ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կիրականացվեն լայնածավալ դիտարկումներ 11/22/2016 19:58 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոյեմբերի 22-ին նախաձեռնել էր հանդիպում կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի հիմնական խնդիրները՝ հումքի մթերումները, կաթի պատշաճ պաստերիզացիան, արտադրանքի որակը, հիգիենային և մակնշմանը ներկայացվող պահանջները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ պետական վերահսկողության արդյունքները և սպառողների ահազանգերը վկայում են, որ կաթնամթերքի շուկայում կան դեռևս չլուծված խնդիրներ: «Ծառայությունը պատրաստակամ է համապատասխան մասնագիտական աջակցություն տրամադրել կաթնամթերք արտադրողներին՝ առկա խնդիրների լուծման համար, միաժամանակ, արտադրողները պետք է կրեն սոցիալական պատասխանատվություն և աջակցեն վերահսկող կառույցին՝ սպառողին անվտանգ և որակյալ մթերք հասցնելու գործում»,-նշել է Ի. Կարապետյանը: Նա հավելել է, որ վերահսկող կառույցը հանդես է գալիս գործընկերային դիրքերից և ներդրումներ կատարած, աշխատատեղեր ստեղծած կազմակերպություններին որևէ կերպ վնասելու կամ նրանց գործունեությանը անտեղի միջամտելու նպատակ չունի. խիստ են լինելու միայն անբարեխիղճների հանդեպ: Նա տեղեկացրել է, որ կաթնամթերքի շուկայում այսօրվանից ՍԱՊԾ-ն իրականացնում է լայնամասշտաբ դիտարկումներ:
ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը քննարկման ժամանակ նախ խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում ընդունված միջազգային չափորոշիչների կիրառման անհրաժեշտության՝ մասնավորապես՝ Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգը (HACCP) արտադրական գործընթացում ներդնելու մասին: Այս համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 827-Ն որոշմամբ:
Բանախոսը հիշեցրել է, որ ներկայումս սննդամթերքի անվտանգության բնագավառը առաջնորդվում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով և որոշումներով, որ ոլորտը կարգավորող հիմնական փաստաթուղթը ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 տեխնիկական կանոնակարգն է՝ հորդորելով հանդիպման մասնակիցներին իրենց գործունեությունը կազմակերպել համաձայն այս փաստաթղթի:
Վ. Դանիելյանը նաև մանրամասնորեն ներկայացրել է կաթի մթերմանը, պաստերիզացիային, հումքի որակին, համապատասխանության գնահատմանը, մակնշմանը, հիգիենային ներկայացվող պահանջները: Ի մասնավորի՝ պարզաբանվել է, որ չպաստերիզացված կաթով կաթնամթերքի արտադրություն իրականացնել ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ, որ արտադրությունում օգտագործվող ամբողջ հումքը պետք է ուղեկցվի անվտանգությունն ու որակը հավաստող փաստաթղթերով, իսկ հում կաթը պետք է ուղեկցվի անասնաբուժական վկայականով և ենթարկվի անասնաբուժասանիտարական փորձաքննության: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր արտադրող ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ սեփական լաբորատորիաներ հիմնելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ունենա պայմանագիր հավատարմագրված լաբորատորիաների հետ:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության պատասխանատուն անդրադարձել է նաև թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակներին՝ հիշեցնելով, որ դրանց իրացումը Ծառայության կողմից դիտարկվում է որպես խիստ ռիսկային և ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Ամփոփելով հանդիպումը՝ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը նշել է, որ այս ձևաչափով ոլորտային քննարկումները շարունակվելու են՝ մի կողմից՝ տնտեսավարողներին գործող պահանջներն ու կանոնները ներկայացնելու, մյուս կողմից՝ տնտեսավարողների հարցերն ու առաջարկությունները լսելու համար: Իսկ որ դա արդյունավետ ձևաչափ է, պարզ դարձավ կաթնամթերք արտադրողների կողմից մի շարք խնդիրների մասին բարձրաձայնելուց և դրանց շուրջ ծավալված քննարկումից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից