ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգը ցանկացավ ապրել ու ապրեց 11/16/2016 13:32 | ԼՐԱՀՈՍ
«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ տանկի անձնակազմի անդամ, ԼՂՀ Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Գևորգ Խաչատրյանին:
Նա և նրա ընկերները՝ Ռաֆիկ Կրպեյանը և Սամվել Սահակյանը, խոցել են հակառակորդի երկու տանկ և հետ են վերցրել չորս դիրք։
Գևորգը ծառայել է Մարտակերտում։ Երբ սկսել է քառօրյան, 86 օր էր մնացել նրա զորացրվելուն։ Ապրիլի 2-ին՝ գիշերը, Գևորգենց զորամասի հրամանատարը ուսումնական տագնապ է տվել։
«Ես այդ ժամանակ վերակարգ էի ընդունում։ Եկան ասացին, որ ուսումնական տագնապ է»,- պատմում է Գևորգը։ Տագնապից հետո գնացել են Թալիշ։ Գյուղ մտնող ճանապարհին տեսել են այնտեղ ապրող ժողովրդին, մեքենաները՝ ապրանքով բեռնված։ «Երբ երկու տանկով հասանք Թալիշ, գումարտակի հրամանատարի հրամանով անցանք մարտական գործողությունների։ Հրամանատարն էլ իր անձնական մեքենայով էր եկել»,- պատմում է Գևորգը։ Սկզբում տանկով Թալիշում պտույտներ են արել, որովհետև լսել էին, որ դիվերսիա է եղել, մտածել էին, որ հնարավոր է թուրք մնացած լինի։
Մի քանի պտույտից հետո բարձրացել են սարեր, այնտեղից սարի լանջին երևացել են հակառակորդի տանկերը։
«Մի տանկը այդ հատվածից ենք խոցել։ Երեկոյան ժամը վեցի կողմերը բարձրացել ենք անտառ, հրամանատարը ասել է մնանք այնտեղ։ Մի գիշեր մնացել ենք հենց տանկի մեջ։ Առհասարակ, երեք օր տանկի մեջ եմ մեացել»,- հիշում է մեր պատմության հերոսը։
Հաջորդ օրը լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, բարձրացել են «Եղնիկներ» կոչվող դիրքեր։ «Այնտեղ արդեն երկու տանկով մեր չորս դիրքերը, որոնք թշնաﬕն գրավել էր այդ գիշեր, հետ ենք վերցրել ։ Մյուս տանկն էլ այնտեղ ենք խոցել։
Դիվիզիայի հրամանատարը և մեր գումարտակի հրամանատարը եկան, ցույց տվեցին տանկի տեղը։ Հենց խրամատի մեջ էր` թե նրանք էին հասցրել փորել, թե կար այդ խրամատը, չգիտեինք։ Տանկի փողն ուղղված էր դեպի այն ճանապարհը, որտեղով մարդիկ էին քայլում, ավտոմեքենաներն էին անցնում, զինվորներին սնունդ էին տանում»,- պատմում է Գևորգը։
Կանգնել են այնտեղ, հեռադիտակով դիտարկել, հետո գումարտակի հրամանատարի հետ տանկով գնացել են, մոտեցել, ու քանի որ նա քշողն է եղել, այդ տանկը չի տեսել։ Թեքությամբ դուրս է եկել ու տանկի հրամանատարի հրամանով կողքից կրակել են։ Խոցել են այդ տանկը, հրամանատարը գոռացել է, թե կպել է ու այդ ժամանակ արդեն հետ են քշել։
«Հաջորդ օրը երեք հոգով գիշերը մնացել ենք ականանետի նշանառուների մոտ։ Առավոտյան արդեն դուրս ենք եկել, բարձրացել դիրքերից մեկը, այնտեղից էլ տարբեր հատվածներից կրակել ենք ու վերջ»,- հպարտությամբ պատմում է մեր հերոսը։ Երբ հարցնում եմ, թե այդ սկզբնական պահերին, երբ իմացել է, որ հակառակորդը այդքան ինտենսիվ կրակում է սահմանի
ողջ երկայնքով, ինչ է զգացել, ասում է, թե վախ չկար այդ ժամանակ. «Ուղղակի չենք մտածել, որ կարող է այդպիսի բան լինել։ Երևի այդ մտածմունքից, որ կարող է մի վատ բան լինել, ծիծաղել ենք, ամեն մի ասածին հումոր ենք արել»:
Գևորգը Նոր Հաճնից է, ապրում և աշխատում է հենց այնտեղ. «Մինչև բանակ զորակոչվելը, սովորել եմ Նոր Հաճնի դպրոցներից մեկում, հետո 9-րդ դասարանից դուրս եմ եկել, Եղվարդի արհեստագործական ուսումնարան եմ տեղափոխվել՝ ավտոփականագործի դիպլոմ եմ ստացել ու դրանից հետո զորակոչվել եմ բանակ»:
Սերը դեպի մեքենաները Գևորգի մոտ մեծ է։ Սիրում է մեքենաներ վերանորոգել։ Սակայն այժմ նա այլ աշխատանք ունի։
«Հիմա աշխատում եմ, որպես առաքիչ։ Դեռ համալսարանում չեմ սովորում, բայց մոտ ժամանակներս, երևի, կսկսեմ սովորել»,- հավաստիացնում է մեր պատմության հերոսը։ Խոսելով նպատակների ու երազանքների մասին, Գևորգ Խաչատրյանն ասում է, որ ինչպես և բոլորը, ինքն էլ ունի և՛ նպատակներ, և՛ երազանքներ, որոնք ձգտում է իրագործել։ Բայց նա բարձրաձայնեց իր նպատակներից մեկը, որը ունեցել է, մինչև բանակ զորակոչվելը. «Նպատակս էր՝ գնալ բանակ, ծառայել ու հետ վերադառնալ։ Ես միշտ ասել եմ, որ գնալու եմ ծառայելու:
«Ձգտումներով լի Գևորգը ընդամենը 18 տարեկանում հասավ իր նպատակին։ Սակայն ինչ վերաբերում է նրա երազանքին՝ այնքան անիրական է, որ ավա՜ղ այն հնարավոր չէ իրականացնել։
«Երազանքս է, որ տղաներից ոչ ոք մահացած չլիներ։ Շատ ընկերներ կորցրի»,- ասում է նա։
Այնուամենայնիվ, հերոս տղան շարունակում է խոսքը ու ասում, որ դեռ մարտական ընկերներ ունի, ովքեր մինչև հիմա դեռ ծառայության մեջ են ու այսօր էլ գտնվում են Թալիշում և դեռ չեն վերադարձել զորամաս։
«Ընկերներիս մաղթում եմ բարի ծառայություն ու անպայման անփորձանք վերադառնան իրենց ծնողների մոտ»,- նշում է Գևորգը։ Նա զորացրվել է հունիսի 30-ին։ Բանակում եղել է եֆրեյտոր, ավագ մեխանիկ վարորդ։
Վերջին հարցս, որ տալիս եմ Գևորգին` ինչն է նրան փրկել, ասում է, թե կամքի ուժը. «Ցանկացել եմ ապրել, ապրել եմ»:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից