ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծգլի նյարդերը տեղի տվեցին. «Ծելեվիզրներով ինչ ասես ասեն… բա որ էդ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր» 11/22/2016 15:27 | Դատական ռեպորտաժներ
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Սարգիս Գրիգորյանի նույն ինքը՝ Ծգլի նյարդերը տեղի տվեցին:
Դատական նիստի ժամանակ Ծգլը իր վրդովմունքը հայտնեց հեռուստացույցով լսած ինչ-որ հայտարարության մասին, որ առնչվել է գործով մյուս ամբաստանյալ Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբորը. «Ծելեվիզրներով ինչ ասես ասեն, դոգմա դարձնեն, իմանան էդ մարդիկ հանցագործ են»:
Մատնանշելով գործով դատախազին` Ծգլն ասաց. «Թող շառ անեն իրա վրա ու տանեն մի 15 օր փակեն, տենամ կդիմանա կամ էլ թող զգան էտ ինչա…, բա որ էտ մարդկանց ընտանիքին ինֆարկտ խփեր: Հերիք չի մի հատ էս տղեն ստեղ ա զրպարտանքով, մի հատ էլ ախպերը, ով էր պատասխան տալու լրատավամիջոցնե՞րը, թե՞ դատախազը»:
Երկխոսություն սկսվեց նաև Ծգլի ու գործով սպանված տուժողներից մեկի հարազատի միջև, Ծգլը հայտարարեց. «էս մարդիկ պետք է իմանան, թե ովքեր է իրենց իրական թշնամիները, մարդ ենք, հո գազ չենք»:
Նշենք, որ այսօր դատարանը հետազոտում էր գործին կցված ապացույցներից տեսաձայնագրությունների սկավառակները: Մասնավորապես, պաշտպանական կողմը գտնում էր, որ դրանք որևէ ապացուցողական նշանակություն չունեն:
Ըստ զննության արձանագրության՝ տեսանյութերից մեկում Ավան-Առինջում գտնվող Նոր Զովք սուպերմարկետի դիմացով անցնում են 3 տղաներ, նրանցից միայն Ծգլի դեմքն է երևում:
Քննությամբ պարզվել են, որ այդ երեք անձինք գործով ամբաստանյալներ են, սակայն վերջիններիս պաշտպան Լուսինե Սահակյանն այդպես չի կարծում, ավելին՝ պաշտպանը հայտարարեց, որ ինքն այդ տեսանյութը դիտելիս ոչինչ չի տեսնում, դեմք չի տեսնում և քննիչի զննության արձանագրության մեջ նշել է, որ նրանք են:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը, համակարծիք լինելով իր կոլեգայի այն մտքին, որ զննության ժամանակ քննիչը պետք է նշի, որ եթե դեմք չի տեսնում, կամ պետհամարանիշ չի տեսնում, նշի որ չի երևում, սակայն այդ ամենը համակցության մեջ պետք է դիտարկել, իսկ ապացույցից ապացուցողական նշանակությունն այն է, որ երեք անձինք են կոնկրետ հագուստի նկարագրով և համապատասխան մարմնակազմությամբ, թե ով ինչ է տեսնում, ում է նմանացնում նրանց, դրանով չպետք է շարժվեն:
Երեմ Սարգսյանը նաև հավելեց, որ քննիչը իրավունք չուներ զննության մեջ նշել այն, ինչը չի երևում, սակայն դա ամեն անգամ չպետք է պաշտպանական կողմը դնի ապացույցի անարժանահավատության կամ անթույլատրելիության հիմքում, այդ տեսանկյունից չի կարող դիտվել: Թե ի՞նչ է ապացուցում կամ չի ապացուցում, դրան ճառի ժամանակ կարող են կողմերը անդրադառնալ, և որ այդ ամենը անհրաժեշտ է համակցության մեջ դիտարկել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Վահան Հակոբյանը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963թ. գործարանային արտադրության, 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
Ըստ մեղադրանքի՝ 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշել է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից