Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Հակաօրինականն ու հակասահմանադրականն այն ամեն ինչն է, ինչ մինչև հիմա արվում է Բուդաղյանների գործով. Հայկ Ալումյան 11/16/2016   17:57  |  Քրեական խրոնիկոն

Բուդաղյանների ու նրանց փաստաբան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը մեկ տարուց ավելի քննելուց հետո՝ քննության արդյունքներով, Վերաքննիչ դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետի սահմանադրականության հարցը լուծելու համար:

Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների վերաբերյալ հոդվածի 10-րդ կետը հենց այն նորմն է, որի վրա հիմնվում են սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը՝ բողոք ներկայացնելով մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշումների դեմ:

Հոդվածի հիշյալ կետը նախատեսում է բացառություն՝ մահվան հիմքով քրեական հետապնդումը կարող է իրականացվել կամ չդադարեցվել, եթե գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար կամ ուրիշ անձանց նկատմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ գործը վերսկսելու համար:
Տվյալ դեպքում Ավետիք Բուդաղյանի հարազատները և նրա իրավահաջորդ հայրը պնդում էին, որ «ո՛չ, մենք պահանջում ենք քրեական հետապնդումը շարունակել, քրեական գործը քննել մինչև վերջ, որովհետև մենք պատրաստվում ենք ապացուցել, որ Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ չի կատարել, նա նրանց հարձակման զոհն է»:

«Եվ, հանկարծ, քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը որոշեց, որ, պարզվում է, այն հոդվածը, որի վրա մենք են հիմնվում, հակասահմանադրական հոդված է: Ոչինչ չունեն մեր ասածի դեմ ասելու՝ մենք հստակ հիմնվում ենք այդ վերապահման վրա, ի վերջո ոչ թե քննիչը պետք է մեղավոր ճանաչի, այլ դատարանը՝ մեղավոր ճանաչի կամ արդարացնի»,- «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Բուդաղյանների ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը, հավելելով, որ իրենք հիմնվում են այս շատ պարզ, պարզունակ տրամաբանության վրա, որի դեմ ոչինչ չկա ասելու:

Փաստաբանն ընդգծեց, որ օրենքի մեջ եթե շատ քիչ դրույթներ կան, որոնք առհասարակ անվիճելի են, մեկը սա է, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը, փաստաբանի գնահատմամբ, զուտ իրենց պահանջներին լուծում տալուց խուսափելու համար որոշել է դիմել Սահմանադրական դատարան: «Ոչ մի հակասահմանադրական բան այս նորմի մեջ չկա, հակաօրինականն ու հակասահմանադրականն այն ամեն ինչն է, ինչ մինչև հիմա արվում է Բուդաղյանների գործով՝ և՛ հակասահմանադրական է, և՛ հակաօրինական, և՛ հակաիրավական, և նաև՝ անմարդկային: Իսկ այն նորմը, որի վրա մենք հիմնվում ենք, միանգամայն Սահմանադրությունից բխող նորմ է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ շատ մեծ մտավախություն հայտնելով, որ սա կարող է նախապես պլանավորված, արդեն բոլոր ատյաններւմ որոշված սցենար լինել:

«Գնալու է ՍԴ, որտեղ որոշակի ձևով որոշվելու է և հետո մեզ էլ ասելու են, որ այն նորմն, որի վրա դուք հիմնվում եք, տեսեք արդեն հակասահմանադրական է ճանաչվել: Այսինքն՝ էլ ուրիշ բան չունեն մեզ ասելու»,- ասաց փաստաբանն՝ ընդգծելով, որ իրենք, սակայն, ուրիշ ասելիք ունե՛ն: Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ իրենք հիմնվում են նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, առաջին կետի վրա, որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, ունի դատարանի իրավունք ու իրավունք, որպեսզի դատարանը որոշի ինքը մեղավոր է, թե չէ:

Հայկ Ալումյանը մեր միջոցով ուղերձ հղեց Հայաստանի դատական համակարգին, ընդհանրապես բոլոր նրանց՝ մեծերին ու փոքրերին, ովքեր այս գործի մեջ իրենց բացասական ներդրումն են ունեցել և կունենան. «Ձեր որոշելով չէ, հիմիկվանից ասում եմ, մենք Եվրոպական դատարան էլ ենք դիմել, հուսով եմ, որ շուտ թե ուշ այս հարցը, միևնույն է, դրական լուծում է ստանալու, միևնույն է, մարդիկ ովքեր այդ հրեշավոր հանցագործության համար մեղավոր են, անկախ ՍԴ, Վերաքննիչ դատարաններն ինչ կորոշեն, միևնույն է, այդ մարդիկ ենթարկվելու են պատասխանատվության, դուք էլ ամաչելու եք ձեր արածների համար: Դուք հետո մտածեք, թե ձեր շրջապատի հարցերին ինչպե՞ս եք պատասխանելու»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հայտարարելով. «ու շատերիցդ էլ հիասթափված եմ»:

Բուդաղյաններն ու նրանց ներկայացուցիչը պնդում են, որ Սուրիկ Խաչատրյանը իր հարազատների հետ միասին իրենց շենքի մոտակայքում սպանեցին Ավետիք Բուդաղյանին և հրազենային ծանր մարմնական վնասվածք հասցրեցին Ավետիք Բուդաղյանի եղբորը՝ Արտակ Բուդաղյանին: Եվ որպեսզի քննիչներն ու դատախազությունը կարողանան քրեական պատասխանատվությունից ազատել այդ հանցագործությունը կատարողներին, իրենց անհրաժեշտ էր որոշակի վարկած, ըստ որի հարձակվողը Բուդաղյան եղբայրներն էին և համապատասխանաբար Սուրիկ Խաչատրյանն ու նրա մերձավորները հայտնվում էին պաշտպանվողների կարգավիճակում:
«Եվ ինչ արեց քննիչը՝ կայացրեց մի խայտառակ որոշում իբրև թե սպանված Ավետիք Բուդաղյանի օգտին՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Իր որոշման մեջ մանրամասն նկարագրեց իբրև թե Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ, և վերջում այդ ամեն ինչը ամփոփելով, գրեց հետևյալը՝ թեև ինքը սպանության փորձ է կատարել Սուրիկ Խաչատրյանի մերձավորների նկատմամբ, այսինքն՝ ըստ էության ինքը հանցավոր է, բայց քրեական հետապնդում չիրականացնել այն հիմքով, որ նա մահացել է, թեև իրականում սպանվել է»:

Հենց հաջորդ օրը՝ հիմնվելով հենց այդ որոշման հետևությունների վրա, քննիչն որոշում կայացրեց Սուրիկ Խաչատրյանի որդու ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այսինքն՝ եթե Ավետիք Բուդաղյանը սպանության փորձ էր կատարել նրանց նկատմամբ, ուրեմն այս մարդիկ արդեն, ստացվում է, որ անհրաժեշտ պաշտպանության պայմաններում են գործել և եթե սպանել են Ավետիք Բուդաղյանին, ուրեմն՝ միանգամայն իրավացիորեն՝ այս է եղել իրենց տրամաբանությունը, նշեց Հայկ Ալումյանը:

Բուդաղյաններն ու նրանց փաստաբանը բողոքարկել են երեք որոշումներն էլ՝ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և Ս.Խաչատրյանի որդու ու թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հիմնվելով հիշյալ նորմի վրա: Նախ, քննիչի որոշումները բողոքարկվել են դատախազին, թեև ի սկզբանե դեպքից չորս օր չանցած այն ժամանակվա զինվորական դատախազ, իսկ հետագայում նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջ ընկնելով՝ ասել էր, որ պաշտպանություն է իրականացվել Բուդաղյանների հարձակումից՝ թեև քրեական գործում չկային նյութեր, որոնց վրա նա կարող էր հիմնվել: Դրանից հետո, ըստ Հայկ Ալումյանի, սկսել են առաջանալ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների ցուցմունքներն, իբրև իրենք պաշտպանվել են և այլն: Այսինքն՝ դատախազն ըստ էության նախանշել է ապօրինություններն ու այն գիծը, թե ինչ ուղղությամբ պետք է գործը տարվի, իսկ հետո քննիչների ու Սուրիկ Խաչատրյանի մերձավորների ջանքերով քրեական գործն այդ ձևով էլ ավարտել են:

«Երբ մենք քննիչի որոշումը բողոքարկեցինք դատախազին, մենք, իհարկե, առանձնապես հույսեր չունեինք, որ դատախազը կարող է մեր բողոքը բավարարել, որովհետև դատախազությունն ինքն էր սցենարը գրողը, բայց դատախազությունը բողոքարկելը պարտադիր փուլ է մինչև դատարան հասնելը», - ասաց Հայկ Ալումյանը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանն էլ մերժել է Բուդաղյանների ու նրանց ներկայացուցչի բողոքը, որի դեմ էլ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:43 18/11/2015  |  ԼՐԱՀՈՍՍուրիկ Խաչատրյանը դատարանում ցուցմունք կտա՞
17:45 28/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՏիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը կտեղեկացվեն
20:43 15/06/2015  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի գործում մեկ նյութեր են կորում, մեկ էլ անհասկանալի կերպով՝ հայտնվում. Հայկ Ալումյան
14:03 30/04/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀեռախոսային խոսակցությունները ձայնագրառելու որոշում կա, նյութեր չկան. Հայկ Ալումյան
23:56 29/11/2014  |  Քրեական խրոնիկոնՍյունիքի մարզպետի մեքենայի մեջ Ավետիք Բուդաղյանին ծեծի ենթարկելու դեպքը սխալ է նկարագրված. Հայկ Ալումյան
23:38 23/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԳոնե մեկ անգամ ցույց տան, որ Սյունիքում էլ ՀՀ օրենքները գործում են. Հայկ Ալումյան
14:47 16/10/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՆախաքննական մարմինը Ավետիք Բուդաղյանի հանդեպ խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը. Հայկ Ալումյան
13:20 17/02/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲուդաղյանները հուսահատված չեն. վաղ թե ուշ մեղավորները կպատժվեն
13:17 13/02/2014  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը` Բուդաղյանների գործի շուրջ
14:25 13/01/2014  |  Քրեական խրոնիկոն Հայկ Ալումյանի բողոքների քննության գործով դատարանին քննիչը տրամադրեց փաստաթղթերի ցուցակները

Արխիվ

[]