Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

ՀՀ Նախագահ. Մեր խնդիրն է ամրապնդել այն դրականը, որ կա երկրում և հիմնովին արմատախիլ անել բացասականը 11/15/2016   10:17  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և շնորհավորական խոսք հղել հոբելյանի առթիվ: Այս մասին հայտնումն է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանրապետության Նախագահը միջոցառման ժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինների մի շարք ներկայացուցիչների արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել է պետական պարգևներով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի ղեկավար Ալինա Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ղեկավար Վարդան Ներսիսյանը, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին համայնքի ղեկավար Շահեն Գրիգորյանը և ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով:

 ***
Նախագահի ելույթը Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ

20 տարի առաջ՝ 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացան համայնքների ղեկավարների և ավագանիների մեր առաջին ընտրությունները: Դրանով Հայաստանում ներդրվեց տեղական ինքնակառավարման մի նոր, ժողովրդավարական համակարգ, որը սկզբունքորեն տարբեր էր նախկինից:

Այդ ընթացքում հաճախ առաջ ենք ընթացել փորձարկման մեթոդաբանությամբ, քանի որ այս ոլորտում մեր սեփական պատմական ավանդույթը վաղուց ընդհատված էր: Այդ բացը հաճախ լրացրել ենք միջազգային հանրության օգնությամբ: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում ներկա գտնվող դիվանագետներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մեզ ցուցաբերված բազմաբնույթ օժանդակության համար:

Տեղական ինքնակառավարման համակարգի կայացմանը և կատարելագործմանը հատկապես նպաստեց Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին: Այս բնագավառում մեր առաջընթացի կարևոր գրավականներից էին օրենսդրության համապատասխանեցումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին և դրա արդյունավետ կիրառումը:

Այսօր գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում ոչ միայն կայացել է, այլև ապացուցել իր կենսունակությունը: Ինչպես կաթիլի մեջ արտացոլվում է ամբողջ ծովը, այդպես էլ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում արտացոլվում են մեր երկրում ընթացող հասարակական գործընթացները։

Երբ ես ասում եմ, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացել է, չի նշանակում, որ մենք չունենք թերություններ այդ ոլորտում, չի նշանակում, որ մեր բոլոր համայնքների ղեկավարները կայացել են, չի նշանակում, որ թերացումներ չկան, այլ նշանակում է, որ, իրոք, համակարգը կայացել է, և մենք մշտապես պետք է աշխատենք կատարելագործել այդ համակարգը:

Տեղական ինքնակառավարման համակարգը պետք է վայելի համայնքների բնակիչների անվերապահ վստահությունը: Այն պետք է դառնա մեր քաղաքաբնակների և գյուղաբնակների բազմաթիվ խնդիրներ ու հարցեր լուծելու առաջին ատյանը: Անհրաժեշտ է, որ մարդիկ գործնականում համոզվեն, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ապրում են իրենց հոգսերով: Անհրաժեշտ է, որ այդ մարմիններն իրենց ողջ կարողությամբ լծվեն համայնքային խնդիրները կարգավորելու գործին:

Այսօր բավական չէ միայն արձանագրել եղած հարցերն ու խնդիրները, այդ մասին զեկուցել ինձ, վարչապետին կամ տարածքային կառավարման նախարարին: Այդ գործառույթի մի մասը հաջողությամբ իրականացնում են լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները: Ակնհայտ է, որ մեր քաղաքացիների սպասելիքներն ավելին են, և նրանք, ովքեր չեն կարողանա գտնել իրենց համաքաղաքացիների և համագյուղացիների առօրյա հարցերի պատասխանները, պարզապես կվատնեն համայնքի բնակիչների վստահության քվեն:

Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է իրենց աշխատանքը կազմակերպեն որպես լուրջ և վստահելի գործընկերներ: Տարիներ շարունակ մենք զգալի միջոցներ ենք ներդրել երկրի համաչափ զարգացումն ապահովելու համար: Կատարվում են լուրջ ներդրումներ մարզերի կարողությունները, կրթամշակութային և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ: Սակայն այստեղ համայնքների ղեկավարները պետք է բացառեն սպառողի հոգեբանությունը: Նրանք, ովքեր արդյունավետ կաշխատեն, կստանան ավելի մեծ աջակցություն: Մենք, ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում մշտապես շփվում ենք եվրոպական կառույցների հետ, և այնտեղ կա մի շատ լավ սկզբունք ՝«Ավելին՝ ավելիի դիմաց»: Մենք էլ ենք այդ սկզբունքով աշխատելու, և ով ավելի շատ աշխատի, ով հնարավորություններ գտնի, այդ հնարավորությունները մենք կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու ենք:

Վերջերս շատ հաճախ է հնչում, որ մեր տունը մենք պետք է կառուցենք, մեր գյուղը մենք պետք է կառուցենք, մեր հայրենիքը մենք պետք է շենացնենք, և սրանք միայն խոսքեր չեն. օգնում են այն մարդկանց, ովքեր աշխատում են խնդիրներ լուծել: Ովքեր չեն աշխատում խնդիրներ լուծելու ուղղությամբ, ովքեր իրենց հույսը դրել են միայն ու միայն օժանդակության վրա, նրանց ուղղակի խղճում են: Ես սա ասում եմ և՛ պետության, և՛ համայնքների մակարդակով: Ընդհանրապես, կենցաղում էլ է այդպես՝  կարող մարդուն են օգնում:

Հատուկ հոգատարություն ենք ցուցաբերում սահմանամերձ համայնքներին, որոնք տասնամյակներ շարունակ պատվախնդրորեն ապրում և մաքառում են գնդակոծությունների պայմաններում: Սա աշխատանքի առանձնահատուկ ուղղություն է, որն իմ ուղղակի ուշադրության և վերահսկողության տակ է: Արդեն սահմանել ենք մի շարք արտոնություններ այդ համայնքների համար, իրականություն են դարձել ներդրումային ծրագրեր, ստեղծվել են նոր արտադրություններ և աշխատատեղեր:

Բնական է, որ արվածը շատ չնչին մասն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք ապագայում, որովհետև ոչ միայն արվածն է քիչ, այլև խնդիրներն են շատ: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մի մարզում մեկ, երկու, երեք նոր արտադրություն դնելը, նոր աշխատատեղեր ստեղծելը՝ խնդիրների լուծման սկիզբն է, և երբեք մենք ինքներս մեզ չպետք է հանգստացնենք ու ասենք, որ այս բաներն արել ենք: Բնական է, ինչպես ասացի՝ եղածով չենք բավարարվելու, շարունակելու ենք հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:

Մեր ուշադրության կենտրոնում են նաև վարչատարածքային բարեփոխումները, որոնց մեկնարկն արդեն տրված է։ Համայնքների խոշորացումն ինքնանպատակ չէ: Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կկարողանան արդյունավետ գործընկեր դառնալ հանրային կառավարման ոլորտում մեր նախաձեռնած փոփոխություններում և կխթանեն ապակենտրոնացումը։ Շարունակելու ենք կարևորել նաև ավագանու` որպես առանցքային ինստիտուտի մրցակցային ձևավորումը և նրանց գործունեության հաշվետվողականության բարձրացումը։

Այստեղ էլ ուզում եմ անկեղծ ձեզ ասել, որ մենք նպատակ չունենք մի սանրով սանրել ողջ հանրապետությունը: Այստեղ որևէ շաբլոն գոյություն չունի: Այնպես չի, որ մենք անպայման ուզում ենք հինգ գյուղ, յոթ գյուղ, ինը գյուղ կամ կամայական թվով գյուղեր, համայնքներ միավորել: Մեր նպատակն է` կարողանալ մեր բնակիչների խնդիրների լուծումը հեշտացնել, կյանքի որակը բարելավել: Հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է եղած միջոցներով բարելավել գյուղացիների կամ քաղաքում ապրողների կենսամակարդակը: Ես ասում եմ հետևյալ ձևով կարելի է անել՝ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Եթե տրամաբանական հեռավորության վրա գտնվող համայնքները միավորվեն, դա նշանակում է, որ մի համայնքում մենք կարող ենք ունենալ բավականաչափ թվով աշակերտներ և լավ դպրոց, մեկ այլ համայնքում կարող ենք ունենալ ժամանակակից բուժհաստատություն և այսպես շարունակ: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ՝ յոթ գյուղում մենք ունենանք դպրոցներ՝ 30-40 աշակերտներո՞վ, թե՞ ունենանք նույն յոթ գյուղերի համար 200-300 աշակերտի համար դպրոցներ: Մենք սրանով կլուծենք նաև մանկավարժների հարցը: Գաղտնիք չէ, որ մեր համայնքներում, և հատկապես հեռավոր գյուղական համայնքներում մենք միշտ մասնագետների հետ կապված խնդիրներ ունենք՝ չունենք որակյալ իրավաբաններ, քիչ են որակյալ ուսուցիչները, քիչ են որակյալ բժիշկները: Այս խնդիրը միայն այսպես կարող ենք լուծել:

Ժամանակի ընթացքում մենք շատ ավելի լավ ենք ապրելու, քան հիմա ենք ապրում: Ուղիղ այնպես, ինչպես 1996 թվականին: Երբ այս համակարգը կառուցվում էր, վստահ եմ, շատ գյուղապետեր մտածում էին, որ դժվար թե բարելավում լինի: Եղա՛վ: Այնպես որ, ես խնդրում եմ բոլորին աջակցել Կառավարության նախաձեռնությանը, խնդրում եմ բոլորիդ աջակցել մեր նախաձեռնությանը: Շատ բաներ մեզ հասկանալի են: Մենք, ցավոք, թեև փոքր երկիր ենք, բայց այս փոքր երկրում կան համայնքներ, որոնց ջուրը երբեք մի առվով չի հոսել: Մենք այդպիսի պարագաներում ըմբռնումով, ընկալումով կմոտենանք, բայց արդյո՞ք ժամանակը չի, որ այդ փոքրիկ առվակները միացնենք և ունենանք մի լավ առու: Ի՞նչ է նշանակում՝ մենք հարևան գյուղի հետ չենք կարող միավորված լինել: Ինչու՞ չենք կարող լինել: Կարող ենք, եթե ցանկանանք, իսկ մենք պետք է ցանկանանք:

Այժմ մեր խնդիրն է բոլոր համայնքներում ամրապնդել այն դրականը, որ կա երկրում և հիմնովին արմատախիլ անել բացասականը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պահանջատեր լինի այս հարցում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է համայնքի ղեկավարությունից պահանջել արդյունավետ աշխատանք և լավ կառավարում: Գանձված տեղական տուրքերի և վճարների դիմաց մենք ակնկալում ենք համարժեք ծառայություն:

Կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ շատ պարագաներում մարդիկ բավարարվում են իրենց խնդիրները, ժողովրդական լեզվով ասած՝ իրենց դարդերը, մի պաշտոնյայի պատմելով: Այսինքն՝ շատ դեպքերում, որպեսզի համայնքնի բնակիչները գոհ լինեն համայնքի ղեկավարից, բավարար է, որպեսզի համայնքի ղեկավարը այդ մարդկանց հետ շփվի, լսի: Ես, երբ այդ տոնով եմ խոսում, հարգելի՛ համայնքի ղեկավարներ, չի նշանակում, որ մեզ մոտ չկան այդպիսիք: Ո՛չ, իհարկե, կա՛ն: Ուղղակի ուզում եմ, որպեսզի բոլորը այդպիսին լինեն: Ուզում եմ, որպեսզի համայնքի բնակչությունը, ինչպես սկզբում ասացի, ի դեմս համայնքապետի տեսնի իր խնդիրների առաջին լուծողին:

Վստահ եմ, որ այդպիսի պահանջի պարագայում դրական փոփոխություններն արագ իրականություն կդառնան՝ փոխելով մեր երկրի ամբողջ դիմագիծը: Ճիշտ ինքնակազմակերպումը և ինքնակառավարումը մեր զարգացման ամենահուսալի ճանապարհն են:

Ամուր համայնք, ամուր ընտանիք, ամուր պետություն՝ ահա ուժեղ Հայաստանի մեր բանաձևը:

Եվ խնդրում եմ, որպեսզի դուք բեռի ձեր մասը կրեք ցանկությամբ, կամեցողությամբ և մեծ պատասխանատվությամբ: Կասկած չունեմ, որ այստեղ ներկա են բազմաթիվ արժանավոր կանայք և տղամարդիկ, ովքեր համայնքի ղեկավարի պաշտոնում պատվախնդրորեն են իրականացնում իրենց առաքելությունը: Իսկ լինել համայնքի ղեկավար՝ առաքելություն է, առավել ևս՝ փոքրաթիվ համայնքի ղեկավար, կարծես մի մեծ ընտանիքի համար պատասխանատու, առանց որևէ շահի, առանց որևէ այլ ակնկալիքի: Եվ երբ մարդ իր բեռը կրում է պատվախնդրությամբ, նա չի կարող հարգանքի չարժանանալ: Այդ պատվախնդիր մարդկանցից մի քանիսն այսօր պարգևատրվելու են:

Սրտանց շնորհավորում եմ նրանց այդ կապակցությամբ: Նաև կասկած չունեմ, որ կան այլ արժանավորներ, որոնց պարգևները դեռ առջևում են:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ, հարգելի՛ գործընկերներ, արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ` ի փառս Հայաստանի և ի նպաստ մեր ժողովրդի բարօրության։

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]