ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԲ-ն հայտարարություն է տարածել 2017 թ. ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների մասին 11/18/2016 11:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Կենրտոնական բանկը հայտարարություն է տարածել 2017թ. ծախսերի ու նախահաշվի կապիտալ ներդրումների մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն` Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1 մլրդ ՀՀ դրամ` պահպանվելով 2016թ. համեմատ նույն մակարդակի վրա, իսկ կապիտալ ներդրումների ծրագիրը՝ 24,1 մլրդ ՀՀ դրամ՝ 2016 թ. համեմատ նվազելով 8.5 մլրդ դրամով կամ շուրջ 26%:
2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրի 24.1մլրդ դրամից շուրջ 19,8 մլրդ ՀՀ դրամ նախատեսվել է ուղղել ֆինանսական համակարգի զարգացման այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են բնակարանային հիփոթեքային շուկան:
Նշված միջոցները նախատեսվում է ուղղել «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող կազմակերպությունների միջոցով իրականացվող ծրագրերին:
Նշված կազմակերպությունների կողմից իրականացվում են բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող պետական ծառայողներին, երիտասարդ ընտանիքներին, երիտասարդ գիտնականներին, բժիշկներին մատչելի բնակարանների ապահովման հիփոթեքային ծրագրերի, ուսանողական վարկերի և զինծառայողների համար մատչելի սպառողական վարկերի վերաֆինանսավորում: Իրականացված այլ հիփոթեքային ծրագրերի արդյունքում Հայաստանում ձևավորվել է դրամային հիփոթեքային շուկան, որն արդեն կայացած երևույթ է և գործում է ամբողջովին ինքնուրույն, նաև ներգրավված այլ միջոցների հաշվին:
Այս ամենի արդյունքում այսօր տրամադրված է շուրջ 11.000 հիփոթեքային վարկ՝ 11.000 ընտանիք ձեռք են բերել նոր կացարաններ: Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ է 100 մլրդ դրամին, ինչը, բնականաբար ունի որոշիչ դեր թե՛ տնտեսության, ֆինանսական համակարգի համար և թե՛ բնակչության բնակարանային ապահովման համար:
2008 թ. Հայաստանում հիփոթեքային շուկայի ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 90 մլրդ դրամ, մինչդեռ 2016 թ. մնացորդը արդեն կազմում է շուրջ 200 մլրդ դրամ: Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 347 մլրդ դրամի հիփոթեքային վարկ:
«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից իրականացված ծրագրերն ամբողջությամբ ուղղված են կա՛մ երիտասարդ մասնագետներին, կա՛մ երիտասարդ, նոր ձևավորված ընտանիքներին բնակարաններով ապահովմանը, որտեղ Կառավարությունն ունի բավական մեծ դերակատարում՝ սուբսիդավորելով վճարվող տոկոսագումարների մի մասը: Այսօր նշված կազմակերպությունների կողմից տրամադրված է շուրջ 10.000 ուսանողական և զինծառայողներին վարկեր:
Ավելի քան 7.000 ուսանող հնարավորություն են ստացել վճարել իրենց ուսման վարձը՝ իրենց ուսումնառության տարիներին վճարելով միայն տոկոսագումար, ինչը շատ դեպքերում տատանվում է 10.000 դրամի շուրջ: Իսկ վարկի մայր գումարը կարող են վճարել կրթությունն ստանալուց հետո, աշխատանքի անցնելով, մի քանի տարիների ընթացքում: Ուսանողական վարկերի և զինծառայողների վարկերի համար ևս պետության կողմից սուբսիդավորվում են վարկերի տոկոսների 2-3 տոկոսային կետը:
Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքում արդեն սկսվել են իրականացվել նաև ֆինանսական շուկայի զարգացման հաջորդ փուլը, տրամադրված հիփոթեքային վարկերի արժեթղթավորման գործընթացը, ինչը կապիտալի շուկայի զարգացման էական բաղկացուցիչ տարրերից մեկն է: Մասնավորապես, «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկում, որոնք ակտիվ շրջանառվում են ներդրողների շրջանակում, իսկ ներգրավված միջոցները, բնականաբար, ուղղվում են բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը և խորացմանը:
Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերի դեպքում ամբողջ ռիսկը կրում են առևտրային բանկերը, իսկ վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններն, ըստ էության, վարկային ռիսկ չեն կրում, ուստի և հնարավորություն ունեն ավելի հեշտությամբ ներգրավել միջոցներ և ուղղել շուկայի ձևավորմանն ու զարգացմանը: Հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, զարգացող երկրներում հիփոթեքային շուկան և նմանատիպ այլ ծրագրեր զարգանում են սովորաբար պետական աջակցության կամ կարգավորողի նախաձեռնության դեպքում:
2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրում 2,1 մլրդ ՀՀ դրամը պլանավորվել է «Աշխատանքային շենքերի և շինությունների կառուցում, ձեռք բերում և կապիտալ վերանորոգում» հոդվածում, որից 1,6 մլրդը ուղղվելու է Դիլիջանում հակասողանքային աշխատանքների իրականացմանը՝ շարունակելով ցամաքուրդային թունելի 4 փուլի կառուցումը, իսկ 520 մլն ՀՀ դրամը՝ Դիլիջանում բնակելի շենքի կառուցմանն ու Սիսիանի ՏԴԿ-ի կառուցման աշխատանքների ավարտմանը: Ինչ վերաբերվում է 2017 թ. վարչական ծախսերին, ապա մի շարք հոդվածներ, ինչպիսիք են «Ծառայողական փոխադրաﬕջոցների շահագործում» և «Ծառայողական նպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր» հոդվածները,
նախորդ տարվա նկատմամբ նվազեցվել են համապատասխանաբար 23 և 8 տոկոսներով:
Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԿԲ կողմից իրականացվող կապիտալ ներդրումները չեն ֆինանսավորվում ՀՀ պետական բյուջեից, որևէ ուղղակի և անուղակի առնչություն չունեն ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների հետ, և դիտարկվում են էմիսիա, ինչը ուղղված է տնտեսությունում որոշակի նպատակային ծրագրերի իրականացման համար»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ