Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից

Եթե լրագրողները տեսնեին Վահան Շիրխանյանին, կհասկանային, որ նրան աստիճանաբար սպանում են. Հայկ Ալումյան 11/21/2016   16:12  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նոյեմբերի 10-ին կայացված որոշումից հետո որևէ գործողություն չի կատարվել՝ ինչ-որ ձևով Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր առողջության պահպանման իրավունքի խախտում և առաջարկել ՀՀ արդարադատության նախարարին Վ.Շիրխանյանին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց ու այնտեղ պատշաճ բուժում իրականացնել, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, ում գործողություններով կամ անգործությամբ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը և վնաս պատճառվել նրա առողջությանը:

Հ.Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված ինքը զուգահեռաբար բողոքներ էր ներկայացրել նաև Քրեակատարողական վարչության պետին ու արդարադատության նախարարին:

«Մենք ունենք արդարադատության նախարարություն ու քրեակատարողական վարչություն, որոնք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք ու վերաբերմունք ես դեռ չեմ հանդիպել վերջին տարիների պրակտիկայում»,- ասաց Հայկ Ալումյանն՝ ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր փայլուն աշխատանքով կոմպենսացրեց մնացած երկու սուբյեկտների փնթիությունը:

Հայկ Ալումյանը ասաց, որ Վահան Շիրխանյանի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է գանգատ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելում, հիմքով: Ներկայումս այդ գանգատով Ստրասբուրգում զբաղվում է փաստաբանական խումբ: «Շատ մեծ շանսեր ենք տեսնում, որ դա կարող է քննվել արագացված ընթացակարգով և լուծումը ստանալ մոտ ամիսներին»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ում գործը կստանա մի այնպիսի ընթացք, որ իրենք ստիպված չեն լինի ներպետական ատյաններում աղերսել պատշաճ վերաբերմունք:

«Եվրոպական դատարանը իր լծակներով մեր կառավարությանը կստիպի անել այն, ինչ մեր կառավարությունը բոլոր դեպքերում պարտավոր էր անել: Եվ հարգարժան վարչապետը հերթական անգամ կզարմանա, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը գումարներ կորցնում ՄԻԵԴ վճիռների արդյունքում, որովհետև, պրն. վարչապետ, ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում այն քայլերից, որ պարտավոր է ձեռնարկել նախ որպեսզի Վահան Շիրխանյանը չհասներ այդ վիճակին կամ գոնե այսօրվա վիճակից ելք գտնելու համար»:

Հայկ Ալումյանը նշեց, որ ներկայումս Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ստաբիլ վատթարանում է: Նախորդ ասուլիսից հետո, որի ժամանակ պաշտպանը տագնապի ազդանշան էր հնչեցրել, ներկայումս Վ.Շիրխանյանը շատ ավելի խորը ճգնաժամի մեջ է գտնվում՝ առողջական խնդիրների հետ կապված:

«Գնալով ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը, և մենք սկսում ենք մտածել, որ կա որոշակի միտում անել այնպես, որ ինքն այլևս երբեք իր կենդանության օրոք չկարողանա ազատություն դուրս գալ: Հենց այս պահին էլ ես ուղղակի ահազանգում եմ, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ անազատության մեջ գտնվելու 11 ամսվա ընթացքում Վահան Շիրխանյանը մոտ 4000 դեղահաբ է ընդունել, ձերբակալվելիս առողջ մարդուց նա վերածվել է հաշմանդամի՝ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը երեք ամիս է չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել և ցնցուղի տակ կանգնել, որն ինքն ի վիճակի չէ անել:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՔԿՀ-ում մի քանի ամիս գտնվելուց հետո Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել, որից հետո նրան վիրահատել են և անոթի մեջ ֆիլտր տեղադրել, որպեսզի արյան մակարդուկները չխցանեն անոթները: Այժմ այդ ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ, ինչը ծայրահեղ վտանագավոր է նրա առողջության համար՝ եթե ոտիկները ծակեն անոթը, տեղի կունենա արյունահոսություն:
Հայկ Ալումյանն եկել է եզրակացության, որ ՔԿՀ-ի կողմից տգեղ հնարքներով լրագրողներին Վահան Շիրխանյանի հետ հանդիպելը թույլ չտալը ոչ թե Վահան Շիրխանյանի խոսքը տարածելը թույլ չտալն է, խոսքը՝ նամակի տեսքով, տարածվել է, այլ որպեսզի լրագրողները նրան այսպիսի վիճակով չտեսնեն ու նրանց համար պարզ չդառնա, որ «իրեն այնտեղ աստիճանաբար սպանում են»: Դա արվում է, ըստ պաշտպանի, ինչ-որ հրահանգով, դիտավորյալ կամ դա արվում է ծայրահեղ ոչ պրեֆոսիոնալ գործելու, իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:

«Եթե մենք հիմա բոլորի ուշադրությունը չհրավիրենք այս խնդրին, մի քանի ամիս հետո պրն. Շիրխանյանը կարող է արդեն մահացած լինել, ու այս ամեն ինչն արդեն ավելորդ լինի: Նա պարզապես կարող է իր դատի օրվան չհասնել, նա պարզապես կարող է չկարողանա գալ դատարան, որովհետև 15 րոպեից ավել չի կարողանում նստել ու զրուցել: Մենք պարզապես չենք պատկերացնում ոնց են իրեն բերելու դատարան, մի քանի ժամ սպասեցնելու ներքևում՝ դատարանի համապաստասխան խցերում, հետո ժամերով նա ինչպես է մասնակցելու դատավարությանը, դա այսօրվա իր առղջական վիճակից ելնելով՝ ուղղակի անհնարին է: Այդ պայմաններում ինքը մի օր չի կարող ապրել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գործն արդեն հասել է դատարան և ընդունվել դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:11 21/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի. Քրեակատարողական վարչություն
22:13 20/11/2016  |  Քրեական խրոնիկոնՄԻԵԴ-ը Վահան Շիրխանյանի գանգատը կքննի առաջնահերթ կարգով
13:58 11/11/2016  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Վահան Շիրխանյանի իրավունքների խախտում. ՀՀ ՄԻՊ
12:40 11/11/2016  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի մոտ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել. Քրեակատարողական վարչություն
19:14 10/11/2016  |  Քրեական խրոնիկոնԻնչ պետք է հայտարարեր մեղադրյալ նախկին պաշտոնյա Վահան Շիրխանյանը, ինչը խափանվեց
12:00 05/11/2016  |  Քրեական խրոնիկոնՔննիչները գուցե մտնեն պատմության մեջ՝ որպես Վահան Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ. Հայկ Ալումյան
18:31 09/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը պատրաստվում է հանդես գալ ասուլիսով
21:11 04/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը կծանոթանա գործի նյութերին՝ անկողնում
19:19 20/09/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանին առաջադրվել է նաև իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք
16:46 26/08/2016  |  Քրեական խրոնիկոնՇիրխանյանի գործով փաստաբանը դիմում է Եվրոպական դատարան. 1In.am

Արխիվ

[]