ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել. Արտակ Զաքարյան 11/18/2016 13:45 | Ղարաբաղյան հակամարտություն
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումները հույսի այն տարրերն են, որ խնդիրը կարող է տեղից շարժվել, որովհետև հանդիպման բացակայությունը կամ երկար ընդմիջումը բացասական ազդեցություն են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանի նախագահի ոչ կառուցողական մոտեցումները, իր երկրում ու բանակցությունների սեղանին միմյանցից տարբերվող հայտարարություններ անելը գլխավոր պատճառներից են, որ մենք այսօր ունենք ձգձգված և այս պահի դրությամբ լուծման հեռանկար չունեցող հակամարտություն: Հայաստանը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը և խաղաղ բանակցություններով հարցի կարգավորմանը հասնելու ջատագովը: Հայաստանը միշտ պատրաստ է եղել ցանկացած մակարդակով հանդիպումների»,- ընդգծեց Զաքարյանը:
Պատգամավորը հավելեց, որ հայկական կողմը միշտ ասել է, որ այդ հանդիպուﬓերից պետք է լինեն ակնկալիքներ, դրանք պետք է ունենան շարունակություն: Նրա խոսքով՝ հանդիպումները միշտ իմաստ են ունենում այն դեպքում, երբ դրանց ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են: Երբ Վիեննայում Ադրբեջանը համաձայնում է հետաքննության մեխանիզմների տեղադրմանը և դա դառնում է կոնսենսուսով որոշված խնդիր, իսկ հետո հրաժարվում է այդ մեխանիզմների ներդրումից, դա չի կարող առողջացնել բանակցային մթնոլորտը: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տեսնում է մեկ ճանապարհ՝ ավանտյուրաներ, կոնֆլիկտային իրավիճակի ձգձգում, պատերազմի վտանգ և պատրանք ստեղծել»,- նշեց Արտակ Զաքարյանը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այն կարծիքին է, որ Ադրբեջանի նախագահը նման կերպ փորձում է լուծել մեկ խնդիր՝ երկարացնել իր և իր ընտանիքի իշխանությունը: Նրա խոսքով՝ Ալիևը վախի և թշնամանքի մթնոլորտում է պահում իր հասարակությանը, փորձում է ընդհանուր թշնամու կերպար ստեղծել, իսկ դա հեշտացնում է Ալիևի ռեժիմի ավտորիտար կառավարումը Բաքվում»,- նշեց նա:
Արտակ Զաքարյանը գտնում է, որ ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հասկացել է, որ ռազմական ճանապարհով չի կարող խնդիրը լուծել: «Հանուն իր իշխանության Ալիևը պատրաստ է իր բանակում գնալ ﬔծ զոհողությունների»,- եզրափակեց Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ