Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

ԿԲ-ն հայտարարություն է տարածել 2017 թ. ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների մասին 11/18/2016   11:01  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Կենրտոնական բանկը հայտարարություն է տարածել 2017թ. ծախսերի ու նախահաշվի կապիտալ ներդրումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն` Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ ՀՀ դրամ` պահպանվելով 2016թ. համեմատ նույն մակարդակի վրա, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 24,1 մլրդ ՀՀ դրամ՝ 2016 թ. համեմատ նվազելով 8.5 մլրդ դրամով կամ շուրջ 26%:

2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրի 24.1մլրդ դրամից շուրջ 19,8 մլրդ ՀՀ դրամ նախատեսվել է ուղղել ֆինանսական համակարգի զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են բնակարանային հիփոթեքային շուկան:

Նշված միջոցները նախատեսվում է ուղղել «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերին:

Նշված կազմակերպությունների կողմից իրականացվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող պետական ծառայողներին, երիտասարդ ընտանիքներին, երիտասարդ գիտնականներին, բժիշկներին մատչելի բնակարանների ապահովման հիփոթեքային ծրագրերի, ուսանողական վարկերի և զինծառայողների համար մատչելի սպառողական վարկերի վերաֆինանսավորում: Իրականացված այլ հիփոթեքային ծրագրերի արդյունքում Հայաստանում ձևավորվել է դրամային հիփոթեքային շուկան, որն արդեն կայացած երևույթ է և գործում է ամբողջովին ինքնուրույն, նաև ներգրավված այլ միջոցների հաշվին:

Այս ամենի արդյունքում այսօր տրամադրված է շուրջ 11.000 հիփոթեքային վարկ՝ 11.000 ընտանիք ձեռք են բերել նոր կացարաններ: Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ է 100 մլրդ դրամին, ինչը, բնականաբար ունի որոշիչ դեր թե՛ տնտեսության, ֆինանսական համակարգի համար և թե՛ բնակչության բնակարանային ապահովման համար:

2008 թ. Հայաստանում հիփոթեքային շուկայի ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 90 մլրդ դրամ, մինչդեռ 2016 թ. մնացորդը արդեն կազմում է շուրջ 200 մլրդ դրամ: Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 347 մլրդ դրամի հիփոթեքային վարկ:

«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ամբողջությամբ ուղղված են կա՛մ երիտասարդ մասնագետներին, կա՛մ երիտասարդ, նոր ձևավորված ընտանիքներին բնակարաններով ապահովմանը, որտեղ Կառավարությունն ունի բավական մեծ դերակատարում՝ սուբսիդավորելով վճարվող տոկոսագումարների մի մասը: Այսօր նշված կազմակերպությունների կողմից տրամադրված է շուրջ 10.000 ուսանողական և զինծառայողներին վարկեր:

Ավելի քան 7.000 ուսանող հնարավորություն են ստացել վճարել իրենց ուսման վարձը՝ իրենց ուսումնառության տարիներին վճարելով միայն տոկոսագումար, ինչը շատ դեպքերում տատանվում է 10.000 դրամի շուրջ: Իսկ վարկի մայր գումարը կարող են վճարել կրթությունն ստանալուց հետո, աշխատանքի անցնելով, մի քանի տարիների ընթացքում: Ուսանողական վարկերի և զինծառայողների վարկերի համար ևս պետության կողմից սուբսիդավորվում են վարկերի տոկոսների 2-3 տոկոսային կետը:

Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքում արդեն սկսվել են իրականացվել նաև ֆինանսական շուկայի զարգացման հաջորդ փուլը, տրամադրված հիփոթեքային վարկերի արժեթղթավորման գործընթացը, ինչը կապիտալի շուկայի զարգացման էական բաղկացուցիչ տարրերից մեկն է: Մասնավորապես, «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկում, որոնք ակտիվ շրջանառվում են ներդրողների շրջանակում, իսկ ներգրավված միջոցները, բնականաբար, ուղղվում են բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը և խորացմանը:

Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերի դեպքում ամբողջ ռիսկը կրում են առևտրային բանկերը, իսկ վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններն, ըստ էության, վարկային ռիսկ չեն կրում, ուստի և հնարավորություն ունեն ավելի հեշտությամբ ներգրավել միջոցներ և ուղղել շուկայի ձևավորմանն ու զարգացմանը: Հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, զարգացող երկրներում հիփոթեքային շուկան և նմանատիպ այլ ծրագրեր զարգանում են սովորաբար պետական աջակցության կամ կարգավորողի նախաձեռնության դեպքում:

2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրում 2,1 մլրդ ՀՀ դրամը պլանավորվել է «Աշխատանքային շենքերի և շինությունների կառուցում, ձեռք բերում և կապիտալ վերանորոգում» հոդվածում, որից 1,6 մլրդը ուղղվելու է Դիլիջանում հակասողանքային աշխատանքների իրականացմանը՝ շարունակելով ցամաքուրդային թունելի 4 փուլի կառուցումը, իսկ 520 մլն ՀՀ դրամը՝ Դիլիջանում բնակելի շենքի կառուցմանն ու Սիսիանի ՏԴԿ-ի կառուցման աշխատանքների ավարտմանը: Ինչ վերաբերվում է 2017 թ. վարչական ծախսերին, ապա մի շարք հոդվածներ, ինչպիսիք են «Ծառայողական փոխադրաﬕջոցների շահագործում» և «Ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր» հոդվածները,
նախորդ տարվա նկատմամբ նվազեցվել են համապատասխանաբար 23 և 8 տոկոսներով:

Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԿԲ կողմից իրականացվող կապիտալ ներդրումները չեն ֆինանսավորվում ՀՀ պետական բյուջեից, որևէ ուղղակի և անուղակի առնչություն չունեն ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների հետ, և դիտարկվում են էմիսիա, ինչը ուղղված է տնտեսությունում որոշակի նպատակային ծրագրերի իրականացման համար»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:43 22/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲանկային իրավունքի ասպիրանտուրայի ստեղծումը կնպաստի ՀՀ ֆինանսական և բանկային համակարգում միջազգային լավագույն փորձի ներդրմանը
17:09 31/05/2016  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀուլիսի 1-ից քաղաքացիներին կտրամադրվեն ֆինանսական ծառայությունների պարզ և միասնական քաղվածքներ
13:36 27/05/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԿԲ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը
15:15 16/05/2016Բանկերին հնարավորություն է տրվում ընդլայնել բնակչությանը տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի ծավալներըկանոնակարգում փոփոխություններ են արվել
21:23 14/05/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԿԲ այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր» միջոցառումներին
09:17 15/04/2015  |  ՄամուլԶեղծարար ընկերությանը շարունակում են գովազդել. «Առավոտ»
12:15 07/03/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՀՀ ԿԲ. «Ավանդատուն, լինի ռեզիդենտ, թե՝ ոչ, լիովին պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»
17:06 27/02/2015  |  ԼՐԱՀՈՍԿենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի
08:50 29/01/2015  |  ՄամուլԻնչպե՞ս կազդի ռուսական բանկերի սվիֆթ կոդերի անջատումը ՀՀ տնտեսության վրա. «Հրապարակ»
08:53 14/01/2015  |  ՄամուլԱռաջիկայում մի շարք բանկեր միավորվելու են, իսկ գործող 21 բանկերից մնալու է 14-ը. «Հայկական ժամանակ»

Արխիվ

[]