ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզից էլ պարզ է, որ սա Վազգեն Ռշտունու` օրեցօր աճող հեղինակությանը վնասելու փորձ է. Երեմ Սարգսյան 11/20/2016 00:03 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու վերաբերյալ այսպես կոչված «կոմպրոմատ»-ը հակառակ էֆեկտն ունեցավ: Մասնավորապես, լայն քննարկումներ ծավալվեցին փաստաբանների շրջանում, նրանք համոզմունք հայտնեցին, տեղեկությունը կամ ավելի ճիշտ՝ ապատեղեկատվությունը տարածվել է շահագիգիռ անձանց կողմից՝ դատավորին վարկաբեկելու անազնիվ նպատակով:
Մասնավորապես, Ֆեյսբուք սոցիալական ցանցում թեմայի շուրջ գրառում է թողել փաստաբան Երեմ Սարգսյանը:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն ճանաչող կամ նրա հետ առնչված անձանց համար վստահ եմ, որ անիրական են թվում նրա վերաբերյալ տարածված այն տեղեկությունները, թե իբր նա, բավարար չէ, որ ալկոհոլի ազդեցության տակ ներկայացել է սեմինարին, դեռ մի բան էլ, այդ պատճառով չի կարողացել կառավարել իրեն:
Սակայն դա հարցի մի կողմ է: Առավել կարևոր է հասկանալ, թե ինչու են որոշ անձինք ցանկանում վարկաբեկել դատական համակարգի լավագույն ներկայացուցիչներից մեկին: Իսկ այն, որ այս ամենը պատվեր է` ուղղված Ռշտունու դեմ, ակնհայտ է թեկուզ այն հանգամանքից, որ ի սկզբանե այդ վիճաբանության մասին լուրը տարածվեց այն կերպ, որ վիճաբանություն է եղել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու և ինչ-որ դատավորի միջև, ընդ որում նշվեց, թե իբր Ռշտունին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ մյուս դատավորի նույնիսկ անունը չնշվեց: Այսինքն, եթե այդ տեղեկությունը տարածողն իրականում ականատես է եղել այդ վիճաբանությանը կամ ասենք, լավ իրազեկված աղբյուրից է այդ մասին իմացել, ապա գոնե պետք է հայտներ նաև այն դատավորի անունը, ով ըստ հրապարակման բաժակ է նետել Ռշտունու ուղղությամբ:
Եվ քանի որ մյուս դատավորի անունը չի նշվել, նշանակում է, որ տեղեկությունը տարածողը, մեղմ ասած, ինչ-որ հարցով շահագրգռված է և Ռշտունու դեմ նպատակաուղղված գործողություններ է կատարում:
Պարզից էլ պարզ է, որ սա Վազգեն Ռշտունու` օրեցօր աճող հեղինակությանը վնասելու փորձ է: Ռշտունին՝ նշանակվելով վերաքննիչ դատարանի նախագահ, ուղղակի վերակենդանացրեց այդ դատական ատյանը, ինչի մասին են վկայում այդ դատարանի կողմից կայացվող բազմաթիվ արդար և օբյեկտիվ դատական ակտերն այնպիսի գործերով, որոնցով նախկինում նմանատիպ որոշումներ ակնկալելը նույնիսկ երազանք էր:
Բազմիցս տեղեկություններ են տարածվում, որ Ռշտունին կարող է նշանակվել Վճռաբեկ դատարանի նախագահ, ուստի դա չի կարող չանհանգստացնել դատական համակարգի որոշ ներկայացուցիչների, քանզի նրանք լավ հասկանում են, որ դրանից հետո այլևս չեն կարողանալու կամ շատ դժարությամբ են հին գործելաոճով աշխատելու, ինչն այդ գործելաոճին տարիներով սովորած բազմաթիվ անձանց համար ուղղակի նման է մղձավանջի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից