ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞վ է ստում և ինչպե՞ս է Մերի Մարգարյանի մոտ հայտնվել հուլիսի 25-ի անալիզների պատասխանները 11/15/2016 14:49 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով վկաների հարցաքննությունը:
Այսօր հարցաքննվեց «Շենգավիթ» ԲԿ-ի ընդունարանի բուժքույր Նինա Զոհրաբյանը: Վերջինիս խոսքով՝ 2015թ. հուլիսի 25-ին Շուշանիկ Բախշյանը զանգահարել է ընդունարան և ասել է, որ իր հղին է մոտենալու՝ Մերի Մարգարյանը, և որ բուժքույրը տվյալ օրվա պատասխանատու հերթապահ բժիշկներին այդ մասին տեղեկացնի:
Վկան հայտնեց, որ այդ մասին տեղեկացրել է 2 հերթապահ բժշկուհիներին՝ Անի Բաբելյանին և Արուսիկ Պետրոսյանին, սակայն, չգիտես ինչու, բժշկուհի Արուսիկ Պետրոսյանին չի դիմել Մերիի հետազոտությունների հարցով:
Ըստ վկայի՝ սկզբում երկու հերթապահ բժիշկները եղել են ծնարանում, ավելի ուշ Անի Բաբելյանը վիրահատության է մասնակցել:
Վկան չէր հիշում է, թե իրեն ով է ցուցում տվել Մերի Մարգարյանից անալիզներ վերցնելը կազմակերպել, սակայն ինքը կազմակերպել է, անգամ ընդունարանում չափել է Մերիի զարկերակային ճնշումը, իսկ մեզի, արյան և ԿՏԳ-ի անալիզները վերցնելով՝ տարել է վիրահատարանում գտնվող բժշկուհի Անի Բաբելյանին է ցուց տվել:
Բժիշկն էլ ասել է՝ թող սպասեն, ինքը ավարտի, կիջնի և կզրուցի Մերի Մարգարյանի և հարազատների հետ:
Ըստ վկայի՝ Մերին այդքան էլ վատ չի եղել, ջերմում էր, 37 կամ 37,1 էր ջերմությունը:
Նրա պնդմամբ՝ մինչև Անի Բաբելյանը վիրահատությունից հետո իջել է, որ զրուցի Մերիի և նրա հարազատների հետ, վերջիններս հիվանդանոցից գնացել են, որոշել են այլ բժշկի մոտ էլ գնալ:
Ինչպես հայտնի դարձավ, տվյալ օրվա հետազոտման բնօրինակը Մերի Մարգարյանի մոտ է եղել, իսկ թե ինչպես դա կարող էր նրա մոտ հայտնվել, այն դեպքում, երբ վկան նշում է, որ Բաբելյանին է տվել, իսկ նա, երբ իջել է, Մերի Մարգարյանը ԲԿ-ից գնացել է հարցին վկան ասաց, որ չգիտի և պնդեց, որ ինքը հաստատ չի տվել այդ պատասխանները Մերիին կամ նրա հարազատներին:
Տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ վկա բուժքույրն անձամբ իրեն է տվել այդ անալիզների պատասխանները և հայտնել, որ Անի Բաբելյանն ասում է, որ պաթոլոգիա չկա, կապվեն հսկող բժշկի հետ:
Վկան նաև պնդում էր, որ Անի Բաբելյանը մինչև վիրահատության գնալը ԿՏԳ-ի սենյակում զրուցել է Մերի Մարգարյանի հետ, իսկ թե բժիշկներից Բաբելյանը, թե Բախշյանը է ցուցում տվել, թե ինչ անալիզներ պետք է կատարվի, վկան այդպես էլ հստակ պատասխան չտվեց:
Նշված դրվագի հետ կապված էլ Մերի Մարգարյանի հայրը պնդեց, որ այդպիսի բան չի եղել, վկան ստում է:
Հաջորդիվ հարցաքննվեց «Արաբկիր» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ականաջաբան Հերմինե Վլասյանը:
Բժշկուհին նշեց, որ հուլիսի 25-ի ուշ երեկոյան Մերի Մարգարյան դիմել է իրենց ԲԿ, որպեսզի պարզի, թե ինչն է իր ջերմելու պատճառը:
Բժշկուհու առաջին հարցը եղել է այն, թե ինչու է նա դիմում մանկական բժշկական կենտրոն: Ի պատասխան Մերին ասել է, որ ԲԿ-ն իրենց տանը մոտ է, և ինքն իր համար ցանկանում է պարզել շուրջ 3 օր ջերմության պատճառն ինչն է:
Միևնույն ժամանակ Մերի մարգարյանը հայտնել է, որ իր բժշկուհին խորհուրդ է տվել պառացետամոլ խմել:
Սակայն քիթ-կոկորդ ականջաբանը, Մերիին զննելով, ԼՕՌ օրգանների կողմից պաթոլոգիա չի հայտնաբերել, Մերին գրիպոզ երևույթներ չի ունեցել:
Ըստ բժշկուհու՝ նա հևում էր, և խորհուրդ է տվել անպայման դիմել իր մանկաբարձ գինեկոլոգին՝ նույնիսկ պարացետամոլ դեղահաբի չափաբաժինը ճիշտ ընդունելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել