ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3 կեղծ բժիշկների մեղադրանք է առաջադրվել 11/14/2016 13:34 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ պարզելու որպես բժիշկ ներկայացած անձանց կողմից խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը։
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել առ այն, որ Լոռու Գուգարք գյուղում ինչ-որ անձինք, ներկայանալով որպես բժիշկներ, հերթագրել, ապա բժշկական՝ համակարգչային հետազոտության են ենթարկել տարբեր բնակիչների՝ համապատասխան վարձատրության դիմաց՝ չունենալով բժշկի մասնագիտություն։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու համար:
Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Գեղահովիտ գյուղի և Եղվարդ քաղաքի երեք բնակիչներ, ներկայանալով որպես բժիշկներ, մատչելի գներով բժշկական հետատոզման ենթարկելու պատրվակով, նախապես հերթագրել են մարզի մի շարք բնակիչների, այնուհետև «Rofes» սարքի միջոցով կազմակերպել նրանց առողջության համակարգչային հետազոտումը, իբրև հայտնաբերել հիվանդություններ և կատարել դեղորայքային նշանակումներ՝ նշված անձանցից հափշտակելով գումար: Քրեական գործով 12 անձ ճանաչվել է տուժող։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձի՝ Ա.Մելոյանին, Ա.Թադեւոսյանին և Ն.Մուրադխանյանին, 2016 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Քննությամբ պարզվել է, որ համապատասխան մասնագիտացում չունեցող անձանց կողմից բժշկական հետազոտման են ենթարկվել նաև այլ տարածքների բնակիչներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նշված երեք անձանց գործողություններից տուժած անձանց իրական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/14/2024 08:24 Գյումրին մնացել է ոմանց կոկորդում․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:21 ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել ադրբեջանի հետ․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:18 «Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ»
- 11/14/2024 08:15 Փորձաքննության փուլ է սկսվում․ «Հրապարակ»
- 11/14/2024 08:11 ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության ․«Հրապարակ»
- 11/14/2024 07:53 Հողամաս, բնակելի տուն, հիփոթեքով բնակարան. Տաթեւիկ Գասպարյանի հայտարարագրում առկա առք ու վաճառքի հետքերով. «Ժողովուրդ»
- 11/14/2024 07:49 Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/14/2024 16:19 Վարչապետն ընդունել է ԵՆԲ փոխնախագահին
- 11/14/2024 15:55 Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
- 11/14/2024 14:18 COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում. Սաղաթելյան
- 11/13/2024 18:48 ԱՊՀ երկրների մայրաքաղաքների մեջ ամենից թանկ տրասպորտը կլինի Երևանում. « Հայաքվե»
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/14/2024 22:59 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու «ՎԱԶ 2106»-ը, «Nissan»-ն էլ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա
- 11/14/2024 21:41 Մահվան ելքով վրաերթ Երևանում
- 11/14/2024 13:17 Պայթյուն բնակարանում
- 11/14/2024 12:02 Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/14/2024 22:30 Տղամարդը հաշվեհարդար է տեսել իր գործընկերուհուց, որը հրաժարվել է համբուրել իրեն
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ