ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չպետք է թույլ տանք, որ անվստահության որդն ուտի մեր առաջ գնալու կարողությունը. Վիգեն Սարգսյան 11/16/2016 16:51 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողերի հատուցման նախագծի քննարկումը խորհրդարանում ցուցիչ է համարում նրա, որ բոլոր պատգամավորներին հուզում է այն խնդիրը, որը դրված է նախագծի հիմքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ կարող են չհամաձայնել միմյանց հետ մեթոդների, ձևերի, դրված հարցադրումների և լուծումների շուրջ, բայց բոլորը համաձայն են, որ սա այն հարցն է, որին բոլոր պատգամավորները, պաշտոնյաները կարող են քննարկման օրեր հատկացնել իրենց բավականին հագեցած օրակարգում:
«Սա շատ կարևոր է, որովհետև ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, դա անտարբերությունն է: Այս օրերին ես անտարբերություն չզգացի: Ես այստեղ գալիս եմ Եռաբլուրից: Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի 20-ամյակն է: Այնտեղ լինելով՝ ես այցելեցի ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված մեր հերոսների շիրիմներին և մտածում էի, արդյո՞ք իրականում արդար է և ճիշտ է, որ մենք նոր գիծ ենք քաշում և նոր էջ ենք բացում՝ հույս ունենալով, որ երբեք դրա կարիքը չի լինի, բայց մտածելով մեխանիզմների մասին, որոնք միտված են ապագային և հավասարաչափ պատասխանում են անցյալի մեր ունեցած ցավերին: Ես նայում էի ծնողների աչքերին, նայում էի մեր հերոսների շիրիմներին և հասկացա, որ մենք ճիշտ ենք, որովհետև եթե մենք չենք ունեցել մի զինատեսակ, դա չի նշանակում, որ մենք վաղը չպիտի փորձենք այն ձեռք բերել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը հավելեց, եթե ժամանակին պայքարել ենք առանց խրամատ, դա չի նշանակում, որ չպետք է փորվի նորը, եթե նախկինում չի եղել պաշտպանության այս կամ այն մեխանիզմը, չի նշանակում, որ չպետք է ունենալ այդ մեխանիզմները:
«Վստահ եմ, որ մենք անցյալից դասեր քաղելու ճանապարհով պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք ապագայում: Ես այստեղ եմ եկել՝ ամրացած իմ համոզմունքի մեջ, որ կազմել եմ ճիշտ նախագիծ և ճիշտ եմ արել, որ այս տեսքով այն բերել եմ Ազգային ժողով: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը քվեարկությունից առաջ լավ մտածեն, որովհետև իսկապես չեմ ցանկանում, որպեսզի ինչ-որ մեկը դեմ քվեարկի այս նախագծին՝ նույնիսկ այն դեպքում, եթե կողմ չէ դրան: Խնդրանքս է բոլորին, ով իր մեջ ուժ չի գտնում կողմ քվեարկել, գոնե թող չմասնակցի քվեարկությանը: Դա ևս կարևոր ազդակ կլինի նրանց համար, ովքեր հետևում են քվեարկությանը»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ վերջին օրերին հայկական բանակի գեներալների և այլ սպաների հասցեին հնչող քննադատություններին: Նա ընդգծեց, որ եթե կա մարդ, ով արատավորել է համակարգը, իր պարտքն է դա հայտնաբերել և բացառել նման դեպքերն ապագայում:
«Բայց եկեք չմոռանանք, որ կան նաև պարկետի վրա ցեխի մեջ թաթախված և՛ երբեմնի զինվորականներ, և՛ քաղաքացիականներ: Եթե այդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի՝ Ազգային ժողով միշտ ե՞ս պետք է գամ, թե՞ մեկին ուղարկեմ իմ փոխարեն, որովհետև այստեղ էլ կան մարդիկ, ովքեր խորը թաթախված են: Ուրեմն եկեք հասկանանք, թե ում վրա ենք ցեխ շպրտում: Եկեք հասկանանք, որ նույն գեներալների և սպաների կողքին, ում վարքագիծը մեզ դուր չի գալիս, կան հարյուրապատիկները՝ շարքայինից մինչև գեներալ, ովքեր ամեն օր գնում են առաջնագիծ՝ պատրաստ լինելով իրենց կյանքը և առողջությունը զոհաբերել: Զգույշ խոսեք»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա անդրադարձավ նաև վստահության վերականգման վերաբերյալ հնչած մտահոգություններին: Նախարարի խոսքով՝ այդ վստահությունը պետք է միասին վերականգնեն՝ հավելելով, որ այդ առումով շատ երկար ճանապարհ կա անցնելու:
«Մենք պետք է, որպես պետություն, թույլ չտանք, որ անվստահության որդը ուտի մեր առաջ գնալու կարողությունը»,- ընդգծեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ հստակեցրեց, որ իր ներկայացրած նախագծի նպատակն է ձևավորել հասարակության հստակ վերաբերմունք հայրենիքի համար իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերած անձանց նկատմամբ: Նա հավաստիացրեց, որ նախագիծը չի ներկայացրել, որ հասարակությունն իրեն ծափահարի:
«Ես ծափահարությունների համար չեմ ներկայացրել այս նախագիծը: Սա ոչ թե ծափահարությունների նախագիծ չէ, այլ խոնարհումի նախագիծ է, և խոնարհում ոչ թե իմ, այլ այն անձանց առջև, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են վտանգել մեր խաղաղ ու անվտանգ կեցության համար»,- հավելեց նախարարը:
Եզրափակելով խոսքը՝ Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բոլոր պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել ներկայացված նախագծին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից