ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պոռնկությանը նպաստելու մեղադրանքն ընդունել է. դատապարտվեց երկարատև ազատազրկման 11/19/2016 13:33 | Քրեական խրոնիկոն
Մալաթյան Սեբաստի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով պոռնկության նպաստելու մեջ մեղադրվող 38-ամյա Աղունիկ Այվազյանը դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման:
Միևնույն ժամանակ դատարանի դատավճռով Աղունիկ Այվազյանի նկատմամբ ազատազրման ձևով նշանակված պատժին գումարվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 25.07.2014 թվականի` 12 տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասը՝ 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը, և նրա նակատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 12 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում:
Այսպիսով, ըստ մեղադրանքի` Աղունիկ Այվազյանը, լինելով կազմակերպված խմբի կազմում, գույքային օգուտ ստանալով, նպաստել է Ա.Պ-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3 -րդ մասով:
Դատաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալ Աղունիկ Այվազյանը մարդու թրաֆիքինգի՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, սեռական` պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու, ինչպես նաև գույքային օգուտներ ստանալով, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող Նելլի Ներսիսյանի, վերջինիս միջոցով նաև Ծովիկ Ավետիսյանի, Հասմիկ Առաքելյանի, Ազատուհի Հայրապետյանի, Աշոտ Ներսիսյանի, Սիլվա Հովսեփյանի, Սերինե Սարգսյանի, ոմն Նառայի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ, ստեղծել են կազմակերպված հանցավոր խումբ և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կատարել են համապատասխան դերաբաշխում, այն է` Նելլի Ներսիսյանը, ղեկավարելով հանցավոր խմբի գործողությունները, անձամբ կատարել է հավաքագրված կանանց Դուբայ տեղափոխելու, մուտքի հրավեր ստանալու հետ կապված ծախսերը, ստացել է նրանց Դուբայ քաղաքում, վերցրել անձնագրերը, Սերինե Սարգսյանի, ոմն Նառայի և չպարզված այլ անձանց հետ կազմակերպել է նրանց սեռական շահագործումը կամ նպաստել պոռնկությամբ զբաղվելուն, իսկ Աղունիկ Այվազյանը, Ծովիկ Ավետիսյանը, Հասմիկ Առաքելյանը և մյուսները կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղղված գործողությունները, իսկ Սիլվա Հովսեփյանը ԱՄԷ Դուբայ քաղաքում ստացել է հավաքագրված կանանց:
Մասավորապես, Աղունիկ Այվազյանը, Նելլի Ներսիսյանի կողմից ստեղծված և ղեկավարած հիշյալ խմբի կազմում, ստանձնելով Հայաստանում կանանց հավաքագրման և նրանց ԱՄԷ Դուբայ քաղաք տեղափոխման գործողությունների կատարման դերակատարությունը, 2010 թվականի փետրվարի սկզբներին Երևանում ծանոթացել է Ա. Պ-ի հետ և տեղեկանալով, որ նա Երևանում ընտանիք և զբաղմունք չունի, նրան առաջարկել է Դուբայ քաղաքում զբաղվել մարմնավաճառությամբ:
Վերջինս համաձայնել է Աղունիկ Այվազյանի առաջարկին՝ մեկնել Դուբայ և այնտեղ զբաղվել մարմնավաճառությամբ: Ա. Պ-ի համաձայնությունն ստանալուց հետո Աղունիկ Այվազյանը նրա Դուբայ մեկնելու համար մուտքի հրավեր ստանալաու նպատակով, անձնագրի պատճենն էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել է Դուբայ, հանցավոր խմբի ղեկավար Նելլի Ներսիսյանին, որը կազմակերպել է Ամալյա Պետրոսյանի Դուբայի մուտքի հրավերը և այն նույն եղանակով ուղարկել Աղունիկ Այվազյանին: Դրանից հետո, 2010 թվականի փետրվարի 04-ին, Աղունիկ Այվազյանը ՀՀ պետական սահմանը հատելով, անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով, Ա. Պ-ին տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Վրաստանի Թբիլիսի քաղաք, որտեղ Նելլի Ներսիսյանի կողմից ուղարկված՝ Ա. Պ-ի ճանապարհածախսի գումարով գնել է Թբիլիսի-Դուբայ չվերթի տոմս և նրան ճանապարհել Դուբայ:
Ա. Պ-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն ուղղված՝ նկարագրված գործողությունների դիմաց Աղունիկ Այվազյանը Նելլի Ներսիսյանից, որպես գույքային օգուտ, ստացել է շուրջ 200 ԱՄՆ դոլար գումար:
Արդեն Դուբայում, Նելլի Ներսիսյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ, Ամալյա Պետրոսյանի համար հաճախորդներ և պոռնկությամբ զբաղվելու անհրաժեշտ այլ պայմաններ ապահովելու միջոցով, մինչև 2015 թվականի գարնան ամիսները նպաստել է վերջինիս կողմից պոռնկությամբ զբաղվելուն և ստացել այդ կերպ նրա վաստակած գումարների մի մասը:
Իսկ 2015 թվականի հոկտեմբերին Ա. Պ-ը վերադարձել է Հայաստան և բնակվել հանցավոր խմբի անդամներից ոմն Նառայի կողմից վարձակալած բնակարանում:
Կազմակերպված խմբի կազմում, բացի Ա. Պ-ից, այլ կանանց թրաֆիքինգի ենթարկելու նպատակով ՀՀ-ում հավաքագրելու և ԱՄԷ Դուբայ քաղաք տեղափոխելու համար Աղունիկ Այվազյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 2-ի, 2014 թվականի հուլիսի 25-ի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել 12 տարվա ազատազրկման:
Այսպիսով, Աղունիկ Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և հայտնեց, որ 2001 թվականից ճանաչել է Նելլի Ներսիսյանին, ով նույն ժամանակվանից Դուբայում կազմակերպել է տարբեր կանանց մարմնավաճառությունը: Նելլիի առաջարկով ինքը համաձայնել է Հայաստանում աղջիկներ գտնել և ուղարկել Դուբայ, որտեղ նրանք, Նելլիի ղեկավարմամբ, պետք է զբաղվեին մարմնավաճառությամբ:
Իր կողմից Հայաստանում հավաքագրված և Դուբայ ուղարկված յուրաքանչյուր կնոջ համար Նելլին իրեն գումար է խոստացել: Դրանից հետո՝ մինչև իր ձերբակալվելը՝ 2010 թվականի հունիս ամիսը, ինքը բազմաթիվ կանանց Հայաստանից ուղարկել է Դուբայ՝ Նելլի Ներսիսյանի մոտ, որտեղ նրանք զբաղվել են մարմնավաճառությամբ: Իր կողմից Դուբայ ուղարկված յուրաքանչյուր կնոջ համար Նելլին բանկային կամ այլ անձանց միջոցով՝ առձեռն իրեն է փոխանցել մինչև 300-500 ԱՄՆ դոլար: 2010 թվականի ձմռանը ծանոթացել է Ա. Պ-ի հետ, որին առաջարկել է մեկնել Դուբայ՝ Նելլի Ներսիսյանի մոտ մարմնավաճառությամբ զբաղվելու` նա համաձայնել է:
Իսկ երբ Ա-ին ճանապարհել է Դուբայ Նելլին իրեն փոխանցել է 100-200 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա.Պետրոսյանին Դուբայ ճանապարհելուց հետո նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չի ունեցել և նրան չի հանդիպել:
Աղունիկ Այվազյանը հայտարարել է, որ զղջում է կատարածի համար:
Իսկ տուժող Ա-ն ցուցմունքներ տալով հայտնել է, որ`Երևանում աշխատանք և ընտանիք չունենալու մասին Աղունիկին տեղեկացերլ է վերջինս էլ առաջարկել է մեկնել Դուբայ, այնտեղ Նելլի Ներսիսյանի ղեկավարությամբ զբաղվել մարմնավաճառությամբ և այդ կերպ գումար վաստակել:
Տուժողը հայտնել է, որ ինքն այդ առաջարկը ընդունել է, որից հետո Աղունիկը գտնել է ինքնաթիռի տոմս և կազմակերպել իր Դուբայ տեղափոխման հարցը:
Օդանավակայանում տուժողին դիմավորել է Նելլին, Նառայի հետ միասին, ապա տեղափոխել իրենց բնակարան, իսկ մոտ երկու ամիս անց ինքը սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ:
Սկզբնական շրջանում, շուրջ երկու տարի ինքը մարմնավաճառությամբ զբաղվել է Նելլիի աղջիկների միջոցով, ովքեր իրեն օգնել են գտնել հաճախորդներ, պայմանավորվել նրանց հետ մատուցվելիք սեռական ծառայության և գումարի վերաբերյալ, նրանցից վերցրել են գումարները և փոխանցել Նելլիին:
Սակայն Դուբայում շուրջ հինգ տարի մարմնավաճառությամբ զբաղվելուց հետո, տուժողը այնտեղից մեկնել է Դոնի Ռոստով, որտեղից էլ 2015 թվականի հոկտեմբերին վերադարձել է Հայաստան:
Իսկ երբ Հայաստան է վերադարձել Նառան, ում նաև Էլեն են անվանել, իր համար բնակարան է վարձակալել Վանաձոր քաղաքում, որտեղ էլ ապրել է տուժողը, բնակարանի վարձավճարի և ամսական անհրաժեշտ իր այլ ծախսերի գումարները բանկային փոխանցման միջոցով տուժողի խոսքով իրեն ուղարկել է Նառան կամ Նելլին՝ բնակարանատիրոջ միջոցով, քանի որ ինքն անձնագիր չի ունեցել:
Այսպես, դատարանը, որպես Աղունիկ Այվազյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է գնահատել անկեղծորեն զղջալը, իսկ պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք` հանցագործությունների ռեցիդիվը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը