ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել 11/16/2016 11:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 15-ին անցկացրեց առաջին խորհրդակցությունը ՍԱՊԾ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը:
Նոր ղեկավարը նախանշեց աշխատանքի այն սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի Ծառայությունը, որոնք պետք է բնութագրեն վերհասկող կառույցի դերն ու կարևորությունը` ապահովելով երկրում սննդամթերքի անվտանգության համակարգի որակապես նոր զարգացումներ:
Ծառայության պետի համոզմամբ՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել. «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և այդ ուղղությամբ իրականցվելու են հետևողական քայլեր»:
Իշխան Կարապետյանը նշեց, որ ոլորտում կան թե բազմաթիվ խնդիրներ, թե ձեռքբերումներ՝ առանձնացնելով խնդիրները ըստ գործունեության երեք ոլորտների՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն և բուսասանիտարիա: Առաջին խնդիրը, որն առնչվում է սպառողին՝ սննդամթերքի անվտանգությունն է. այստեղ կան պիտանիության ժամկետի, սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ինչպես իրացման խոշոր ցանցերում, այնպես էլ փոքր խանութներում: Ծառայության պետի խոսքերով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի. «Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքը լինի անվտանգ ու որակյալ»:
Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին տնտեսավարողների տեսանկյունից՝ Իշխան Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ նաև նրանց շահերից է բխում արտադրել որակյալ սննդամթերք` ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում այն դարձնելով առավել մրցունակ: Անասնաբուժության ոլորտում նա կարևոր համարեց նպաստել բնագավառի զարգացմանը՝ ոչ թե հետադարձ արձագանքման, այլ համաճարակը կամ կենդանիների հիվանդությունները կանխարգելելու ճանապարհով: Բուսասանիտարիայի ոլորտում ևս առանձնացվեցին մի շարք խնդիրներ, տրվեցին հստակ հանձնարարականներ:
Ծառայության պետը հատուկ ընդգծեց սահմանային հսկողության կարևորությունը և հանձնարարեց խստացնել այն՝ բացառելով վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետություն: «Ամեն ինչ անելու ենք, որ տնտեսավարողը չունենա դժգոհություն, բայց միաժամանակ պետք է երաշխավորենք երկիր մտնող սննդամթերքի անվտանգությունը. դա մեր առանջային գործառույթն է»,- եզրափակեց Ի. Կարապետյանը:
Ընդգծվեց, որ իրականացվելու է խիստ, բայց արդարացի քաղաքականություն. նախ՝ լանյամասշտաբ դիտարկումներ ու դրանց միջոցով վտանգի գնահատում է իրականացվելու, ապա՝ տնտեսավարողին տրվելու է ժամանակ ու հնարավորություն, նաև՝ խորհրդատվություն, արձանագրված խախտումները վերացնելու համար: Հետևություններ չանելու դեպքում՝ Ծառայությունը կլինի խիստ և կկիրառի օրենսդրությամբ տրված բոլոր լծակները՝ առանց վերապահումների: Ծառայության ղեկավարն ընդգծեց սննդամթերքի անվտանգության ոլորտում միջազգայնորեն ընդունված չափորոշիչների կիրառման անհրաժեշտությունը՝ մասնավորապես սննդի որակի կառավարման՝ առաջնային համարվող HASSP, ինչպես նաև ISO 22000 շարքի, FSSC 22000 համակարգերի ներդրումը սննդի շղթայում և հանձնարարեց համապատասխան միջոցներ ձեռնարկել համակարգերի վերաբերյալ իրազեկման, մասնավորապես՝ տեղական և միջազգային կառույցների աջակցությամբ դասընթացներ կազմակերպելու, ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր, խոսվեց բոլոր ծառայությունները և ընթացակարգերը թվայնացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերում ՊԵԿ-ի հետ համագործակցաբար «մեկ պատուհան» սկզբունքը գործածելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ