Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Մեկնարկել է ԶՈւ-ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ծրագիրը 11/21/2016   17:00  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Եվրոպայի խորհուրդը գործուն քայլեր են ձեռնարկում զինված ուժերում ումարդ իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ Նոյեմբերի 21-ին տրվեց «Զինված մարդու մուժերու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը: 

Իր ելույթում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գծով տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսն ընդգծեց, որ ծրագիրը վերաբերվում է ոչ միայն զինված ուժերին, այլ նաև դատախազության ոլորտին, քննիչներին, իրավապահներին, մարդու իրավունքների պաշտպանին:

«Շատ ենք կարևորում նաև քաղաքացիական հասարակության դերն այս ծրագրի իրականացման գործում: Ծրագիրը հավակնոտ է, և մենք դրա իրականացման ճանապարհին շատ մարտահրավերների ենք հանդիպելու, սակայն ես համոզված եմ, որ մենք կարողանալու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները: Վստահ եմ, որ ծրագիրը հաջող ավարտ է ունենալու, քանի որ դրա իրականացման համար Հայաստանի իշխանության մոտ քաղաքական կամք կա: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը՝ այս ծրագրի իրականացման շուրջ 90 տոկոսը ֆինանսավորելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ջակումոպուլոսը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ ծրագիրը համակարգային է, որն ուղղված է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն չի սահմանափակվում իրազեկվածության բարձրացմամբ կամ էպիզոդիկ խնդիրների վերլուծությամբ:

«Այն ունի հստակ տեսլական զինված ուժերի կարիքների խորքային գնահատման հիման վրա զարգացնել կարողություններ, որոնք կնպաստեն ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը, իրավունքներ խախտումների կանխարգելմանը, դրանց ընթացիկ պաշտպանությանը»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի կարևորությունն էլ ավելի է ընդգծվում այն հանգամանքով, որ շահառու են հանդիսանում նաև ավանդաբար բացասականորեն թիրախավորված ուժային կառույցները, ինչը հաճախ շատ անհիմն է կատարվում:

«Ձևավորված այդ կարծրատիպային մտածելակերպը կարող է հեշտությամբ փոփոխվել, եթե ներդրվեն համապատասխան ընթացակարգեր և լինեն այն հնարավորությունները, որոնք ապահովում են յուրաքանչյուրի իրավունքների լիարժեք ապահովումը, պաշտպանությունը: Հատկապես զինված ուժերում դա չափազանց կարևոր է, որովհետև մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ, ինչպես հայտնի է, մարդու իրավունքների հետ կապված հարցերը կարող են ստանալ շատ ավելի սուր բնույթ, և մենք կարիք ունենք մեթոդական աշխատանքով, բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ ակտիվ փոխգործակցության ճանապարհով ձևավորել մի միջավայր, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ, զորակոչվելով ժամկետային զինվորական ծառայության կամ անցնելով ծառայության զինված ուժերում, ունի հնարավորություն լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները և ազատությունները, ինչպես դրանք ամրագրված են միջազգային և ազգային կարևորագույն փաստաթղթերում»,- հավելեց նախարարը: 1.11.2016 Հայաստանում մեկնարկեց ԶՈՒ­ում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման ծրագիրը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքները բարձրագույն արժեք է, որի պաշտպանությունը պետության հիմնական և բարոյական պարտավորությունն է, ինչը բխում է ոչ միայն քաղաքացու, այլ նաև՝ պետության անվտանգության շահերից:

«Հայաստանի զինված ուժերն ապահովում են մեր երկրի անվտանգությունը, պաշտպանությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, ուստի՝ զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելը, մարդու իրավունքների վիճակի բարելավումը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության օրենսգրության կատարելագործումը, զինծառայողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը, մարդու իրավունքների խախտումների կանխումն ու դրանց քննության արդարացի իրականացումը մեզ համար առաջնահերթություն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շեշտեց, որ Միացյալ Թագավորության հիﬓական նպատակն է նպաստել Հայաստանի կայացմանը՝ որպես զարգացած և բարգավաճ երկիր:

«Գնալով ավելանում է մարդու իրավունքների պաշտպանության ապահովման կարևորությունը և այս առումով շատ մեծ նշանակություն ունի այս ծրագրի իրականացումը, որը միտված է Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը: Ես իմ պաշտոնավարման ընթացքում լսել եմ շատ մտահոգություններ Հայաստանի բանակում զինծառայողներ ունեցող ընտանիքների անդամներից: Եվ կարևորում եմ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ոչ միայն չի ժխտում, որ իսկապես այդ խնդիրներն առկա են, այլ խոսում է դրանք լուծելու պատրաստակամության մասին: Այդ պատրաստակամության մասին է վկայում այն հանգամանքը, որ մենք Հայաստանում տալիս ենք այս կարևոր ծրագրի մեկնարկը»,- ընդգծեց Ֆարնուորթը:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան էլ նշեց, որ ծրագիրը լինելու է ՀՀ զինված ուժերի 2015-2018թթ. գործունեության ծրագրի մասը: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը կընթանա սահուն և արդյունավետ ու կնպաստի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը:

«Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հիմնական նպատակը երկրի զինված ուժերում մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանն աջակցելն է: Հատուկ նպատակներն են բարելավել Հայաստանում զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման կարողությունը և կատարելագործել զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխումը, հայտնաբերումը, հաղորդումը և քննությունը:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]