո՞ք իրականություն է սա… »,-եզրափակեց Արագածը։
Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարը` Էդուարդ Սեպետչյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից