ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը հենց փաստաբանին վերաբերող հարց է. Հայկ Ալումյան 11/21/2016 22:48 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին փոխվարչապետ և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօրվա ասուլիսում ահազանգել էր իր պաշտպանյալի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու մասին, որին հետևել էր ՀՀ արդարադատության նախարարության հայտարարությունը հակառակի մասին:
«Փաստինֆո»-ի լրագրողի խնդրանքով հայտարարությունը մեկնաբանեց փաստաբան Հայլ Ալումյանը: Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեղ մասնագետների մասնակցությամբ նոյեմբերի 18-ին հրավիրված բժշկական կոնսիլիումի հանգած այն եզրահանգման վերաբերյալ, թե Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի, Հայկ Ալումյանը նշեց հետևյալը.
«Ասուլիսի ժամանակ հնչեցված իմ գլխավոր միտքն եղել է այն, որ Վահան Շիրխանյանին պետության կողմից չի ցուցաբերվում անհրաժեշտ բժշկական օգնություն, որի սուր կարիքն այս պահին ինքը զգում է: Մենք մեղադրում ենք պետությանը՝ ի դեմս պաշտոնատար անձանց, այն բանում, որ խախտվել է Վ.Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածով՝ խոշտանգումների արգելում, ամրագրված նրա իրավունքը»:
Հայկ Ալումյանը նշեց, որ նախքան իր այդ հայտարարությունը, դեռևս նոյեմբերի 10-ին, նույնպիսի եզրահանգման էր եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իր ընդունած որոշման մեջ:
Ի՞նչ է հակադրում սրան արդարադատության նախարարությունը՝ բժշկական կոնսիլիումին մասնակցած 4 բժիշկների՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբանի, գլխավոր անոթաբանի, գլխավոր թերապևտի և գլխավոր սրտաբանի, կարծիքը, այն բժիշկների, որոնց պետության կողմից որոշակի արտոնյալ լիազորություններ են վերապահվել, որոնց առողջապահության նախարարի հրամաններով պաշտոններ ու կոչումներ են շնորհվել և ովքեր համագործակցում են պետության հետ:
Նույնը կլիներ, նշեց Հայկ Ալումյանը, եթե արդարադատության նախարարը փաստաբանների խմբից ընտրեր մեկին, ում շնորհեր ՀՀ գլխավոր փաստաբան կոչումը և նրա միջոցով հերքեր որևէ այլ փաստաբանի հայտարարությունը:
Բժիշկների պաշտոնները (ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբանի, գլխավոր անոթաբանի, գլխավոր թերապևտի և գլխավոր սրտաբանի) ոչ թե ավելացնում են հավատը նրանց կարծիքի նկատմամբ, այլ ստիպում են մտածել, որ իրենք հակված են պաշտպանելու պետության դիրքորոշումը, որն իրենց պաշտոններ ու կոչումներ է շնորհել: «Ես շատ ավելի կվստահեի մի որևէ հիվանդանոցի շարքային բժշկի կարծիքին: Թեև այս դեպքում որևէ մեկի կարծիքը չի կարող որոշիչ լինել, որովհետև ես իմ աչքով եմ տեսնում, թե ինչպես է սրընթաց վատանում Վ.Շիրխանյանի առողջական վիճակը»:
Ըստ Հայկ Ալումյանի, հետաքրքիր է նաև Արդարադատության նախարարության հերքման այն հատվածը, որ նույն այդ բժիշկները միաժամանակ առաջարկել են կատարել մի շարք լրացուցիչ հետազոտություններ: «Այդ դեպքում ավելի տրամաբանական կլիներ ձեռնպահ մնալ Վ.Շիրխանյանի առողջական վիճակի մասին լավատեսական եզրահանգումներից մինչև այդ հետազոտությունների կատարումը», - ասաց նա:
Իսկ ինչ վերաբերվում է արդարադատության նախարարության այն հորդորին, թե փաստաբանը պետք է իր մասնագիտությամբ զբաղվի, այլ ոչ թե բժշկությամբ, ապա Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը դա հենց փաստաբանին վերաբերող հարց է: «Վատ է, որ այս մասին արդարադատության նախարարությունն իր պատասխանը գրելու պահի դրությամբ դեռ տեղյակ չէր»,- հավելեց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից