Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Ֆինանսները պետք է ուղղենք այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր կան». Վարչապետ 11/19/2016   15:34  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Այս մասին հայտնու է Կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քաղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը: Նախատեսվում է առաջիկայում մշակել քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքային նախագծեր: Նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարել հնարավորինս արագ  մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն:

Այնուհետև Կարեն Կարապետյանը հանդիպել է Արագածոտն համայնքի կարկտահարությունից տուժած բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք  վերաբերել են վարկային պարտավորությունների կատարմանը, ջրի վարձի և հողի հարկի վճարումներին: Կարեն Կարապետյանն Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանին առաջարկել է գյուղացիների պարտավորությունների ծավալները ներկայացնել կառավարություն: Դիմելով գյուղացիներին և գյուղապետին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Համայնքապետը պետք է գա և մեզ հետ գործնական խոսի, նշի, որ եթե այսքան գումար տանք, այս կանեք, այն կանեք, ոտքի կկանգնեք, ռիսկերը կնվազեն, որպեսզի մենք անընդհատ այսպիսի արտակարգ իրավիճակների մեջ չընկնենք: Տալիս եք ծրագիր, դուք ինչ բեռ եք վերցնում, մարզպետն ինչ բեռ, նախարարն ինչ բեռ, ես ինչ բեռ»: 

Վարչապետ Կարապետյանն այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհատվածում շինաաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Կարապետյանը կարևորել է որակական չափանիշների և ժամանակացույցի հստակ պահպանումը:

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007-ից մինչ օրս ավելի քան 180 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն): Կարեն Կարապետյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է մոտ 20 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում, Չինաստանում: Աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: 

Կառավարության ղեկավարը եղել է նաև Վարդենուտ համայնքի «Ագաթ 777» ՍՊԸ-ի սպանդանոցում, որը գործում է 2015 թ.-ից: Նշվել է, որ սպանդանոցի կառուցման նպատակով Հունաստանի կառավարությունն ընկերությանը հատկացրել է ավելի քան 211 հազար դոլար, իսկ ընկերության կողմից կատարված ներդրումը կազմում է մոտ 450 հազար դոլար:  Սպանդանոցն ունի երեք հոսքագիծ և մեկ հեթափոխում կարող է իրականացնել 40 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր կենդանիների և 100 գլուխ խոզերի մորթ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով: 

Այցի ավարտին վարչապետն Արագած համայնքում հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկել մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք ցանկանում ենք քննարկել Արագածոտնի մարզի զարգացման ծրագիրը, լսել մարզպետին, համայնքների ղեկավարներին, թե որոնք են մարզի խնդիրները, որոնք՝ առաջարկվող լուծումները, զարգացման ծրագրերը: Պետք է այդ ծրագրերի մեջ առանձնացնենք նրանք, որոնք կարող են արագ, շոշափելի արդյունք տալ, նշենք այն ծրագրերը, որոնք խիստ անհրաժեշտ են, նաև ֆիքսենք՝ ինչ է անում համայնքը, ինչ է անում մարզպետարանը, ինչ են անում ՀՀ նախարարությունները,  գերատեսչությունները և ՀՀ կառավարությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլոր այն ծրագրերը, որոնք համայնքները, մարզերը ներկայացնելու են, կառավարությունում առավելագույնս ուշադիր ուսումնասիրվելու են: Վարչապետի խոսքով՝ գործադիրն արձագանքելու է այն ծրագրերին, որոնք առավել էֆեկտիվ են, որտեղ համայնքը, մարզպետարանը, համայնքի բնակիչները, համայնքի բիզնեսն իրենց վրա բեռ են վերցնելու: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ստեղծմանը և այլ կարևորագույն խնդիրների լուծմանը:    

Այնուհետև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյուզալյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է և ՀՆԱ-ի 60 տոկոսը զբաղեցնում է այս ոլորտը: Մարզում ընթացիկ տարում մշակվել է 218 հազար հա հողատարածք, ինչը 2015-ի համեմատ ավելի է 600 հա-ով: Մարզպետի խոսքով՝ առաջնային խնդիր է արտադրանքի իրացումը, ոռոգելի տարածքների ավելացումը: Վերջինիս հետ կապված քննարկումներ են տարվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրի բաշխման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ըստ Գաբրիել Գյոզալյանի, մարզում ընթացիկ տարում ներդրումներ են կատարվել հիմնականում գինու, կոնյակի արտադրության ուղղությամբ, ոլորտում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 13-ի: Ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով քայլեր են իրականացվում նաև հանքարդյունաբերության ոլորտում: Գաբրիել Գյոզալյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մարզի զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ, որը կառավարությանը կներկայացվի մինչ դեկտեմբերի 25-ը:   

Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները: «Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր համայնքի, ձեր մարզի զարգացումը: Այդ իսկ պատճառով, Երևանի հետ գործնական հարաբերություններում և կառավարության հետ շփումից արդյունքները շատ խիստ կապված են նրանից, թե դուք ինչքանով եք ռեալ, պրագմատիկ պատկերացնում մարզի, համայնքի զարգացումը, խնդիրները, պակասը, այն, թե ինչի կարիք ունեք: Մենք ունենք սահմանափակ բյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի  բավականին լավ պայմաններով ֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը.  պետք է ուղղենք ռազմավարական որոշակի խնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞ր գործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի, նաև զուգահեռ բեռ կվերցնի  իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չի պատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի, կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունես դա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել, պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի  և մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք է պատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը:    

Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի, մասնավորապես, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի և հարակից այլ հարցերի մասին: Զեկուցվել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում ծախսերի նվազեցման և օպտիմալացման ուղղությամբ, նախատեսվում է Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի կարգավիճակի փոփոխություն, որը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև: Մասնավորապես, ծրագրվում է փակել կենտրոնի ստացիոնար ծառայությունը և թողնել միայն ամբուլատոր և անհետաձգելելի բուժօգնության ծառայությունը: Արդյունքում, կտնտեսվի 52 մլն դրամի տնտեսում: Ծաղկահովիտի համայնքապետն իր դժգոհությունն է հայտնել բուժկենտրոնի օպտիմալացման ծրագրի կապակցությամբ և առաջարկել է այն հանձնել հավատարմագրային կառավարման: Նա տեղեկացրել է, որ այդպիսի ներդրող արդեն իսկ կա: Վարչապետ Կարապետյանը հորդորել է ծրագիրը հնարավորինս արագ ներկայացնել Առողջապահության նախարարություն: Խոսելով պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայացվելու է պետպատվերի նոր հայեցակարգ, որով քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն: «Մենք պետպատվերով չպետք է առողջապահության ոլորտում ստեղծենք ոչ մրցունակ, ոչ արդարացի դաշտ, որևէ մեկին չպետք է գցենք արտոնյալ վիճակի մեջ»,- ասել է վարչապետը:  Կարեն Կարապետյանը հանձնարարել Առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սպասելու է ներդրումային հստակ ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների:

Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության արդյունավետությունը և անհրաժեշտ համարել շարունակական կերպով կազմակերպել ուսուցիչների վերապատրստում, դպրոցներում անցկացնել տեսադասեր: «Պետք է այնպես անել, որպեսզի երեխաների հավաքի հիմնական տեղը լինի դպրոցը»,- ասել է վարչապետը՝ տեղեկացնելով նաև, որ քննարկվում է դպրոցական համակարգում ֆինանսական կրթություն ներդնելու հարցը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]