ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ ուզում որևէ անմեղ մարդ դատվի. սպանված կուրսանտի հայր 11/14/2016 19:57 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը չի ցանկանում, որ որդու սպանության համար որևէ անմեղ մարդ դատապարտվի: Այդ մասին այսօր նա հայտարարեց դատարանում՝ հարցաքննության ժամանակ։
ցուցմունք տալիս հայտարարեց Արկադի Բարսեղյանը, ով որդու սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել:
«Չեմ ուզում որևէ անմեղ մարդ դատվի, եթե ապացուցի, որ դուք չեք դատարանում ներողություն կխնդրեմ, բայց եթե դուք եք, ապա ծնկաչոք էլ ներողություն խնդրեք...» ասաց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ խոսքը կիսատ թողնելով։
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գործով հարցաքննված տուժողներից հետո այսօր ցուցմունք տվեց նաև տուժողի իրավահաջորդը՝ Ա.Բարսեղյանը։ Վերջինիս խոսքով՝ որդու մահվան մասին ինքը չի իմացել. ռազմական ինստիտուտ իրեն հրավիրելու ժամանաւ ասել են, թե Հայկազը կռիվ է արել:
Ինստիտուտում մի գեներալի սենյակում տեսել է հավաքված սպայական անձնակազմին, որտեղ ճանաչել է միայն Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին։ Վերջինս Հայկազի վերաբերյալ հարցեր է տվել, թե Ամանորին, երբ տանն է եղել, ինչ տրամադրություն է ունեցել, կամ ընկերուհի ունեցել է, թե ոչ, աղանդավորական խմբերի մեջ ընդգրկված եղել է, թե ոչ։ Հարցերից հետո Տոնոյանը ձեռքը դրել է Հայկազի հոր ուսին և ասել «պինդ պահի քեզ, Հայկազը էլ չկա, նրան գտել են պտտաձողից կախված»:
ՊՆախարարի առաջին տեղակալը Արկադի Բարսեղյանին որդու հետ տեղի ունեցածի որպես առաջին վարկած ասել է ինքնասպանությունը, ապա նշել, որ քննիչներն աշխատում են, հանգամանքները կպարզվի:
Տուժողի իրավահաջորդը նաև նշեց, որ իրենք անգամ չեն իմացել, որ որդու նկարը որպես լավ սովորողի ամրացված է եղել է ինստիտուտի պատին:
Դեպքից հետո քննիչը գնացել է տուժողի տուն եւ հորը որպես տուժողի իրավահաջորդ ճանաչել, որի ժամանակ էլ իմացել են, որ իրենց որդուն խեղդամահ են արել, ապա պտտաձողից կախել:
Սպանված կուրսանտի հայրը պատմում էր, որ որդին ցանկանում էր զինվորական դառնալ և որևէ անգամ սպաներից չի դժգոհել, պինդ տղա էր:
2014թ. դեկտեմբերի 29-ին Ամանորի կապակցությամբ Հայկազը տուն է գնացել և հունվարի 7-ին վերադարձել ինստիտուտ, դրանից հետո նրա հետ ծնողները չեն խոսել, Հայկազը չի ցանկացել, որ իրեն զանգահարեն:
Գործի վերաբերյալ էլ տուժողի իրավահաջորդը նշեց, որ քննիչը իրեն ցուցադրել է լուսանկարներ, որտեղ ամբաստանյալները և ևս 2-3 հոգի են պատկերված եղել, ըստ տուժողի՝ այդ լուսանկարները արված են դեպքին նախորդող օրը Վաչե Սահակյանի ծննդյան օրը նշելու ժամանակ:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հայցին, ապա Արկադի Բասեղյանը նախագահող դատավորին հայտնեց, որ պահանջ ունի գործով 4 ամբաստանյալներից՝Գնել Թևոսյանից, Նորիկ Սահակյանից, Վաչե Սահակյանից և Մովսես Ազարյանից, որը կներկայացնի, իսկ Վարազդատ Սաֆարյանի մասով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայց չունի:
Հաջորդ՝ նոյեմբերի 28-ին կայանալիք նիստում դատարանը կանցնի վկաների հարցաքննությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից