ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու 11/19/2016 11:31 | Ղարաբաղյան հակամարտություն
«Տղաներ,որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի հարավային ուղղությամբ ծառայությունն իրականացրած Արման Ավետիսյանի ու սխրանքի հերոսության պատմությունը։ Արման Ավետիսյանը մեկն է այն տղաներից, ով վիրավորվել է քառօրյա պատերազմի ժամանակ և այն բազմաթիվ զինվորներից է, ով կերտել է պատմություն՝ չգիտակցելով այդ փաստը:
Ապրիլյան պատերազմի ժամանակ Արմանը կորցրել է ձախ ոտնաթաթը։
«Ամեն ինչ սկսվեց ապրիլի երկուսի առավոտյան,այդ ժամանակ ես մարտական դիրքերում էի,Արցախի հարավային հատվածում։ Առավոտյան 04:30-ի սահմաններում էր,հարձակում եղավ։ Սկզբում մեր հարևան դիրքերն էին գրոհում,հետո՝ մեր։ Սկսվեցին լայնածավալ գործողություններ։ Հենց այդ ժամանակ վիրավորվեցի ու կորցրի ձախ ոտնաթաթս: Ինձ օգնել է փրկվել մի մեծ ուժ՝ մորս հանդեպ անսահման սերը»,- վերհիշում է նա։
Արմանն այժմ պրոթեզավորված է,և արդեն չորս շաբաթ է նոր պրոթեզ է կրում, որը,նրա խոսքով, ավելի հարմար է,սակայն դեռ վերքեր են առաջանում,քանի որ մաշկը նուրբ է: Դա չի խանգարում նրան փորձել ապրել ակտիվ ու լիարժեք կյանքով.
Արմանը հեծանիվ է քշում, վազում է, մարզվում ու հոգ տանում սեփական առողջության մասին: Նա վիրավորվել է դասակի հրամանատարին օգնելու ժամանակ. «Փորձեցի օգնություն ցույց տալ և հետ բերել առաջնագծում գտնվող վիրավորված հրամանատարիս,և հենց այդ ժամանակ էլ դեպքը պատահեց»:
Արմանի համար դժվար էր վիրավորվելուց հետո տեսնել, որ ընկերները շարունակում են կենաց ու մահու պայքար մղել` չկարողանալ ուժերի ներածին չափով օգտակար լինել նրանց: Այդուհանդերձ, նա գետնատնակում պահեստատուփեր էր լիցքավորում, մինչև նրան հիվանդանոց տեղափոխեցին: Նա երախտապարտ է իր ընկերներին,ում շնորհիվ հիմա շնչում է, քայլում և, ընդհանրապես,ապրում է. «Մարտական դիրքի բոլոր ընկերներս,ովքեր հիմա չկան, մեծ դեր ունեցան,որ ես հիմա այստեղ նստած եմ ու Ձեզ հետ զրուցում եմ»:
Խոսելով հետաքրքրությունների,իր առօրյայի մասին՝ մեր հերոսն ասում է. «Առայժմ հետաքրքրություններս շատ են, որ գյուղում եմ ապրում՝ զբաղմունքներս էլ են բազմազան,շատ անգամ ընկերներիս հետ եմ իմ ժամանակը անցկացնում։
Հիմա սովորում եմ Ագրարային համալսարանում։ Այսօր վերջին քննությունս էր,հանձնեցի ու փոխադրվեցի երկրորդ կուրս։ Աշխատելու ցանկություն էլ ունեմ,բայց այդ ուղղությամբ դեռ կոնկրետ քայլեր չեմ ձեռնարկել,ուղղակի նպատակներս շատ են,ուզում եմ սկզբում դրանք իրականացնել»,- սակայն այդ նպատակների մասին Արմանն առայժմ չցանկացավ խոսել։
Մեր պատմության հերոսն ունի անիրական մի երազանք. «Կուզենայի զոհված ընկերներիս տեսնել, անիրական է,բայց ես երազում եմ դրա մասին։ Այդ օրերին մարտական դիրքերում մեզ հետ տղաներ կային,ում հետ ես լավ հարաբերություններ չեմ ունեցել ծառայության ժամանակ,բայց այսօր երազանքս է գոնե մի քանի րոպեով տեսնել նրանց,որ կարողանայի մի երկու բառ փոխանակել»: Լսելով այս խոսքերը մարդու մեջ ցանկություն է առաջանում ինչ-որ մի բան անել, որով կկարողանաս կատարել նրա այդքան հեռու ու անհաս երազանքը։
Զոհված ընկերների կարոտը Արմանը նրանց ծնողներից է առնում. «Մի քանի օր առաջ այցելել եմ Արման Անդրեասյանի և Բագրատ Ալեքսանյանի ծնողներին։ Ես հարազատ քույր ու եղբայր չեմ ունեցել,բայց մարտական դիրքերում ունեցել եմ ընկերներ,ում ես հարազատ եղբայրների պես եմ սիրել»։
Շարք վերադառնալու մասին Արմանն ասում է,որ պատերազմ սկսվելու դեպքում անպայման նորից կգնա առաջնագիծ, բայց սովորական ծառայության դժվար թե վերադառնա։
Համեստություն անելով՝ Արման Ավետիսյանը ժպտում է, երբ իրեն հերոս ենք անվանում,և նշում. «Շատ են ասում, որ ես հերոս եմ,բայց այդպես չեմ կարծում։ Ես սովորական մարդ եմ,սովորական երիտասարդ, ով,եթե չլիներ այդ մի քանի օրը,վերադառնալու էր իր ընտանիք ու շարունակելու բնականոն կյանքը,և շատ փոփոխություններ կյանքում չէին լինի։ Ես որևէ մեկից առավել չեմ,որ ինձ հերոս են անվանում»։
Նրա կարծիքով, ով էլ լիներ այդ պարագայում,անպայման նույն բանը կաներ,քանի որ այլ տարբերակ չկար. «Բոլորը,ովքեր հայտնվեին առաջնագծում,մարտական դիրքերում, կանեին այն,ինչ ես եմ արել։ Ուղղակի ճակատագրի բերումով, մենք էինք այնտեղ, այդ ժամանակ»։
Արմանը հիշեց իր բոլոր ընկերներին,ովքեր արդեն զորացրվել են և ովքեր դեռ ծառայում են ու իր մաղթանքն ուղղեց նրանց. «Ծառայակից ընկերներ ունեմ,ովքեր այս ամառ ողջ և առողջ վերադարձել են տուն,իրենց ծնողների մոտ։ Ովքեր դեռ ծառայում են,կուզենայի՝ խաղաղ ծառայություն մաղթել,ինչն այսօր ամենակարևորն է։ Թող անփորձանք վերադառնան հայրական օջախներ,և իրականացնեն իրենց նպատակներն ու երազանքները»:
Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի
Լուսանկարը՝ Ֆելիքս Առուստամյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից