ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայհոյանքից մինչեւ սպանություն. Որն է եղել Սարի թաղում անչափահասի սպանության պատճառը 11/16/2016 17:22 | Քրեական խրոնիկոն
Այս տարվա մարտի 13-ին Սարի-թաղում թիվ 47 դպրոցի մոտ անչափահասի սպանության գործով նախաքննությունը, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, ավարտվել է։
Մարտի 13-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որին մասնակցել են նաև անչափահասներ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Սարի-Թաղի 16-ամյա բնակիչը (17-ամյակը պետք է լրանար նոյեմբեր ամսին) կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքի հետևանքլով «կենսաբանական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հաստատվել է անչափահասի մահը։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 անձ։ Բոլոր տուժածներն էլ Սարի-Թաղի բնակիչներ են։
Սարի թաղում աղմկահարույց դեպքով Պետրոսյան եղբայրները կալանավորվել են
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ մահվան ելքով այս վիճաբանությունը ծագել է հայհոյանքից:
Մասնավորապես, նշված թաղամասում բնակվող մի անչափահաս նույն թաղամասում բնակվող Անատոլիին հայտնել է, որ մեկ ուրիշ անչափահաս Անատոլիի անչափահաս եղբոր՝ հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, ինչի պատճառով էլ պայմանավորվել են հանդիպել հայհոյանքներ տվողի հետ:
Պայմանավորվածության համաձայն՝ տղայական հանդիպումը կայացել է, հանդիպել են նշված տարածքի մանկապարտեզի մոտ:
Այդ խոսակցություններին իր մասնակցությունն է ունեցել «Մուկ» մականունով մի երիտասարդ և անչափահաս Գոռի հասցեին հնչեցված հայհոյանքների համար ներողություն խնդրել՝ հնչեցնողի փոխարեն, այդկերպ փորձելով հաշտեցնել նրանց:
Թվացել է, թե հաշտվել են ու այդքանով խոսակցությունը փակված է համարվել, սակայն անչափահաս Գոռի եղբայրը տղաներից մեկին ասել է, թե չի հավատում, որ իր և եղբոր հասցեին Գրիգորը կարող էր հայհոյանքներ հնչեցնել, քանի որ իրենք մտերիմ են եղել նրա հետ:
Փակված խոսակցությունը կրկին վերաբացվել է, այս անգամ ավելի լայն շրջանակներով դարձել քննության առարկա:
Միևնույն ժամանակ Անատոլին այդ մասին հայտնել է նույն թաղամասի բնակիչներ եղբայրներ Նարեկ և Դավիթ Պետրոսյաններին, վերջիններս էլ հանգստացնելով նրան ասել են, թե իրենք կգնան ու կմասնակցեն այդ խոսակցությանը:
Իսկ հաջորդ օրը մի կաթիլ մեղրը դարձած այս խոսակցությունը վերաբացվել է մի խումբ երիտասարդների միջև թեժ քննարկում ծավալվել, որն էլ ավարտվել է անչափահասի սպանությամբ և 5 անձի դանակահարությամբ:
Դանակահարության հետևանքով Սարի-թաղի 16-ամյա բնակիչ Արմեն Բաղդասարյանը կրծքավանդակի առաջնային մակերեսին ստացել է կյանքի հետ անհամատեղելի՝ կտրած-ծակած թափանցող վնասվածք, սակայն երբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնտեղ հաստատվել է, որ նա արդեն մահացած է։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ և Նարեկ Պետրոսյաններին։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով