ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանն ունի որոշակի պարտականություններ, որոնք չի կատարել. քաղհայց Ռուսաստանի դեմ 11/18/2016 19:52 | Բարոյական վնասի հատուցում
Վերաքննիչ դատարանն այսօր սկսեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով դատավճռի դեմ վերաքննիչ բողոքների քննությունը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը քրեական գործի հետ միասին ՌԴ-ի դեմ տուժող կողմի քաղհայցը քննության չառնելու դատարանի որոշման դեմ:
Արամազդ Կիվիրյանը նշեց, որ հակառակ նրան, որ Վալերի Պերմյակովը որոշակի առողջական խնդիրներ է ունեցել, նրան ծառայության են ուղարկել Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռազմաբազա: Ավելին, հակառակ նրան, որ հոգեբույժները եզրահանգել են, որ Պերմյակովն իրավունք չունի զենք կրել, նրան զենք է ամրակցվել: Ըստ փաստաբանի, Ռուսաստանը ունի որոշակի պարտականություններ, որոնք չի կատարել, ուստի և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղհայցը Ռուսաստանի Դաշնության դեմ է:
Փաստաբանն անդրադարձավ քաղհայցի շուրջ արտառոց զարգացումներին: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանն արձանագրային որոշմամբ քաղհայցը վարույթ էր ընդունել, տուժողների իրավահաջորդներին ճանաչել քաղհայցվորներ, իսկ ՌԴ-ին՝ քաղպատասխանող, ապա մեկ ամսով հետաձգել է դատական նիստը, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի թարգմանել քաղհայցը, ուղարկել Ռուսաստան՝ հնարավորություն տալով վերջինիս դիրքորոշում հայտնել քաղհայցի վերաբերյալ: Սակայն մեկ ամիս անց դատարանը՝ քրեական դատավարության օրենքի էական խախտում թույլ տալով, կայացրել է իր իսկ առաջին որոշմանը հակասող որոշում՝ հրաժարվելով քաղհայցը վարույթ ընդունելուց:
Արամազդ Կիվիրյանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է իրավական գնահատական տա առաջին որոշմանը տրամագծորեն հակասող բոլորովին այլ որոշում կայացնելուն՝ նման կարգավորում օրենքում պարզապես չկա, ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ դատարանը իր հիմնավորումներում հիշատակել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 և 2011թթ. կայացրած որոշումներն այն դեպքում, որ այդ ժամանակ Հայաստանում բարոյական վնասի ինստիտուտը դեռ չէր գործում: Քրեական գործի հետ միասին քաղհայցը քննության չառնելով՝ դատարանը խախտել է տուժողների իրավահաջորդների դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները: Ա.Կիվիրյանը միջնորդեց դատավճիռը բեկանել և ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով քաղհայցը քննելու համար:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանն իրենց բողոքում բարձրացնում են դատավճիռն ամբողջությամբ բեկանելու ու ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու հարցը: Արթուր Սաքունցը նշեց, որ ռուսական կողմը հայկական կողմին շուրջ 4 ժամ ուշացումով է հայտնել Պերմյակովի՝ զենքով դասալքության դիմելու մասին, ինչի հետևանքով վտանգը հնարավոր չի եղել կանխել:
Ըստ Ա.Սաքունցի, գործով ամբողջական քննություն չի կատարվել, չի պարզվել հանցագործության կատարման շարժառիթը, ինչպես նաև այլ անձանց հնարավոր մասնակցության հարցը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ Արթուր Սաքունցի ու Արայիկ Զալյանի բողոքը դատարանը պետք է մերժի, իսկ Արամազդ Կիվիրյանի բողոքը՝ բավարարի:
Լուսինե Սահակյանն ևս անդրադարձավ դատարանի վիճարկվող՝ քաղհայցը վարույթ ընդունելուց հրաժարվելու որոշմանը՝ «որտե՞ղ, ո՞ր դատական նիստում, ո՞ր խորհրդակցական սենյակում է որոշումը կայացվել»: Լ.Սահակյանը նշեց նաև, որ իրենք չեն կարող ոչ նյութական վնասի պահանջ ներկայացնել քաղաքացիաիրավական կարգով՝ Հայաստանի դատարանը չի կարող քննել հայց Ռուսաստանի դեմ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան չեն կարող դիմել, որովհետև Ավետիսյանների իրավահաջորդների իրավունքը խախտել է Ռուսաստանը:
Գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը նշեց, որ Ա.Սաքունցի բողոքն անհիմն է: Ըստ նրա, գործի քննությամբ շարժառիթը պարզվել է՝ դա ավազակությունն է, իսկ հանցագործություն կատարած անձի՝ Պերմյակովի, վերաբերյալ ապացույցներն առավել քան բավարար են: Մեղադրողը Արամազդ Կիվիրյանի բողոքի վերաբերյալ նշեց, որ դատարանը չի կարող քննել քաղհայցը գործի հետ միասին: Ըստ Գ.Գևորգյանի, առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական, հիմնավոր ու պատճառաբանված է, ուստի նա միջնորդեց դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ և բողոքներն էլ մերժել:
Պերմյակովի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոքների վերաբերյալ նշեց, որ մեղադրական դատավճռի բեկանումը բխում է իր պաշտպանյալի շահերից:
Նշենք, որ Է.Աղաջանյանը նոյեմբերի 16-ին տեսակցել է իր պաշտպանյալի հետ՝ վերջինս հայտարարել է, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը ինքը հետ է վերցրել կամավոր, իր նկատմամբ որևէ ճնշում չի եղել: Պերմյակովը հայտնել է նաև, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչում, իսկ դատարանին ուղարկված գրության մեջ նա նշել է, որ իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական է ու արդարացի: Նա հայտնել է նաև, որ չի ցանկանում մասնակցել բողոքների քննությանը՝ որտեղ էլ որ դրանք անցկացվեն: Պերմյակովը չի առարկել նաև, որ իր պաշտպանությունը շարունակի իրականացնել Է.Աղաջանյանը, ում ինքը լիովին վստահում է:
Հաջորդ դատական նիստում կշարունակվի բողոքների քննությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ