ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում ներկայացրեց զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման նախագիծը 11/14/2016 14:29 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար ՎիգենՍարգսյանն ընդգծեց, որ սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրումն է:
«Սույն օրենքով կարգավորվում են մարտական գործողությունների հետեւանքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հատուցման հիմնադրամի ստեղծման եւ գործունեության կարգն ու պայմանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նա հավելեց, որ օրենքի համաձայն, շահառուներ են հանդիսանում այն զինծառայողները, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտական գործողությունների հետեւանքով: Զինծառայողի կյանքին պատճառված վնաս է համարվում զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ անհայտ կորելը, զինծառայողի առողջությանը պատճառված վնաս է համարվում ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի աշխատունակության կորուստը:
Զինծառայողի զոհվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում շահառու է համարվում նրա ամուսինը. զավակը, ծնողը:
«Նախատեսվող համակարգի հենասյունն է լինելու հատուկ հիմնադրամը, որը կﬕավորի թե պետությունից, թե հասարակությունից ստացվող դրամական միջոցները, կապահովի այդ գումարների պրոֆեսիոնալ կառավարումը և առաջացած միջոցների հաշվին ապահովելու զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը: Հիմնադրամը գործելու է մի շարք կարևոր սկզբունքների ներքո:
Մասնավորապես, հավաքագրվող վճարներն ու ապահովագրական հատուցուﬓերը պետք է լինեն պարզ և հասկանալի յուրաքանչյուր քաղաքացու համար, դրանք պետք է կառավարվեն՝ ելնելով ակտիվների կառավարման մասնագիտական հաշվարկներից: Համակարգը պետք է լինի թափանցիկ, որպեսզի ձեռք բերի անհրաժեշտ վստահություն համակարգի կողմից»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:
Նա հավելեց, որ հատուցման գումարները կփոխանցվեն 2017թ. հունվարի 28-ից հետո գրանցվող դեպքերի համար:
«Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության ձեռքբերման դեպքում միանվագ կփոխհատուցվի 10 միլիոն դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում միանվագ՝ 5 միլիոն դրամ: Այնուհետև կլինեն ամենամսյա վճարներ:
Սպայական անձնակազմի դեպքում մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում կփոխհատուցվի 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության համար՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար կփոխհատուցվի համապատասխանաբար 250 հազար և 150 հազար, շարքային անձնակազմի համար համապատասխանաբար 200 հազար դրամ և 100 հազար դրամ»,- հստակեցրեց նախարարը:
Նա նաև ներկայացրեց հիմնադրամի ֆինանսական միջոցների ձևավորման աղբյուրները: Նա նշեց, որ ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողﬕց ամսական 1000 դրամ դրոշմանիշային միջոցներից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից