ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
հաճախակի են դարձել, այսպես կոչված, ապագայի սննդամթերքի վաճառքի հետ կապված բողոքները 11/21/2016 16:06 | ԼՐԱՀՈՍ
Վերջին տարիներին հանրապետությունում գործող իրացման խոշոր ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Առաջնորդվելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կողմից որդեգրած այն սկզբունքով, որ խնդիրները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների հետ նախ քննարկումներ կազմակերպել, խոհրդատվություն և հնարավոր խախտումները շտկելու հնարավորություն տալ, նոյեմբերի 21-ին Ծառայություն էին հրավիրվել Երևանում գործող իրացման խոշոր՝ «Վաս Գրուպ», «Ծիրան», «Պարմա», «Էվրիկա Գրուպ», «Քարֆուր», «Սաս Գրուպ», «Նոր Զովք», «Կրպակ», «Ալեքս Գրիգ», «Տիտան», «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ների, «Արև» սուպերմարկետների ցանցի, «Ֆրեշ» սուպերմարկետի, ներկայացուցիչները:
Ծառայության պետ Իշխան Կարապետյանը տեղեկացրել է, որ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման համար լրջագույն քայլեր են ձեռնարկվում և արդյունքի հասնելու համար տնտեսավարողներից ակնկալվում է աջակցություն՝ ի դեմս իրենց կողմից իրացվող սննդամթերքի նկատմամբ առավելագույն ուշադրության դրսևորման: Նա հավաստիացրել է, որ խաղի կանոնները նույնն են լինելու բոլորի համար, տարբերակված մոտեցումը բացառվում է:
«Մենք ձգտում ենք, որ մեր իրացման ցանցերը լինեն լավագույնները: Քաղաքացին պետք է առանց նայելու վստահ լինի. իր գնած ապրանքը համապատասխանում է որակի սահմանված չափանիշներին: Միաժամանակ, մենք տնտեսավարողին վնասելու որևէ մտադրություն չունենք, այլ ակնկալում ենք համագործակցություն և պատասխանատու մոտեցում»,- ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Ծառայության կողմից նա պատրաստակամություն է հայտնել այս կամ այն տեսակի սննդամթերքին ներկայացվող պահանջների մասին իրացման ցանցերի համապատասխան մասնագետներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ներկայացնել:
Վերահսկող մարմնի կողմից տնօրինվող տեղեկատվության քննարկման և վերլուծության նպատակով՝ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հանդիպման ընթացքում մասնավորեցրել է իրացման ցանցում առկա մի շարք խնդիրներ:
Նա նախ խոսել է պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի անթույլատրելիության մասին: Պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի մասին են վկայում իրացվող սննդամթերքի փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետի բացակայությունը կամ ընթեռնելի չլինելը, ժամկետի կրկնակի մակնշված լինելը, բնօրինակ պիտանիության ժամկետի ջնջված լինելն ու պիտանիության նոր ժամկետի առկայությունը:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել այսպես կոչված՝ ապագայի սննդամթերքի վաճառքի հետ կապված բողոքները: Ծառայության կողմից արձանագրվել են դեպքեր, երբ իրացվող սննդամթերքի վրա նշված է եղել ապագայի արտադրության օր, իսկ իրացման ցանցում տվյալ ապրանքատեսակը վաճառվել է:
Վ.Դանիելյանն իրացման ցանցերի ներկայացուցիչներին հորդորել է ուշադիր լինել սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների նկատմամբ՝ շեշտելով, որ թերի մակնշված կամ առանց մակնշման ապրանքատեսակները Ծառայության կողմից դիտարկվում են խիստ ռիսկային և՝ որ թերի մակնշմամբ սննդամթերքի իրացումն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝ համաձայն սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերի:
Բանախոսը նշել է ևս մի կարևոր խնդրի մասին, որն առնչվում էր սննդամթերքի որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի առկայությունը (համապատասխանության հայտարարագրեր, գրանցման վկայականներ և այլն): Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ պայմանավորված՝ նախատեսված են մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց՝ 2017 թվականի հունվարի 1-ից մեր երկրում իրացվող սննդամթերքը պետք է պարտադիր անցնի համապատասխանության գնահատում:
ՍԱՊԾ տեսչության պետը կարևորել է հետևողական ուշադրությունը իրացման ցանցերի աշխատակիցների անձնական հիգիենայի պահանջների պահպանման, պատշաճ արտահագուստի և այլ անհրաժեշտ պարագաների պարտադիր առկայության նկատմամբ, նշել՝ սանիտարական գրքույկները հասանելի պետք է լինեն ոչ թե գրասենյակներում, այլ տվյալ իրացման կետում:
Տնտեսավարողների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ սննդամթերք մշակող, վերամշակող կամ փաթեթավորող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ տարածքներով և սառնարանային խցիկներով` հումքի և այլ բաղադրիչների առանձնացված պահման համար. դա սննդամթերքի անվտանգության պարտադիր պայման է: Ինչ վերաբերում է չափածրարված սննդամթերքի մակնշման կանոնների պահպանմանը, ապա պարոն Դանիելյանը հիշեցրել է, որ ներկայումս բոլոր տնտեսավարողների մոտ պրակտիկորեն առկա է միայն փաթեթավորման օրը, ինչը, սակայն բավարար չէ և ապրանքատեսակի անվանման, արտադրության օրվա, պիտանիության ժամկետի նշումը ևս ՊԱՐՏԱԴԻՐ Է:
Քննարկման շրջանակներում անդրադարձ է եղել նաև սննդամթերքի պահման պայմաններին ներկայացվող պահանջներին: Եվս մեկ անգամ հիշեցվել է, որ հումքը, բաղադրիչները, կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը պետք է պահվեն ախտածին մանրէների բազմացումը կամ թունավոր նյութերի առաջացումը բացառող ջերմաստիճանում, քանի որ յուրաքանչյուր արտադրող երաշխավորում է իր արտադրանքի որակը՝ դրա համար նախատեսված պահման պայմանների ապահովման դեպքում միայն (կաթնամթերք, մսամթերրք՝ +2 +6). անհրաժեշտ է ապահովել սառնարանային շղթայի անընդհատությունը:
Հատուկ ուշադրություն է հրավիրվել մսի վաճառքի կազմակերպմանն առնչվող խնդիրների վրա. մսի և ձկան մշակման տախտակներն ու կոճղերը պետք է պատրաստված լինեն ամուր փայտատեսակներից և ունենան հարթ, առանց ճեղքերի մակերես: Միաժամանակ, հաշվի առնելով փայտե կոճղերի և մասնատման տախտակների կիրառմամբ պայմանավորված ռիսկերը, առաջարկվել է կիրառել դրանց պոլիմերային տարբերակները: Եվ, որ շատ կարևոր է, ևս մեկ անգամ հիշեցվել է. միսը պետք է ընդունվի միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի (ձև 2) առկայության դեպքում. պայմանական պիտանի մսի ստացում-վաճառքն ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Նաև խիստ կարևորվել է, որ իրացման ցանցերն ընդունեն միայն սպանդանոցային ծագում ունեցող միս:
Ամփոփելով քննարկումները՝ Ծառայության պետ Իշխան Կարապետյանը ևս մեկ անգամ կոչ է արել կառուցողական համագործակցության, հիշեցնելով նաև, որ հետևություններ չանելու, գործընկերային հարաբերությունները չարաշահելու, նշված խնդիրները չվերացնելու դեպքում Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակներն՝ առանց վերապահումների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից