ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի գիտնականները կարող են իրենց ներդրումն ունենալ՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում. ԵՄ հանձնակատար 11/18/2016 16:07 | ԼՐԱՀՈՍ
Երևանում մեկնարկած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Հանձնակատարը երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը, որին Հայաստանը անդամակցել է վերջերս: Այս մասին տեղեկանում ենք ԿԳ պաշտոնական կայքից:
Խոսելով ծրագրի նպատակների և հիմնական գերակայությունների մասին՝ Կարլոս Մոեդաշն ընդգծել է, որ Եվրոպան գիտության և նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով. «Գիտությունն ու նորարարությունները պետք է լինեն բաց տարածք և հասանելի բոլորի համար: Գիտությունն ու նորարարությունը վերջին հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն այլևս միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր, առավել քան երբևէ մոտեցել են շարքային քաղաքացուն: «Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է՝ համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը և նորարարական գաղափարները»,-նշել է ԵՄ հանձնակատարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել՝ Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում:
«Բաց դռների քաղաքականությունը ճիշտ մոտեցում է. մենք սրանում համոզված ենք»,- հայտարարել է Կարլոս Մոեդասը: Հանձնակատարը նշել է նաև, որ ծրագիրը լավ հնարավորություն է Հայաստանի անհատ գիտնականների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների համար՝ ընդգրկվել եվրոպական համալսարանական և գիտական ցանցի մեջ. «Որպես առաջին կարևոր տեխնիկական քայլ, կարծում եմ, նախ պետք է հմտանալ «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության մրցութային հայտեր լրացնելու գործում: Անհրաժեշտ է աշխատանքներ տանել համապատասխան մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Մեր՝ իբրև ծրագրի իրականացման պատասխանատուների, հիմնական նպատակն է՝ հնարավորինս շատ թվով նոր դեմքեր ներգրավել»,- ասել է Կարլոս Մոեդասը:
Հանդիպմանը մասնակից երիտասարդ գիտնականները տարբեր հարցեր են ուղղել ԵՄ հանձնակատարին, որոնք վերաբերել են «Հորիզոն-2020» ծրագրի ընթացակարգերին, հայտերի ընտրության չափանիշներին, նպատակներին և արդյունքներին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատարին՝ ընդգծելով, որ երիտասարդ գիտնականների հետ հանդիպման նախաձեռնությունը ցուցաբերվել է անձամբ պարոն Կարլոս Մոեդասի կողմից. «Դուք բոլորդ ունեք հնարավորություն ինչպես անհատապես, այնպես էլ կազմակերպության անունից լրացնել հայտ և մասնակցել «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին: Մեր երկրի անդամակցումն այս ծրագրին կարող է արդարացված լինել միայն ձեր ակտիվությամբ»,-դիմելով երիտասարդ գիտնականներին՝ նշել է Լևոն Մկրտչյանը:
Նշենք, որ ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը, ԿԳ նախարարի ուղեկցությամբ, այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ /Մատենադարան/ և ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ