ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի առաջին նիստը 11/25/2016 16:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) առաջին նիստը, որի ժամանակ տրվել է Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը: Նիստը վարում էր բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Բացման խոսքում Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում անդամակցում է 51 երկիր՝ թեկնածու և համապատասխանող կարգավիճակներով: Այն հանդիսանում է հրաշալի գործիք, անկախ երկրում քաղաքական փոփոխություններից, համագործակցային ձևաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը:
Նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում: ՀՀ վարչապետը հայտարարեց Հայաստանի Հանրապետության EITI-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին 2015 թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ, որից հետո ՀՀ կառավարության աշխատակազմը Համաշխարհային բանկի հետ համատեղ կազմակերպեց մի շարք հանրային իրազեկման հանդիպումներ Հայաստանի մարզերում և Երևանում` հասարակությանը և հանքարդյունահանող կազմակերպություններին EITI-ի ստանդարտին ծանոթացնելու և բազմաշահառու խմբի ձևավորման աշխատանքներն սկսելու համար: 2016 թ. հունիսի կեսին ՀՀ կառավարությունը, հանքարդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ներկայացրեցին Հայաստանի EITI-ի բազմաշահառու խմբի անդամների թեկնածությունը: (Խմբի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի՝ 2016 թ. նոյեմբերի 24-ի 1104 – Ա որոշմամբ):
2017 թ. EITI-ի թեկնածության հայտի ներկայացումն ամրագրվել է նաև ՀՀ կառավարության ծրագրում: ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:
Աշխատանքային ծրագիրը կազմելուց հետո ավելի հստակ կուրվագծվեն նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությունները: Ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնել նրանց՝ մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարման և EITI-ի ներդրման աշխատանքների իրականացման գործում մեզ աջակցելու համար»:
Նիստում ելույթ են ունեցել նաև հանքարդյունաբերության կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող անդամները, ինչպես նաև՝ նիստին հրավիրված միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները: Շեշտադրվել է նախաձեռնության ներդրման կարևորությունը երկրի ներդրումային, գործարար միջավայրի բարելավման, հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, տնտեսական գործունեության որոշակի ռիսկերի նվազման, կառավարության, գործարար հատվածի և հասարակության միջև երկխոսության խթանման հարցերում: Ներկայում խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը ներկայացնելու և 2017 թ. ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:
Նիստում ներկայացվել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացման և հրապարակման աշխատանքները: Մասնավորապես, գործարկվել է «www.geo-fund.am» կայքը, ընթացքի մեջ են Ֆոնդի պահոցում անցած դարի 20-ական թթ. սկսած պահպանվող շուրջ 2 մլն էջ տեղեկատվության՝ քարտեզագրական և գծագրական փաթեթների, երկրաբանական, ֆինանսական ու ոչ ֆինանսական հաշվետվությունների և այլ փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ իրականացվել է թվայնացման աշխատանքների կեսից ավելին, և թվայնացված տեղեկատվությունը հասանելի է Ֆոնդի կայքում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/15/2025 08:33 ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:29 Մարզպետն ազատել է օգնականին, որ «փրկվի»․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:26 Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:24 Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:21 Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»
- 01/15/2025 08:19 Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ»
- 01/15/2025 08:16 Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
- 01/15/2025 17:13 Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ. Զաքարյան
- 01/15/2025 16:23 Գլենդելի քաղաքային խորհրդի նիստը չեղարկվել է. քաղաքապետը ներկայացրել է պատճառը
- 01/15/2025 14:42 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/15/2025 19:40 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Գյումրիում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը․ վարորդները, բժիշկը, բուժքույրն ու բուժառուն տեղափոխվել են հիվանդանոց
- 01/15/2025 12:36 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել
- 01/14/2025 21:38 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ
- 01/14/2025 21:21 Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն, «Ford»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը