Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Չպետք է թույլ տանք, որ անվստահության որդն ուտի մեր առաջ գնալու կարողությունը. Վիգեն Սարգսյան 11/16/2016   16:51  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողերի հատուցման նախագծի քննարկումը խորհրդարանում ցուցիչ է համարում նրա, որ բոլոր պատգամավորներին հուզում է այն խնդիրը, որը դրված է նախագծի հիմքում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ կարող են չհամաձայնել միմյանց հետ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների և լուծումների շուրջ, բայց բոլորը համաձայն են, որ սա այն հարցն է, որին բոլոր պատգամավորները, պաշտոնյաները կարող են քննարկման օրեր հատկացնել իրենց բավականին հագեցած օրակարգում:

«Սա շատ կարևոր է, որովհետև ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա անտարբերությունն է: Այս օրերին ես անտարբերություն չզգացի: Ես այստեղ գալիս եմ Եռաբլուրից: Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակն է: Այնտեղ լինելով՝ ես այցելեցի ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսների շիրիմներին և մտածում էի, արդյո՞ք իրականում արդար է և ճիշտ է, որ մենք նոր գիծ ենք քաշում և նոր էջ ենք բացում՝ հույս ունենալով, որ երբեք դրա կարիքը չի լինի, բայց մտածելով մեխանիզմների մասին, որոնք միտված են ապագային և հավասարաչափ պատասխանում են անցյալի մեր ունեցած ցավերին: Ես նայում էի ծնողների աչքերին, նայում էի մեր հերոսների շիրիմներին և հասկացա, որ մենք ճիշտ ենք, որովհետև եթե մենք չենք ունեցել մի զինատեսակ, դա չի նշանակում, որ մենք վաղը չպիտի փորձենք այն ձեռք բերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Նախարարը հավելեց, եթե ժամանակին պայքարել ենք առանց խրամատ, դա չի նշանակում, որ չպետք է փորվի նորը, եթե նախկինում չի եղել պաշտպանության այս կամ այն մեխանիզմը, չի նշանակում, որ չպետք է ունենալ այդ մեխանիզմները:

«Վստահ եմ, որ մենք անցյալից դասեր քաղելու ճանապարհով պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում: Ես այստեղ եմ եկել՝ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ և ճիշտ եմ արել, որ այս տեսքով այն բերել եմ Ազգային ժողով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը քվեարկությունից առաջ լավ մտածեն, որովհետև իսկապես չեմ ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս նախագծին՝ նույնիսկ այն դեպքում, եթե կողմ չէ դրան: Խնդրանքս է բոլորին, ով իր մեջ ուժ չի գտնում կողմ քվեարկել, գոնե թող չմասնակցի քվեարկությանը: Դա ևս կարևոր ազդակ կլինի նրանց համար, ովքեր հետևում են քվեարկությանը»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանն անդրադարձավ վերջին օրերին հայկական բանակի գեներալների և այլ սպաների հասցեին հնչող քննադատություններին: Նա ընդգծեց, որ եթե կա մարդ, ով արատավորել է համակարգը, իր պարտքն է դա հայտնաբերել և բացառել նման դեպքերն ապագայում:

«Բայց եկեք չմոռանանք, որ կան նաև պարկետի վրա ցեխի մեջ թաթախված և՛ երբեմնի զինվորականներ, և՛ քաղաքացիականներ: Եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ Ազգային ժողով միշտ ե՞ս պետք է գամ, թե՞ մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, ովքեր խորը թաթախված են: Ուրեմն եկեք հասկանանք, թե ում վրա ենք ցեխ շպրտում: Եկեք հասկանանք, որ նույն գեներալների և սպաների կողքին, ում վարքագիծը մեզ դուր չի գալիս, կան հարյուրապատիկները՝ շարքայինից մինչև գեներալ, ովքեր ամեն օր գնում են առաջնագիծ՝ պատրաստ լինելով իրենց կյանքը և առողջությունը զոհաբերել: Զգույշ խոսեք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա անդրադարձավ նաև վստահության վերականգման վերաբերյալ հնչած մտահոգություններին: Նախարարի խոսքով՝ այդ վստահությունը պետք է միասին վերականգնեն՝ հավելելով, որ այդ առումով շատ երկար ճանապարհ կա անցնելու:

«Մենք պետք է, որպես պետություն, թույլ չտանք, որ անվստահության որդը ուտի մեր առաջ գնալու կարողությունը»,- ընդգծեց նախարարը:

Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ իր ներկայացրած նախագծի նպատակն է ձևավորել հասարակության հստակ վերաբերմունք հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած անձանց նկատմամբ: Նա հավաստիացրեց, որ նախագիծը չի ներկայացրել, որ հասարակությունն իրեն ծափահարի:

«Ես ծափահարությունների համար չեմ ներկայացրել այս նախագիծը: Սա ոչ թե ծափահարությունների նախագիծ չէ, այլ խոնարհումի նախագիծ է, և խոնարհում ոչ թե իմ, այլ այն անձանց առջև, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգել մեր խաղաղ ու անվտանգ կեցության համար»,- հավելեց նախարարը:

Եզրափակելով խոսքը՝ Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բոլոր պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված նախագծին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:30 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍՉարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին պատժելու քաղաքական կամք կա. Շարմազանով
14:55 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախի բնակչությունը ևս կմիանա «1000 դրամի» նախագծին. Արթուր Աղաբեկյան
14:47 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀերմինե Նաղդալյանը համազգային նախաձեռնություն է համարում զինծառայողների հատուցման նախագիծը
14:40 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍԶինծառայողների հատուցման նախագիծը պատասխան է իրենց կյանքն ու առողջությունը հայրենիքի պաշտպանությանը նվիրածներին. Արտակ Զաքարյան
13:18 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍԼրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկվել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը
17:50 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Ռուստամյանը ողջունում է զինծառայողների հատուցման համար հատուկ հիմնադրամի ստեղծման գաղափարը
17:22 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն կողմ է զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագծին
16:19 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը կողմ կքվեարկի զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագծին
13:51 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍՇարմազանովը զինծառայողների հատուցման օրինագիծը կարևոր է համարում ողջ հայության համար
12:57 15/11/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ

Արխիվ

[]