ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ազգային ժողովի կանոնակարգ»-ի նախագիծը հակասում է Սահմանադրության տառին և ոգուն. Արփինե Հովհաննիսյան 11/24/2016 18:00 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի և Արմեն Ռուստամյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագծին:
Անդրադառնալով առավել կարևոր առաջարկություններին՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հակասում են կամ որոշակի խնդիրներ են առաջացնում ՀՀ Սահմանադրության տառի և ոգու հետ:
«Մասնավորապես, առաջին հերթին խոսքը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքի 14-րդ հոդվածին, որտեղ նշված է հետևյալը. մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Անմիջապես հաջորդ կետում խոսքը գնում է այն մասին, որ խմբակցությունն իր անդամների թվին համապատասխան մշտական հանձնաժողովներում ունի առնվազն մեկական տեղի իրավունք: Մեր կարծիքով՝ այս երկու դրույթների համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հնարավոր է իրավիճակ ստեղծվի, երբ օրինակ ԱԺ-ում փոքր խմբակցությունները համապատասխան մեկական տեղի իրավունք ըստ բաշխման չունենան, բայց այս դրույթի ուժով նրանք ստանան այդ տեղերը և խախտվի Սահմանադրությամբ նախատեսված ԱԺ-ում համապատասխան խմբակցությունների թվին համահունչ տեղեր ունենալու իրավունքը: Խոսքը վերաբերում է մեծամասնության և փոքրամասնության համամասնության խախտմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց Հովհաննիսյանը:
Նրա երկրորդ դիտարկումը վերաբերում էր արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքին:
«Խոսքը վերաբերում է կանոնակարգ օրենքի այն դրույթին, որին համահունչ Սահմանադրության դրույթի համապատասխան արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու իրավունք ունեն պատգամավորների մեկ քառորդը կամ կառավարությունը:
Արտահերթ նիստը կամ նստաշրջանն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով: Սա Սահմանադրության 100-րդ հոդվածի երկրորդ մասն է: Այնուհետև կանոնակարգ օրենքով նախատեսված են այնպիսի ընթացակարգային կանոնակարգումներ, օրինակ, որ հանձնաժողովներում պետք է պարտադիր անցած լինեն քննարկումներ, կամ եթե այդպես չէ, ապա պետք է լինի խորհրդի համաձայնությունը, վարչապետի գրավոր հիմնավորումը և այլն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Նրա դիտարկմամբ՝ այս կանոնակարգումների արդյունքում արտահերթ նիստ կամ նստաշրջան գումարելու իրավունքն իր բովանդակային առումով դառնում է խնդրահարույց և խոչընդոտվում է ընթացակարգային նորմերով: Նախարարը ներկայացրել է նաև այն վերապահումները, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողությանը Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախարարության առաջարկությունների կամ մտահոգությունների որոշ մասը մասնակիորեն արտացոլվում է Ազգային ժողովի կանոնակարգի լրամշակվող նախագծում: «Կառավարությունը
եզրակացությունը ներկայացնում է, որ իր համար ընդունելի ուղղումներով՝ նախագծի եզրակացությունը լինի դրական»,- ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի, նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի: Նախարարի խոսքով, եթե հիշյալ նախագծի կարգավորման առարկան միայն պատգամավորի գործունեության երաշխիքներն են (դա բխում է օրենքի վերնագրից), ապա «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագծում պատգամավորի իրավունքների և պարտականությունների մասին կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է:
«Իրավունքներն ու պարտականությունները երաշխիքներ չեն: Բացի դրանից, նախագծում թվարկված իրավունքներն ու պարտականություններն արդեն իսկ ամրագրված են ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագծում: Բացի այդ, նախագծում ամրագրելով, որ օրենքի կարգավորման առարկան պատգամավորի գործունեության իրավական երաշխիքների սահմանումն է` անխուսափելիորեն պետք է անդրադառնալ նաև պատգամավորական իմունիտետի և դրա մեխանիզմների կարգավորման հարցերին»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից