ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան 11/24/2016 16:50 | Ղարաբաղյան հակամարտություն
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում ներկայացնում ենք Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ խոցած, ՀՀ Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Շուլի Հակոբյանին։
Մինչև բանակ զորակոչվելը Շուլին ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանում։ Այժմ զորացրվել է և շարունակում է ուսումը։ Նա սովորում է տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Դեռ չի աշխատում, բայց փնտրում է աշխատանք։
Բանակ գնալուց առաջ զբաղվել է կարատեով, մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։ «2012 թվականին մասնակցել եմ Եվրոպայի կարատեի առաջնությանը, որը տեղի էր ունենում Մոսկվա քաղաքում։ Այդ մրցումների ժամանակ դարձա բրոնզե մեդալակիր։ 2013 թվականին Թուրքիայում՝ Ստամբուլում, կարատեի աշխարհի առաջնությունն էր, այնտեղ որակազրկվել եմ, քանի որ թուրք մարզիկի հետ միջադեպ եղավ։ Դրանից հետո` ապրիլին, երբ Թուրքիայից հետ եկա, արդեն որակազրկված էի, մայիսին ընդունելության քննություններն եմ հանձնել։ Այդ տարի ինձ համար մի փոքր խառը ժամանակներ էին։ Պիտի ընտրեի կամ սպորտը, կամ այլ մասնագիտացում։ Քննություններս բարեհաջող հանձնեցի, արդեն սեպտեմբերից ուսանող էի։ Քանի որ չէի ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, հեռակա դիմեցի Մայր բուհ, բայց, երբ եկա բանակից, փոխեցի ստացիոնար»,- պատմում է Շուլին։
«Ի՞նչ նպատակներ ունի» հարցիս Շուլին պատասխանեց, որ այնքան էլ չի ուզում բարձրաձայնել դրանց մասին։ Ուղղակի ասաց, որ նպատակներ ունեցել է թե՛ բանակ գնալուց առաջ, թե՛ դրանից հետո. «Հիմա, իհարկե, հայացքներս փոխվել են։ Հարցեր են եղել, որ մինչև գնալս պլանավորել էի, բայց հիմա, վերադարձել եմ ու լրիվ այլ տեսանկյունից եմ նայում։ Դրանում մեծ դեր խաղացին և՛ ծառայությունը, և՛ իհարկե այս քառօրյան։ Չնայած իմ ամբողջ ծառայությունը այդ վերջին օրերի հետ երբեք չեմ համեմատի, որովհետև այդպիսի օրեր, այդ երկու տարվա ընթացքում չեմ տեսել։ Ինձ արդեն մնացել էր երկու ամիս ու մի քանի օր։ Այդ քառօրյայից հետո էլի եղել եմ Թալիշի դիրքերում, ընդամենը զորացրումից տասն օր առաջ եմ դիրքերից իջել։ 20-ամյակիս եղել եմ դիրքերում»։
Երբ խոսք գնաց քառօրյա պատերազմից, խնդրեցի, որ պատմի մի փոքր այդ օրերի մասին, թե ինչպես է իմացել, ինչ է արել և որտեղ է եղել այդ ժամանակ։ Ասում է` երբ դեպքերը նոր էին սկսվում, Մատաղիսի զորամասում է եղել։ Այդ օրը ստորաբաժանման հերթապահն ինքն էր, բայց հենց ապրիլի երկուսին արդեն Թալիշում է եղել։ «Առավոտյան զանգեցին ու հրաման տվեցին՝ տագնապով վեր կաց։ Այդ ժամանակ մտածեցի, որ հերթական ուսումնական տագնապն է։ Ճիշտ է, իմացել էինք, որ Թալիշում դիվերսիոն գործողություններ են եղել, հարձակվել են մի ընտանիքի վրա, բայց գիտեինք, որ խումբը հետ էր մղվել։ Գիտեինք, որ «Յաշմա» ադրբեջանական խմբին հետ են մղել հենց այն դիրքից, որտեղ այդ ժամանակ ծառայում էին այժմ արդեն «մարտական խաչակիրներ» Հարություն Բադալյանն ու Արթուր Աղասյանը»,- վերհիշում է նա։
Բայց հետո, բացի տագնապից, ստացել են նաև թաքստոցի հրաման. այդ ժամանակ Շուլին նայել է ժամացույցին` 06:30-ն է եղել։ «Թալիշի կողմից երեք շարասյունով մեքենաները իջնում էին, ու հենց դա մտածելու տեղիք տվեց։ Մտածում էի, թե ինչի են բոլորը իջնում այսքան շուտ ժամի։ Կատակով տղաներին ասացի՝ տղերք վեր կացի ժամ է, արթնացեք։ Ու հենց այդ խոսքիս վրա առաջին արկը ընկավ։ Այդ ձայնը լսելուն պես, մենք նետվեցինք խրամատների մեջ։ Հետո արդեն սկսվեց ինտենսիվ հրետակոծություն գյուղի ուղղությամբ։ Դ-30, Դ-20, «Գրադ» կայանքներից, ինքնաշեն հրթիռային կայանքներից գնդակոծում էին։ Այդ խառը հրետակոծության ժամանակ ոչինչ չես կարող անել, պիտի մի փոքր սպասես։ Բայց, երբ տեսանք, որ իրավիճակը չի փոխվում, թշնամին կրակի տակ է պահում մեր դիրքերը, պատասխան տալուց հետո դուրս եկանք խրամատներից։ Ստացանք խնդիր՝ բարձրանալ Թալիշի ուղղությամբ։ Մեր զորամասը ստացավ հրաման՝ պահպանությունից անցնել մարտական պաշտպանության։ Այսինքն, երբ զինվորը գտնվում է սովորական մարտական հերթապահության մեջ, իրականացնում է սահմանի պահպանություն, բայց հենց հակառակորդը կատարում է բացահայտ հարձակում, մենք անցնում ենք պաշտպանության»,- պատմում էր Շուլին։
Նա ասում է, որ այդ ինտենսիվ հրետակոծության ժամանակ դժվար է եղել բարձրանալը, բայց հասել են Թալիշ ու այդ ժամանակ հասկացել, որ հակառակորդը բացահայտ հարձակման է անցել. «Պահը իրոք շատ լուրջ էր։ Հրետանային կռիվը մի քիչ ուրիշ է, հրետանային կրակով մենք էլ էինք պատասխանում, նրանք էլ: Զոհեր տալու մտքին, սակայն, ոչ մի կերպ չես համակերպվում։ Այդ ժամանակ, Թալիշի սարերի վրա մենք ֆագոտներով զբաղեցրինք մեր բնագծերը ու դիտարկումներ էինք կատարում։ Այդ իրավիճակում դժվար էր դիրքավորված մնալ, վերահսկել այդ ամենը։ Խառը հրետանային կրակները մեր դիրքավորված տեղերին էլ էին մոտենում ու անիմաստ զոհեր էինք ունենում։ Դրա համար մեր մարտկոցի հրամանատարի հրամանով անընդհատ տեղափոխություններ էինք անում, միմյանց հետ կապ պահպանելով»:
Ապրիլի երկուսը նրա համար մի ակնթարթի պես է անցել ու, երբ մութն ընկել է, նրանք կենտրոնացել են Թալիշ գյուղի մի հատվածում։ «Արդեն առավոտյան պետք է շարժվեինք նույն տեղերը, դեռ ուրիշ խնդիր չկար մեր առջև դրված։ Ամսի 3-ին ուղղակի մի քիչ եղանակային պայմանները անբարենպաստ էին՝ անձրև, մառախուղ, ցեխ, քամու ուժգնությունն էլ էր շատ։ Հնարավոր չէր հրթիռով կրակել, որովհետև մինչև 15 մետր վայրկյանում է թույլատրվում կրակել»,- վերհիշում է Շուլի Հակոբյանը։
Չնայած այդ ամենին, մառախուղի ժամանակ անգամ հրետանային կրակը չի դադարել, հակառակորդը պահպանել է ինտենսիվ կրակը։ Այդ անձրևոտ օրը մի կերպ անց են կացրել, չնայած ոչինչ չի երևացել։ Ասում է, որ ապրիլի 3-ի գիշերը եկել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արարատ Բաղդասարյանը, ով ավելի հայտնի է Ռոմա անունով ու ասել, որ տվյալ դիրքում կա երկու զոհ։ Մեկը հատուկ նշանակության դիրքից է եղել, մյուսն էլ իրենց դիրքի անձնակազմից։ Երկուսն էլ զոհվել են տանկի կրակոցից։ Ռոման ասել է, որ թշնամին այդ տանկը թողել էր դաշտում։ «Այդ ժամանակ, Բաղդասարյանը հարցրեց, թե ով կարող է կրակել։ Ինձ քիչ ժամանակ էր մնացել ծառայելու, բայց առանց երկար-բարակ մտածելու ասացի, որ ես կգնամ։ Բայց մենք ընդհանրապես մարտական հրաձգություն չէինք կատարել, անգամ զորավարժությունների ժամանակ։ Մինչ այդ կատարել ենք «Կարատ» վարժասարքով, բայց դե այն չի, ինչ իրականում կամ զորավարժությունների ընթացքում կրակես։ Իմ ընկերը, ում ինձ պես հաշված օրեր էին մնացել ծառայելու, գալու պատրաստակամություն հայտնեց։ Արդեն գիշերը շարժվեցինք դեպի մարտական դիրք։ Հասնելով այնտեղ` ուսումնասիրեցինք ընդհանուր դիրքը ու քանի որ որոշել էի` ես պիտի կրակեմ, նպատակահարմար չգտա հարձակում կատարել խրամատի կողմից, չնայած, որ առաջին անգամ պիտի կրակեի։ Արդեն առավոտյան (կոնկրետ չեմ նայել ժամին, ավելի շուտ անընդհատ նայում էի, թե որտեղից է տանկ դուրս գալիս) դիտարկեցի ու վայրկյանների ընթացքում խրամատի մեջ հրթիռային համալիրը լիցքավորեցի ու անմիջապես դուրս եկա խրամատից դուրս»,- պատմում է մեր պատմության հերոսը։
Պատմում է, որ դիմացի դիրքն այնքան մոտիկ էր, անգամ 100 մետր հեռավորություն չի եղել։ Հենց այնտեղից էլ կրակել են, բայց չի հասկացել իր ուղղությամբ, թե ոչ։ Երբ մի քիչ առաջ է գնացել, միանգամից պառկել է, որ կրակի այդ տանկի ուղղությամբ. առաջին անգամ շեղ է կրակել։ Մի քիչ հուսալքվել է, բայց շատ արագ, նորից կողմնորոշվել ու որոշել է կրկին կրակել։ Այդ պահին արդեն հակառակորդի մի քանի տանկ Շուլի Հակոբյանի դիրքն ու մյուս դիրքերը ինտենսիվ հրետակոծության են ենթարկել։ Ժամանակ չի կորցրել, մի հատ էլ է լիցքավորել ու կրակել։ Դիպել է հենց այն տանկին, որի կրակոցից զոհեր էին եղել։
Ասում է, թե այդ պահին ուրախությանը չափ ու սահման չկար։ Առանց ուշադրություն դարձնելու, որ խրամատից դուրս է ու դիմացի դիրքից կրակում են, կանգնել գոռացել է՝ «խփել եմ, խփել եմ»: Հետևից ձայն են տվել, որ իջնի խրամատ. «Իջա, մեր հատուկ նշանակության ջոկի հրամանատարը ճակատս համբուրեց, ասեց «ապրես», նույնն էլ մարտկոցիս հրամանատարը։ Ու այդ պահին, իմ մեջ տպավորվել էր, որ իրենք ընկեր են կորցրել, ես վրեժխնդիր եղա այդ տանկից։ Հետո արդեն զգացինք, որ հակառակորդը տանկեր հանեց, ու այդ 25-30 րոպեները մի վայրկյանի պես անցան։ Երրորդ տանկը, երբ խփեցի, բարձրացա, որ նայեմ, դաշտում արդեն տանկ չկար։ Հետ քաշվեցին` ունենալով երեք տանկի կորուստ»,- հպարտությամբ ներկայացնում է Շուլին։
Այս ամենը լսելուց հետո հարցրի, թե ինչ է զգում, երբ իրեն հերոս են կոչում, ասում է, թե իրեն հերոս չի համարում։ «Ինձ համար հերոս հասկացողությունը մի փոքր այլ է։ Հերոս են այն տղաները, ովքեր չեն խնայել ոչինչ ու զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։ Իմ կարծիքով` հերոս են այն մարդիկ, ովքեր զոհվել են մարտի դաշտում՝ Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան և մնացած բոլորը, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի անմահ հերոսները։ Թե՛ ես, թե իմ մյուս ընկերները՝ Ռաֆայելը Հովհաննիսյան, Գևորգը Մանուկյան, Մարատը Պետրոսյան, բոլորով ընկերություն ենք անում, կապը կա, բայց այնպես չի, որ միմյանց ասենք «դու հերոս ես» կամ նմանատիպ մի բան։ Սա մեր պարտքն էր և մենք այն լավ ենք կատարել»,-վստահությամբ ասաց Շուլին։
Խոսելով ընկերների մասին, հիշեց նաև նրանց, ովքեր դեռ ծառայում են ու Աստծուց խնդրեց, որ նրանց հետ լինի, չնայած նրանք իրենց անելիքը լավ գիտեն, նրանք դա ապացուցեցին ապրիլին։ Համոզված է, որ նորակոչիկներին էլ ճիշտ կսովորեցնեն ամեն ինչ։ Ասում է, որ սահմանը ամեն մարդ չի կարող պահել։ Նրա խոսքով` մարտական հերթապահություն իրականացնելն այսօր մի փոքր լուրջ գործ է։ Սահման պահելը Շուլին սուրբ գործ է համարում։ «Միայն սահման հասկացողությունը չես պահում, այլ նաև մեր ժողովրդի հանգիստ քունը։ Կապ չունի Արցախում ես, թե Հայաստանում։ Մենք պահում ենք այդ դիրքերը մեր երկու հանրապետությունների համար։ Առանց իրար, մի քիչ, կարծես թերի լինեն»,- ու Շուլիի համոզմամբ` այս հողի համար միայն զինվորը չպիտի կռվի, բոլորս պիտի կռվենք։
Ասում է, որ այդ օրերին բոլորն էլ հասկացել են, որ կյանքի ու մահվան կռիվ են տալիս և այդ պարագայում ոչ մտածմունքները կօգնեն, ոչ էլ խուճապի մատնվելը։ «Միակ բանը, որ զինվորին օգնում է այդպիսի իրավիճակներում, ինքդ քեզ հավաքելն ու սառը գլխով դատելն է»,- շեշտեց Շուլին։
Խոսակցությունը եզրափակեցինք Շուլիի երազանքներով։ Հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի, ասում է կոնկրետ երազանքներ չունի, ավելի շատ նպատակներ են։ «Առաջնային` ուսումս պիտի շարունակեմ, աշխատեմ, ավարտելուց հետո ավելի լավ աշխատանք ունենամ, հետո արդեն կազմեմ ընտանիք ու շարունակեմ կյանքը»,- դրական տրամադրվածությամբ պատասխանում է Շուլին։
Լուսանկարը՝ armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից