ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշոտ Ղուլյան. Նախագահի ինստիտուտը ձևավորման պահից լուրջ հակակշիռ է ունենալու՝ ի դեմս խորհրդարանի 11/22/2016 09:44 | Հարցազրույց
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ չճանաչված ու կարգավիճակի չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Նա գտնում է, որ Արցախի պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով: Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, պատճառների և առաջարկվող հիմնական փոփոխությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
-Պարոն Ղուլյան, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության նախագիծը։ Նախ կխնդրեի ներկայացնել՝ ինչո՞ւմ է կայանում այս փուլում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, որոնք են պատճառները, որ հիմք են հանդիսացել Սահմանադրությունը փոխելու համար։
-Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտահղացումն Արցախում նոր չէ շրջանառվում: Այլ հարց է, որ մեծամասամբ այդ թեման շոշափվել է քաղաքական կուսակցությունների ներքին քննարկումների ընթացքում: Երբ 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ շատ բնական ու հասկանալի պատճառներով Արցախում այդ թեմայով քննարկումները որոշակի ժամկետով ընդմիջվեցին: Մենք հետևում էինք, թե ինչ ուղղությամբ է գնալու այդ գործընթացը Մայր Հայրենիքում և ինչ զարգացումներ այն կարող է հուշել՝ Արցախում նմանատիպ աշխատանք նախաձեռնելու համար: Ինչպես յուրաքանչյուր հասարակության, այնպես էլ մեզ մոտ, սահմանադրական բարեփոխումների մասին ավելի շատ են խոսում այն ժամանակ, երբ հասարակական կարծիքի մեջ տիրապետող են դառնում հանրային կյանքի որակը բարձրացնելու պրպտումները: Չճանաչված կարգավիճակի ու չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Մեր պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով: Մյուս կարևոր շարժառիթն անվտանգային միջավայրն է, որը, մեր դեպքում, անմիջապես կապված է երկրի կառավարման մոդելի ու ռեսուրսները մոբիլիզացնելու կարողությունների հետ, արժեքային ու գաղափարական այն հիմքերի հետ, որից ձևավորվում է երկրի ազգաբնակչության կամքը՝ հասնելու հռչակված անկախության միջազգային ճանաչմանը: Հիմնականում այս երկու ուղղություններից է ամբողջացել հարցերի այն շրջանակը, որը մենք դրել ենք սահմանադրական բարեփոխումների հիմքում:
- Որո՞նք են Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակները, ի՞նչ խնդիրներ են լուծվում նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններով։ Խնդրում եմ առանձնացնել մի քանի հիմնարար մոտեցումներ, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում։
-Սահմանադրությունը փոխելու, սահմանադրական կարգավորումները կատարելագործելու նպատակները բխում են այն նույն հիմքերից, ինչի մասին մենք արդեն խոսել ենք: Եթե խնդիր ունենք կատարելագործել պետական կառավարման համակարգը, հստակեցնել անվտանգության համակարգը ձևավորող մեր պետական ինստիտուտների լիազորությունները, եթե մենք կարիք ունենք մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ավելի ժամանակակից կառուցակարգերի սահմանման և կանգնած ենք դատական իշխանության, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնությունն ու անկախությունն ուժեղացնելու գործընթացի շեմին և մեր նպատակն է ներքին ցնցումներից զերծ հասարակության կառուցումը, ապա, կարծում եմ, այս հիմքերն արդեն հուշում են, թե ինչ խնդիրներ են լուծվելու նոր Սահմանադրությամբ: Այս իմաստով, գուցե պատահական չէ, որ մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը թեքվել է հօգուտ ուժեղ և կենտրոնաձիգ կառավարման համակարգի, որն արցախյան հասարակությունը տեսնում է նախագահական կառավարման մոդելի մեջ:
Այսքանով հանդերձ, շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներով երկրում պահպանվի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:
- Պարոն Ղուլյան, Սահմանադրության նախագծով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում նախագահական համակարգին։ Ինչո՞վ է պայմանավորված կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու որոշումը, նշանակո՞ւմ է սա, որ կիսանախագահական համակարգն արդյունավետ չէր և չի արդարացրել իրեն։
-Այստեղ անպայման պետք է հաշվի առնել այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք իրականացնում ենք սահմանադրական բարեփոխումները: 2006-ին մենք գնացել ենք գործող կիսանախագահական կառավարման համակարգը սահմանադրական մակարդակով ամրագրելու ճանապարհով: Այսօրվա ռազմաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ մեր հանրության մեջ գերակայում է կառավարման կենտրոնաձիգ համակարգ ունենալու գաղափարը, և դա ապացուցում է, որ ժամանակի գործոնը երկրորդական չէ այս կարգի հարցերում: Ավելորդ չէ հիշել, որ հետխորհրդային տարածքի պետական կազմավորումներից շատերն, ի սկզբանե, գնացել են կիսանախագահական կառավարման համակարգ ներդնելու ճանապարհով: Հետագայում այդ նույն համակարգը սկսել է բացահայտել իր կոնֆլիկտային բնույթը և, պատահական չէ, որ մի շարք երկրներում նկատվել են կառավարման համակարգն ուժային եղանակով փոխելու միտումներ: Ժամանակն այսօր աշխատում է կառավարման կոնկրետ ու ինքնաբավ համակարգերի օգտին, որը ենթադրում է անցում պառլամենտական կամ նախագահական համակարգերին:
-Ի տարբերություն նախագահական կառավարման դասական մոդելին, Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում ամրագրված է Ազգային ժողովի առջև նախագահի քաղաքական պատասխանատվությունը։ Նախագահն Ազգային ժողովի առջև քաղաքական պատասխանատվություն սովորաբար կրում է կառավարման խորհրդարանական համակարգում։ Ո՞րն է պատճառը, որ որոշվել է անցում կատարել կառավարման նման մոդելի։
-Կառավարման խորհրդարանական համակարգում Նախագահին ավելի հաճախ վերապահվում է իշխանության թևերի հավասարակշռությունը պահող արբիտրի դեր: Նախագահական կառավարման համակարգին նախապատվություն տալով՝ մենք օրակարգ ենք մտցրել այն հարցը, թե այս դեպքում ինչ մեխանիզմներ ու հակակշիռներ են գործելու, որպեսզի չխախտվի իշխանության թևերի հավասարակշռությունը: Նոր Սահմանադրության նախագծում մեր առաջարկած լուծումները նույնիսկ ինչ-որ տեղ դուրս են դասական նախագահական կառավարման մոդելին հատուկ կարգավորումներից՝ կառավարման մյուս համակարգերից ներառելով հետաքրքիր բաղադրիչներ: Նախագծով նախատեսվում է նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների համաժամանակյա անցկացումը, այսինքն՝ նույն տարում, նույն օրը: Այս հանգամանքը ենթադրում է, որ նախագահի ինստիտուտը ձևավորման պահից լուրջ հակակշիռ է ունենալու՝ ի դեմս խորհրդարանի: Ի տարբերություն դասական նախագահական համակարգի՝ նախատեսվում է, որ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նախագահին, իսկ նախագահն էլ կարող է արձակել խորհրդարանը: Հենց նմանօրինակ «նորամուծությունները» պետք է մեզ օգնեն շրջանցելու այն բարդությունները, որոնք երբեմն մեկնաբանվում են որպես «սուպերնախագահական» մոդելի ընձեռած լիազորություններ:
- Գործող Սահմանադրության հաﬔմատ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և հիմնարար ազատությությունների ապահովման առումով նոր դրույթներ ավելացե՞լ են։ Եթե այո, կխնդրեի մանրամասնել՝ ինչ փոփոխություններ են առաջարկվում երկրում ժողովրդավարության սկզբունքներն ամրապնդելու ուղղությամբ։
-Նոր Հիմնական օրենքի նախագիծն աչքի է ընկնում բազմաթիվ փոփոխություններով ու լրացումներով և նույնիսկ թեթևակի համեմատությունը ակնհայտ է դարձնում այդ տարբերությունները. գործող Սահմանադրությունը կազմված է 12 գլխից և 142 հոդվածից, իսկ նոր նախագիծը, թեկուզ գլուխների քանակով նույնն է մնացել, սակայն հոդվածներով ավելացել է 31-ով: Այդ երեք տասնյակ նոր հոդվածներից 20-ը բացառապես վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին: Մասնավորապես, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների բաժնում ավելացված հոդվածներից կառանձնացնեի՝ անձնական տվյալների պաշտպանությանը, ծնողների իրավունքների և պարտականությունների, երեխաների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, պատշաճ վարչարարության իրավունքի, քաղաքական ապաստանի իրավունքի, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի մասին հոդվածները: Այս և չթվարկված մի շարք հոդվածներ կոչված են համալրելու ժողովրդավարական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսված սահմանադրական կարգավորումների շարքը:
- Ե՞րբ կավարտվեն Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները և ի՞նչ ժամկետներում այն կդրվի հանրաքվեի։
-Սահմանադրության նախագծի քննարկումները մի քանի փուլից է կազմված: Այս պահին ավարտում ենք հանրային քննարկումները, որից հետո նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: Ամենայն հավանականությամբ, նախագահը, լրացուցիչ քննարկումների ձևաչափ կառաջարկի քաղաքական ու հանրային շրջանակների համար: Հաջորդ փուլում Սահմանադրության նախագիծը կուղարկվի խորհրդարան և, հավանաբար, մինչև այս տարվա վերջ օրենսդիր մարմնում կընթանան նախագծի քննարկումները:
Կարծում եմ, որ 2017թ. հունվարին մեզ համար պարզ կլինի, թե ինչ ժամկետներում տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն:
Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից