Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան

ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի. Սեբաստիան Կուրցի բացառիկ հարցազրույցը 11/21/2016   11:01  |  Ղարաբաղյան հակամարտություն

Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողﬔրը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք Սեբաստիան Կուրցի հետ հարցազրույցը ԵԱՀԿ-ում Ավստրիայի առաջնահերթությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Ավստրիա հարաբերությունների շուրջ:

-2017 թվականի հունվարից Ավստրիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են լինելու ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ես մի սերնդի ներկայացուցիչ եմ, ով, բարեբախտաբար, միայն պատմության գրքերից գիտի, թե ինչ բան է Սառը պատերազմը: Սակայն մեր օրերում մենք ականատեսն ենք լինում սառը պատերազմի բնույթ ունեցող թշնամանքի վերադրսևորման որոշ միտումների, հետևաբար մենք՝ թե՛ Ավստրիայի, թե՛ Կովկասի երիտասարդներս, պետք է տքնաջան աշխատենք ապահով և կայուն Եվրոպայի համար: Մեր նախագահության ընթացքում մեր գլխավոր թեման լինելու է «անվտանգության և վստահության ամրապնդումը»: Կկենտրոնանանք երեք ոլորտների վրա՝ տարածաշրջանային հակամարտություններ, արմատականացում և բռնի ծայրահեղականություն, վստահության վերականգնում: Ոչինչ ցույց չի տալիս միջազգային համակարգի թուլությունը, ինչպես բացահայտ ռազմական թշնամանքն ու տարածաշրջանային հակամարտությունները: Քաղաքացիներն ակնկալում են, որ մենք աշխատենք հանուն խաղաղության, հետևաբար ﬔնք
հատուկ ուշադրություն կդարձնենք ԵԱՀԿ տարածաշրջանում գոյություն ունեցող ձգձգված հակամարտություններին:

Արմատականացումը և բռնի ծայրահեղականությունն այսուհետ մեր քաղաքացիների համար ամենամեծ մտահոգվելու առարկան են, և մենք հավատում ենք, որ պետք է ակտիվորեն համագործակցենք և կանխենք արմատականությունը դրա վաղ փուլում: Եվ վերջապես, այսօր հիﬓական խնդիրներից մեկն էլ վստահության պակասն է: Սա լրջագույն խնդիր է ԵԱՀԿ-ում, սակայն, անշուշտ, ավելի լայն մակարդակում ևս:

-Ձեր ելույթներից մեկում գլոբալ անվտանգությանն ու կայունությանը սպառնացող երեք հիﬓական սպառնալիքների մեջ նշել եք ռազմական հակամարտությունների աճը, ծայրահեղականության և ահաբեկչության աճը և պետությունների միջև վստահության մակարդակի նվազումը. որն է լինելու Ավստրիայի դերը այս երեք հիմնական սպառնալիքները հաղթահարելու գործում:

-Ինչպես տեսնում եք, մենք այս հիմնական սպառնալիքները ԵԱՀԿ նախագահության շրջանում վերածել ենք մեր հիմնական առաջնահերթությունների՝ հետևելով գործընկերների խորհրդատվությանը: Ավստրիան՝ որպես չեզոք երկիր, բարիդրացիական հարաբերություններ ունի շատ երկրների և մասնավորապես ԵԱՀԿ-ում 56 մասնակից պետությունների հետ՝ մի կառույց, որին իսկապես հավատում ենք և ցանկանում ենք ուժեղ տեսնել: Եվրոպան կրկին անվտանգ դարձնելու համար մենք պետք է վերադառնանք արմատներին և կենտրոնանանք անվտանգության ու համագործակցության վրա: ԵԱՀԿ-ն դրա կարևորագույն հիմքն է, և ներկա իրադրության պայմաններում, թեև բոլոր 57 մասնակից պետություններն էլ սեղանի շուրջ են և որոշումները կայացվում են կոնսենսուսի միջոցով, մարտահրավերները հսկայական են: Սակայն, եթե գտնվեն միասնական լուծումներ և համաձայնություններ, դրանք հատկապես ամուր և ուժեղ կլինեն: Հետևաբար` մենք կաշխատենք զարգացնել ընդհանուր նպատակները, այլ ոչ թե բաժանարար դիրքորոշումները: Ավստրիան հին ավանդույթ ունի ՝ որպես երկխոսության վայր, և մենք ցանկանում ենք նպաստել անվստահության հաղթահարմանը: Կան մի շարք ծրագրված հստակ իրադարձություններ, և մենք հուսով ենք ստանալ ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունների աջակցությունն այս ուղղությամբ: Վստահության ավելացման և գլոբալ առումով համագործակցության գլուխկոտրուկի լուծմանն ավելի մոտենալը նաև դրականորեն կազդի Հարավային Կովկասում ձգձգված հակամարտությունների վրա:

- Որպես ԵԱՀԿ գործող նախագահ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

-Միանշանակ է մի բան. հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի, և ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու, վստահություն և երկխոսություն հաստատելու համար՝ կենտրոնանալով դիվանագիտության, այլ ոչ ռազմական գործողության վրա: Բռնության ևս մեկ դրսևորում ճակատագրական կլինի, և միջազգային հանրությունը դրան կողմնակից չէ, բոլորը՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն, շատ հստակ դիրքորոշում ունեն այս հարցում: Մի շարք առաջարկներ քանիցս եղել են բանակցային սեղանին, իսկ վերջերս վստահության հաստատման միջոցների մասին որոշ գաղափարներ են ընդունվել, որոնք սպասում են կիրառման:

-Ունենալո՞ւ եք արդյոք որևէ առանձնահատուկ նախաձեռնություն, որը կարող է խթանել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների ակտիվացումը:

-Ավստրիան պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքներում: Թերևս չափազանց վաղ է խոսել հստակ նախաձեռնությունների մասին՝ շատ բան կախված է տարածաշրջանում զարգացումներից: Վիեննան այս տարվա մայիսին նախագահական գագաթնաժողովի անցկացման վայրն էր, մենք միշտ պատրաստ ենք կրկին բանակցություններ հյուրընկալել, եթե կա ցանկություն: Մենք Մինսկի խմբի անդամ չենք, սակայն կանենք առավելագույնը՝ աջակցելու Մինսկի գործընթացին: Մենք դա կանենք որպես ԵԱՀԿ նախագահ և որպես մի պետություն, որը շատ լավ հարաբերություններ ունի երկու ներգրավված երկրների հետ:

- Ե՞րբ եք ծրագրում այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:

-ԵԱՀԿ նախագահի պաշտոնում ես, անշուշտ, կայցելեմ Հարավային Կովկաս և կգամ Երևան ու Բաքու :Դա կապված կլինի բանակցային գործընթացի առաջընթացի հետ: 2017 թվականին Ավստրիան նաև կնշի երկու երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը, ինչը լրացուցիչ խթան է՝ առաջիկա տարում ակտիվացնելու դիվանագիտական հարաբերությունները:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների ներկա մակարդակը. ինչպե՞ս է ձեր գնահատմամբ ընթանում քաղաքական երկխոսությունը, ի՞նչ հեռանկարներ կան տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից:

-Ավստրիայի և Հայաստանի միջև փայլուն հարաբերություններ են: Մենք հաճախակի քաղաքական խորհրդակցություններ ենք ունենում. նախարար Նալբանդյանի հետ իմ վերջին երկկողմ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, իսկ դրանից միայն մի քանի օր անց մեր գլխավոր քարտուղարն ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեց Երևանում: Ավստրիան ամբողջությամբ աջակցում է Հայաստանի և Եվրամիության միջև ամենասերտ հնարավոր հարաբերություններին, հետևաբար մենք շատ գոհ ենք այն առաջընթացով, որը գրանցվել է Համընդհանուր համաձայնագրի շուրջ բանակցություններում: Բացի այդ, մենք լիակատար մշակութային համագործակցություն ունենք` հատկապես Երևանի Ֆրանց Վերֆելի անվան ավստրիական գրադարանի միջոցով:

Ավստրիական զարգացման համագործակցության շրջանակում Հայաստանն առաջնահերթություն համարվող երկիր է: Այդ պատճառով էլ 2014 թվականի սեպտեմբերին նախարար Նալբանդյանն ու ես Երևանում բացեցինք Ավստրիական զարգացման գրասենյակը:

Հարցազրույցը՝ Արաքս Կասյանի

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:04 19/11/2016  |  ԼՐԱՀՈՍՄենք կցանկանայինք, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդհանուր հայտարարի գային. Կոնստանտին Կոսաչև
13:14 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն քաղաքական և ոչ երբեք ուժային և ռազմական մեթոդներով. Կոնստանտին Կոսաչև
13:45 18/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել. Արտակ Զաքարյան
14:01 17/11/2016  |  ՀարցազրույցՀՀ Նախագահ. Ազգային գաղափարն ուժեղ պետությունն է` առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների. Sputnik Armenia
13:20 17/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Իսկանդերը» հակաթույն է. ՀՀ Նախագահ
12:58 17/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՍերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ, եթե այդ հանդիպումն օգուտ կբերի. Sputnik
16:56 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. Էդվարդ Նալբանդյան
14:50 10/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԲաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները. Շավարշ Քոչարյան
14:21 09/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄիջխորհրդարանական միության վեհաժողովում պատգամավորները ԼՂ հարցում ավելի շատ հակված են հայերի կողմը. Կարինե Աճեմյան
10:45 08/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՄենք անհամբերությամբ ենք սպասում Համբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք

Արխիվ

[]