ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե լրագրողները տեսնեին Վահան Շիրխանյանին, կհասկանային, որ նրան աստիճանաբար սպանում են. Հայկ Ալումյան 11/21/2016 16:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ նոյեմբերի 10-ին կայացված որոշումից հետո որևէ գործողություն չի կատարվել՝ ինչ-որ ձևով Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել էր առողջության պահպանման իրավունքի խախտում և առաջարկել ՀՀ արդարադատության նախարարին Վ.Շիրխանյանին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց ու այնտեղ պատշաճ բուժում իրականացնել, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, ում գործողություններով կամ անգործությամբ խախտվել է Վահան Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը և վնաս պատճառվել նրա առողջությանը:
Հ.Ալումյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ կապված ինքը զուգահեռաբար բողոքներ էր ներկայացրել նաև Քրեակատարողական վարչության պետին ու արդարադատության նախարարին:
«Մենք ունենք արդարադատության նախարարություն ու քրեակատարողական վարչություն, որոնք իրենց իրավունք են վերապահում ընդհանրապես չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք ու վերաբերմունք ես դեռ չեմ հանդիպել վերջին տարիների պրակտիկայում»,- ասաց Հայկ Ալումյանն՝ ընդգծելով, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր փայլուն աշխատանքով կոմպենսացրեց մնացած երկու սուբյեկտների փնթիությունը:
Հայկ Ալումյանը ասաց, որ Վահան Շիրխանյանի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է գանգատ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների արգելում, հիմքով: Ներկայումս այդ գանգատով Ստրասբուրգում զբաղվում է փաստաբանական խումբ: «Շատ մեծ շանսեր ենք տեսնում, որ դա կարող է քննվել արագացված ընթացակարգով և լուծումը ստանալ մոտ ամիսներին»,- ասաց Հայկ Ալումյանը: Նա հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ում գործը կստանա մի այնպիսի ընթացք, որ իրենք ստիպված չեն լինի ներպետական ատյաններում աղերսել պատշաճ վերաբերմունք:
«Եվրոպական դատարանը իր լծակներով մեր կառավարությանը կստիպի անել այն, ինչ մեր կառավարությունը բոլոր դեպքերում պարտավոր էր անել: Եվ հարգարժան վարչապետը հերթական անգամ կզարմանա, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը գումարներ կորցնում ՄԻԵԴ վճիռների արդյունքում, որովհետև, պրն. վարչապետ, ձեր արդարադատության նախարարը ոչ մի քայլ չի ձեռնարկում այն քայլերից, որ պարտավոր է ձեռնարկել նախ որպեսզի Վահան Շիրխանյանը չհասներ այդ վիճակին կամ գոնե այսօրվա վիճակից ելք գտնելու համար»:
Հայկ Ալումյանը նշեց, որ ներկայումս Վահան Շիրխանյանի առողջական վիճակը ստաբիլ վատթարանում է: Նախորդ ասուլիսից հետո, որի ժամանակ պաշտպանը տագնապի ազդանշան էր հնչեցրել, ներկայումս Վ.Շիրխանյանը շատ ավելի խորը ճգնաժամի մեջ է գտնվում՝ առողջական խնդիրների հետ կապված:
«Գնալով ավելի ու ավելի մեծ տագնապ է առաջացնում այս վիճակը, և մենք սկսում ենք մտածել, որ կա որոշակի միտում անել այնպես, որ ինքն այլևս երբեք իր կենդանության օրոք չկարողանա ազատություն դուրս գալ: Հենց այս պահին էլ ես ուղղակի ահազանգում եմ, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ անազատության մեջ գտնվելու 11 ամսվա ընթացքում Վահան Շիրխանյանը մոտ 4000 դեղահաբ է ընդունել, ձերբակալվելիս առողջ մարդուց նա վերածվել է հաշմանդամի՝ ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը երեք ամիս է չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մի հարկ իջնել և ցնցուղի տակ կանգնել, որն ինքն ի վիճակի չէ անել:
Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՔԿՀ-ում մի քանի ամիս գտնվելուց հետո Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է տարել, որից հետո նրան վիրահատել են և անոթի մեջ ֆիլտր տեղադրել, որպեսզի արյան մակարդուկները չխցանեն անոթները: Այժմ այդ ֆիլտրը տեղից շեղվել է, ոտիկներով խրվել արյունատար անոթի մեջ, ինչը ծայրահեղ վտանագավոր է նրա առողջության համար՝ եթե ոտիկները ծակեն անոթը, տեղի կունենա արյունահոսություն:
Հայկ Ալումյանն եկել է եզրակացության, որ ՔԿՀ-ի կողմից տգեղ հնարքներով լրագրողներին Վահան Շիրխանյանի հետ հանդիպելը թույլ չտալը ոչ թե Վահան Շիրխանյանի խոսքը տարածելը թույլ չտալն է, խոսքը՝ նամակի տեսքով, տարածվել է, այլ որպեսզի լրագրողները նրան այսպիսի վիճակով չտեսնեն ու նրանց համար պարզ չդառնա, որ «իրեն այնտեղ աստիճանաբար սպանում են»: Դա արվում է, ըստ պաշտպանի, ինչ-որ հրահանգով, դիտավորյալ կամ դա արվում է ծայրահեղ ոչ պրեֆոսիոնալ գործելու, իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
«Եթե մենք հիմա բոլորի ուշադրությունը չհրավիրենք այս խնդրին, մի քանի ամիս հետո պրն. Շիրխանյանը կարող է արդեն մահացած լինել, ու այս ամեն ինչն արդեն ավելորդ լինի: Նա պարզապես կարող է իր դատի օրվան չհասնել, նա պարզապես կարող է չկարողանա գալ դատարան, որովհետև 15 րոպեից ավել չի կարողանում նստել ու զրուցել: Մենք պարզապես չենք պատկերացնում ոնց են իրեն բերելու դատարան, մի քանի ժամ սպասեցնելու ներքևում՝ դատարանի համապաստասխան խցերում, հետո ժամերով նա ինչպես է մասնակցելու դատավարությանը, դա այսօրվա իր առղջական վիճակից ելնելով՝ ուղղակի անհնարին է: Այդ պայմաններում ինքը մի օր չի կարող ապրել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ գործն արդեն հասել է դատարան և ընդունվել դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից