ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
35,8 ջերմության և այլ խնդիրների պարագայում հղիի վիճակը բավարար է գնահատվել 11/15/2016 15:48 | Դատական ռեպորտաժներ
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց նաև «Շենգավիթ» ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը։
Բացի այն, որ վկան ճանաչում էր ամբաստանվող բժիշկներին, նա ճանաչում էր նաև Մերի Մարգարյանին, նրա հետ աշխատել է դեռևս 2014թ հունվարից:
Վկան նշեց, որ 2015թ հուլիսի 27-ի գիշերը, երբ իրեն ծնարան են կանչել մեկ այլ հղիի ցավազրկելու համար, այդ ժամանակ ծնարան է եկել նաև Մերի Մարգարյանը` պտղի բաբախը լսելու նպատակով և այդ ժամանակ, Արամ Գրիգորյանի խոսքով, ինքը ապարատի միջոցով ստուգել է Մերիի ճնշումը, ապա կարճ ժամանակ անց նաև զննել է Մերիին պաթոլոգիայի բաժնում:
Նրա վստահեցմամբ՝ Մերիի թոքերում ոչ մի պաթոլոգիական փոփոխություն չի նկատվել, գիտակցությունը պարզ է եղել, ցավեր չի ունեցել, հևոցներ ևս չեն եղել, իսկ մինչ այդ եղել է մեկ անգամ փսխում, սակայն այս ամենը միասին կրկնակի հետազոտության համար պատճառ չի կարող հանդիսանալ:
Ինչ վերաբերում է նրան, որ Մերիի ջերմությունը 35,8 է եղել, որի մասին Արամ Գրիգորյանին ևս տեղյակ են պահել, հղիին խորհուրդ է տվել տաքացնող միջոցներ, ինչպե նաև՝ տաք թեյ, որը կարող է նաև ձեռքերի ափերում պահել, որպեսզի արյան շրջանառությունը լավանա:
Ժամեր անց՝ առավոտյան ժամը 08-ի սահմաններում, Արամ Գրիգորյանի խոսքով, ինքը կրկին գնացել է Մերիի մոտ որտեղ նաև եղել է Շուշանիկ Բախշյանը և վերջինս խորհուրդ է տվել գինեկոլոգիական հետազոտության ենթարկել նրան:
Գրիգորյանը Մերիի վիճակը բավարար է գնահատել, հիվանդանոց ընդունելուց հետո, նրա խոսքով, միակ փոփոխությունը եղել է ջերմության իջեցումն ու փսխումը:
Իսկ երբ իր հերթապահությունը տվյալ օր ժամը 09.00-ին ավարտվել է, հիվանդանոցից գնալուց ժամեր անց, Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով գտնվել է «Էրեբունի» ԲԿ-ում, այնտեղ հանդիպել է Մերիի հայրիկին և տեղեկացել, որ Մերիի վիճակը վատացել է ու նրան տեղափոխել են «էրեբունի» ԲԿ:
Այնտեղ Գրիգորյանն իր կոլեգաներից հետաքրքրվել է, թե ինչպես է Մերին, և իրեն հայտնել են, որ Մերիի վիճակը ծանր է և հետազոտություններ են կատարում:
«HELLP» սինդրոմի վերաբերյալ էլ Գրիգորյանը նշեց, որ 15 տարվա իր մասնագիտական գործունեություն մեջ «HELLP» հիվանդության հետ չի առնչվել և այդ մասին միայն ծանոթ է կարդալու միջոցով:
Միևնույն ժամանակ Գրիգորյանը չբացառեց, որ այդ ընթացքում Մերիի մոտ «HELLP» հիվանդությունն է զարգացել:
Ինչ վերաբերում է նրան, որ ինքն է Մերի Մարգարյանին խորհուրդ տվել Շուշանիկ Բախշյանի մոտ հաշվառվել, վկան ասաց, որ Մերին արդեն հաշվառված է եղել Շուշանիկ Բախշյանի մոտ: Երբ իրեն այդ մասին տեղեկացրել է ու հարցրել, թե ինչ կարող է ասել բժշկուհու մասին, ի պատասխան Գրիգորյանն ասել, որ իր երրորդ երեխայի ծնունդը վստահել է Բախշյանին:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի դեկտեմբերի 6-ին կայանալիք դատական նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել