Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Հիասթափություններ չկան, միայն մարտահրավերներ. Հենրիխ Մխիթարյան 11/14/2016   00:09  |  Մարզական

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ Հարցազրույցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ընթացքում, հետևաբար չէր կարող ընդգրկել հարցեր հանդիպման մասին։ Հենրիխը խոսել է կարիերայի տարբեր փուլերի, ազգային հավաքականի և ակումբային գործերի մասին։

 -Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլում, երբ երեխա էիր:

- Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։

-Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն տարիներից, երբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ «Փյունիկում»:

- Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկում»։ Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկի» հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։

-Ե ՞րբ հասկացար, որ ֆուտբոլը ոչ միայն զվարճանք է, այլ կարող է դառնալ կյանքիդ հիմնական զբաղմունքը:

- Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, և երբ երազանքդ կատարվում է, և դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս և ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։

-Ինչպե՞ս կբնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակ, երբ նոր էիր սկսում և այսօր: Ի՞նչ է փոխվել:

- Ներկայումս Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդես գալիս Հայաստանում, մրցակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր։

-Եղե՞լ է պահ, երբ կարող էիր թողնել ֆուտբոլը: Եթե այո՝ ապա ի՞նչը ստիպեց չթողնել այն և ինչպե՞ս հաղթահարեցիր պահը:

- Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։

-Փոքր տարիքից եղել ես ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս ես վերաբերվել մարդկանց այն պնդումներին, որ անպայման մեծ ֆուտբոլիստ ես դառնալու:

- Իմ հայրը, իրոք, շատ հայտնի ֆուտբոլիստ էր, բայց ես շատ ճնշում չեմ զգացել փոքր տարիքում։ Իմ ընտանիքն ինձ հնարավորություն ընձեռեց ընտրել ֆուտբոլիստ դառնալու և այլ մասնագիտությամբ շարունակելու միջև, և ես որոշում կայացրեցի ընտրել ֆուտբոլային ուղին։

-Կարո ՞ղ ես հիշել առաջին խաղդ և գոլդ «Փյունիկի» առաջին թիմի կազմում:

- Իհարկե հիշում եմ։ Ես գոլի հեղինակ դարձա «Փյունիկի» կազմում իմ առաջին իսկ խաղում՝ գրավելով «Շիրակի» դարպասը։ Ես շատ ուրախ էի այդ պահին։

-Ընդամենը 17 տարեկան էիր, երբ նշեցիր նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում. Ի՞նչ էիր զգում այդ պահին:

- Շատ երջանիկ էի այդ պահին։ Մեծ պատիվ էր հրավեր ստանալ ազգային հավաքականից։ Ես իրոք ուզում էի խաղալ իմ ազգի համար և շատ աշխատանք եմ տարել ազգային հավաքականի կարևոր խաղացող դառնալու համար։

-Իսկ ո՞րն է քո ամենագեղեցիկ գոլը (գոլերը) ազգային հավաքականի կազմում և ակումբներում:

-Շատ գոլեր եմ խփել կարիերայիս ընթացքում, բայց կարծում եմ դեռ էլ ավելի շատ պետք է խփեմ։ Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ մեկը, ոչ հիմա, բայց հույս ունեմ, որ կարիերայիս վերջում այս հարցին պատասխանելիս գոլերն այնքան շատ կլինեն, որ էլ ավելի կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին (ժպտում է)։

-«Փյունիկում» խաղում էիր 22 համարով, երիտասարդականում՝ 11, ազգայինում սկզբից՝ 9: Ինչպե ՞ս եղավ, որ սկսեցիր հանդես գալ 18 համարով:

- Երբ միացա «Փյունիկին», միայն 22 համարն էր ազատ․․․ հետո երիտասարդական հավաքականում ես վերցրեցի 18-ը, այն ինձ դուր եկավ, և հետագայում ազգային հավաքականում ևս սկսեցի հանդես գալ այդ համարի ներքո։ Ես սիրում եմ այդ համարը, չնայած որ ընդհանրապես սնահավատ չեմ։

-2009 թվականին տեղափոխվեցիր «Մետալուրգ», այնուհետև՝ «Շախտյոր»: Ի՞նչ հիմնական տարբերություններ կային հայկական և ուկրաինական ֆուտբոլի միջև:

-Ուկրաինայի առաջնությունը ֆիզիկական և տեխնիկական տեսանկյունից ավելի բարդ էր ինձ համար, քանի որ մենք մրցում էինք այնպիսի ուժեղ թիմերի դեմ, ինչպիսիք էին Կիևի «Դինամոն», «Դնեպրը», «Մետալիստը»։ Հայաստանում ես արդեն իսկ խաղում էի առաջատար թիմում, ինչը, իհարկե, առավելություն էր տալիս։

-«Շախտյորի» կազմում նշեցիր նորամուտդ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, ով երկու տարի առաջ խաղում էր «Բանանցի», «Շիրակի» կամ «Արարատի» դեմ, իսկ հետո խաղում է «Բարսելոնայի», «Ռոմայի», «Արսենալի» մակարդակի թիմերի դեմ:

-Հայաստանում խաղալիս հեռուստացույցով միշտ դիտում էի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները և երկու տարի անց հնարավորություն ստացա արդեն անձամբ հանդիպել աշխարհի ուժեղագույն ակումբներին «Շախտյորի» կազմում։ Ժամանակի հետ ես ավելի հարմարվեցի այդ մրցաշարին, իսկ հիմա Մանչեսթերում մենք մշտապես խաղում ենք Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմերի դեմ։

-Ուկրաինայում սահմանեցիր արդյունավետության ռեկորդ՝ միայն առաջնությունում խփելով 25 գնդակ: Կիսապաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշ: Ո՞րն էր հաջողությանդ գաղտնիքը:

-Իմ հաջողության գաղտնիքն այն էր, որ ես երբեք չեմ դադարել աշխատել և երբ ես խփեցի 25 գոլ, դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր։ Այդ ժամանակ մենք շատ ուժեղ թիմ ունեինք՝ Դուգլաս Կոստա, Վիլիան, Ֆերնանդինյո, Դարիո Սռնա, դա «հանքափորների» պատմության մեջ լավագույն թիմն էր։

-Զուգահեռաբար խաղընկերներիդ հետ փայլուն ելույթներ էիր ունենում Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ո՞ր գործոնների շնորհիվ էր հաջողվում այդպիսի խաղ ցուցադրել 2010-2013 թվականներին:

-Այդ պահին մենք ունեինք փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստների լավ համաձուլվածք և այս համադրության շնորհիվ կարողացանք լավագույն արդյունքները գրանցել։ Միաժամանակ այդ ընթացքում մարզական բախտը մեր կողմն էր, որովհետև առանց դրա դժվար է հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք են Դանիան կամ Սլովակիան։ Իհարկե մենք շատ լավ հավաքական ունենք և միշտ պատրաստ ենք լավ խաղ ցուցադրելու։

-Դանիայի հավաքականի հետ խաղում (0:4) գոլերի քանակով հավասարվեցիր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին: Երբ երեխա էիր, կարո՞ղ էիր մտածել, որ կհասնես այդպիսի հաջողության:

-Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ես սիրում եմ գոլեր խփել, և ես շատ երջանիկ եմ, որ կարողացա գերազանցել մեր հավաքականի նոր գլխավոր մարզչին պատկանող ռեկորդը (ծիծաղում է)։ Այնքան էլ հեշտ չէ ազգային հավաքականի կազմում դառնալ շատ գոլերի հեղինակ, որովհետև դու հիմնականում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դեմ, բայց ես միշտ փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ գոլ խփելու համար։

-Ինչպե՞ս կբնութագրես Արթուր Պետրոսյան-մարզչին:

-Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ:

-Իտալիայի հետ խաղում խփեցիր 12-րդ գոլդ հավաքականի կազմում, հետագա տարիներին գոլերիդ թիվը հասցրեցիր 19-ի: Ըստ քեզ քանի՞ գոլ կխփես հավաքականի կազմում մինչև կարիերայիդ ավարտը:

-Երբեք չեմ կենտրոնանում կոնկրետ թվի վրա, քանի որ ինձ համար ամենակարևորը խաղից հաճույք ստանալն է։

-Կրկին վերադառնանք ակումբային գործերիդ: 2013 թվականին տեղափոխվեցիր Դորտմունդի «Բորուսիա»: Կրկին մեկ քայլ առաջ: Ինչպե՞ս հարմարվեցիր գերմանական ֆուտբոլին։

-Մի փոքր դժվար էր սկզբում, քանի որ ապրելակերպը տարբերվում էր Ուկրաինայից, գումարած նաև լեզվական արգելքը։ Բայց մեկ տարի անց ես սկսեցի ավելի հարմարավետ զգալ Գերմանիայում։ Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիայում»։ Դա ֆանտաստիկ փորձ էր ինձ համար։

-Երեք մրցաշրջաններից վերջինը փառահեղ ստացվեց: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց հասնել այդ մակարդակի:

-Իմ առաջին մրցաշրջանն ակումբում նորեկի համար շատ լավն էր, բայց երկրորդը թե իմ, թե թիմի համար այնքան էլ հաջող չէր։ Ես չեմ կարծում, թե այդ մրցաշրջանում մեկ կոնկրետ ֆուտբոլիստը կարող էր շատ բան փոխել թիմի խաղում։ Իմ երրորդ տարին ֆենոմենալ էր, որովհետև նոր մարզիչն ինձ տվեց ազատություն և հնարավորություն ավելի մոտ խաղալու մրցակցի դարպասին։ Հենց դրա շնորհիվ ես կարողացա այդքան գոլեր խփել և փոխանցումներ կատարել։

- Կարո՞ղ ես 3 բառով բնութագրել Դորտմունդի երկրպագուներին։

- Խենթ, հիանալի, անհավանական։

-Հերթով խոսենք արտասահմանյան ակումբներում քեզ մարզած մարզիչների մասին: Նրանցից ով ինչպիսի ՞ն էր և ով ի ՞նչ տվեց քեզ․ Նիկոլայ Կոստով, Միրչա Լուչեսկու,Յուրգեն Կլոպ, Թոմաս Տուխել։

-Ես շատ շնորհակալ եմ Նիկոլայ Կոստովին, որովհետև նրանից ես շատ բան սովորեցի տակտիկական գրագիտության առումով։ Նա միշտ կարողանում էր ինձնից քաղել առավելագույնը։ Միրչա Լուչեսկուն ինձ հնարավորություն տվեց միանալ Ուկրաինայի լավագույն ակումբին և խաղալ Չեմպիոնների լիգայում։ Նա կառուցել էր ակումբի պատմության կազմում լավագույն թիմը՝ բրազիլացի բոլոր ֆուտբոլիստներով հանդերձ, և նրա հետ աշխատելը ևս մեծ փորձ էր ինձ համար։ Յուրգեն Կլոպը վստահեց ինձ և դարձրեց թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ Նա ինձ հետ շատ աշխատանք էր տանում հոգեբանական առումով։ Թոմաս Տուխելը տվեց ինձ բոլոր հնարավորությունները, լիակատար վստահություն հաղորդեց, և ամեն ինչ սկսեց գնալ իր բնականոն հունով։ Ես այնքան ազատ էի իմ գործողություններում նրա օրոք, որ կարծես ճախրեի օդում․․․ Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինյոին, ես հուսով եմ շատ բան սովորել նրանից։ Նա ֆանտաստիկ նվաճումների հասած մարզիչ է։

-Իսկ հայ մարզիչներից ո՞վ է ամենամեծ ազդեցությունը թողել քեզ վրա՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից մինչև ազգային հավաքականներ:

-Արմեն Գյուլբուդաղյանցը, ում հետ ես մինչ օրս կապի մեջ եմ, ինձ շատ բան է սովորացրել կյանքում։ Ես սիրում էի նրա՝ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու ոճը և ժամանակակից ֆուտբոլի նրբություններին ծանոթացնելու նրա մեթոդները։ Նա միշտ ասում էր ինձ՝ «Դու պետք է արագ մտածես և գործես, որովհետև դու պետք է ավելի բարձր մակարդակ ունենաս Եվրոպայում խաղալու համար»։

-Ի ՞նչ գործոններ դեր խաղացին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանդ մեջ. Անգլիական ֆուտբո՞լը, թի՞մը, մարզի՞չը, վարձատրությո՞ւնը:

-Ես երեք հաջող մրցաշրջան անցկացրեցի Գերմանիայում, բայց ես հնարավորություն ունեցա տեղափոխվել աշխարհի ուժեղագույն առաջնության բարձրակարգ թիմերից մեկը։ Հայրս միշտ սովորեցնում էր ինձ ինքս իմ համար մարտահրավերներ սահմանել, և որպեսզի կարողանայի շարունակել առաջխաղացումը կարիերայի ըհթացքում, ես որոշեցի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ կարող եմ աճել՝ որպես ֆուտբոլիստ և անհատականություն։ Աշխատավարձը ոչ մի դեր չէր խաղում, ես տեղափոխվեցի միայն ֆուտբոլային պատճառներով։ Տեղափոխվեցի ակումբի պատմության, առաջնության, երկրպագուների և մարզչի համար, ով աշխարհում լավագույններից մեկն է։

-Ասում են՝ կյանքը Անգլիայում լիովին տարբերվում է Եվրոպայից: Ի՞նչ դժավարություններ ունես Անգլիայում, որ չունեիր քո բնակության նախորդ վայրերում:

-Այնքան էլ շատ արև չկա բայց ես չեմ տեղափոխվել Մանչեսթեր լողափ գնալու համար (ժպտում է)։ Ես համեմատաբար հեշտ հարմարվեցի քաղաքին, որովհետև մարդիկ այստեղ շատ բարեհամբույր են իմ հանդեպ։ Մանչեսթերը շատ դինամիկ քաղաք է, և ինձ դուր է գալիս կյանքն այնտեղ։ Միակ բանը, որ կարոտում եմ, խաղաժամանակն է, բայց վստահ եմ, որ շատ շուտով կլրացնեմ այդ բացը։ Ես շարունակում եմ աշխատել, իսկ մնացածը կգա ժամանակի հետ։

-Ի՞նչ է ընդհանրապես քեզ համար անգլիական ֆուտբոլը: Քո պատկերացրածն է՞ր արդյոք անգլիական ֆուտբոլի երկրպագուն:

- Նրանք պարզապես ապրում են ֆուտբոլով, սիրում են իրենց խաղացեղներին և միշտ աջակցում են թիմին՝ անկախ նրանից՝ թիմը պարտվում է, թե հաղթում։ Սա ստիպում է ավելի մեծ ցանկությամբ խաղալ այդ թիմի համար։ Անգլիայի Պրեմիեր-Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, որն ինձ տալիս է շատ տարբեր զգացողություններ և նոր մարտահրավերներ։ Կարծում եմ՝ կարող եմ դառնալ ավելի ուժեղ ֆուտբոլիստ՝ խաղալով այստեղ։

-Հոգեբանական խնդիրներ կա՞ն, քանի որ դեռ չես հիմնավորվել մեկնարկային կազմում, թե՞ պատճառը ֆուտբոլային է: Հիասթափություններ ունե՞ս:

- Հիասթափություններ չկան, միայն մարտահրավերներ են․ ես երբեք կանգ չեմ առնում կամ հիասթափվում, երբ արգելքների եմ հանդիպում իմ ճանապարհին։ Ես ուղղակի շարունակում եմ պայքարել՝ իմ նպատակին հասնելու համար։ Այսօր ես բավականաչափ խաղաժամանակ չեմ ստանում՝ ուրեմն ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի մարզչական կազմը ինձ ավելի շատ խաղալու հնարավորություն ընձեռի։ Ես վստահ եմ, որ կարող եմ հաջողություն ունենալ «Մանչեսթեր Յունայթեդում», և ես ուզում եմ բոլորին ապացուցել, որ արժանի եմ այս թիմում և այս առաջնությունում առանցքային խաղացող լինել։

-Անգլիայում, թերևս, ամենադժվարն է լինել ճանաչված. տաբլոիդներ, պապարացիներ և այլն. Արդեն հարմարվե՞լ ես այդ ամենին և ինչպե՞ս ես վերաբերվում ամենատարբեր լուրերի, որոնք տարածվում են քո մասին:

- Ես դեռևս պրոբլեմներ չեմ ունեցել որևէ թերթի կամ լրագրողի հետ Անգլիայում։ Իմ կարծիքով մեդիայի ներկայացուցիչները լավ են վերաբերվել և աջակցել են ինձ հենց առաջին օրվանից, նույնիսկ այն դեպքում, երբ ես ընդհանրապես չէի խաղում։

-Ի՞նչ ես զգում, երբ քո շնորհիվ ճանաչում են Հայաստանն ամբողջ աշխարհում:

-Ես միշտ անում եմ առավելագույնը՝ իմ երկիրն աշխարհով մեկ հայտնի դարձնելու համար, որպեսզի մարդիկ իմանան նրա աշխարհագրական դիրքը և պատմությունը։

-Կրկին վերադառնանք հավաքականին, Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո դու դարձար Հայաստանի ազգային հավաքականի ավագը: Ի՞նչ է փոխվում ֆուտբոլիստի մոտ ավագի թևկապով խաղադաշտ դուրս գալիս:

-Դու ավելի մեծ պատասխանատվությամբ ես դուրս գալիս խաղադաշտ, քանի որ պետք է առաջնորդես թիմին խաղի ընթացքում։ Ես պատրաստ եմ օգնել ցանկացած ֆուտբոլիստի, մենք մի թիմ ենք և մենք պետք է առաջ շարժվենք միասին։

-Երկրպագուները միշտ հետաքրքրվում են՝ ինչու՞ դու չես իրացնում տուգանային հարվածները կամ 11-մետրանոցներն ակումբներում, ինչպես դա անում ես ազգային հավաքականում:

-Ակումբային մակարդակում սկզբից պետք է հարմարվել թիմին և միայն հետո ստանալ հնարավորություն դառնալ ստանդարտների հաստիքային իրացնողը։ Ես իրացնում էի անկյունայինները և տուգանայինները Դորտմունդում և կարծում եմ՝ վատ չէր ստացվում։ Ինչ վերաբերում է 11-մետրանոցներին, միշտ կան հաստիքային իրացնողներ։ Երբեք չեմ հրաժարվել 11-մետրանոց իրացնելուց, ուղղակի միշտ պահպանել եմ թիմային կարգապահությունը։

-Իրատեսական համարո՞ւմ ես այս խմբում դեռ պայքարել եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:

-Մենք միշտ փորձում ենք անել առավելագույնը։ Հասկանալի է, որ մենք մեծ թիմ չենք, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, և չենք կարող միշտ դուրս գալ խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլ, բայց մենք փորձում ենք մոտենալ այդ մակարդակին։ Եթե դա մի օր ստացվի, ուղղակի հիանալի կլինի։

-Խաղընկեր, ում հասկանում էիր կես խոսքից:

- Ես սիրում եմ, երբ ֆուտբոլիստները իրար հասկանում են նույնիսկ առանց նայելու։ Ես ունեի այդպիսի հասկացողություն Օբամեյանգի հետ Դորտմունդում, և բրացիլացիների հետ՝ Դոնեցկում։

-Կարիերայիդ ընթացքում անընդհատ դեպի վեր ես բարձրանում: Ո՞րն է ֆուտբոլում այն նպատակը, որին դեռ չես հասել, բայց շատ կուզեիր:

- Ես չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչի կարող էի կամ կուզեի հասնել։ Ես նախնտրում եմ ավարտել գործը, հետո խոսել այդ մասին։ Ես ձգտում եմ հասնել բարձրագույն մակարդակի ֆուտբոլում, նվաճել շատ տիտղոսներ, որովհետև կարիերայի ավարտից հետո հենց դա է հիշվելու։

-Ընդհանրապես ի՞նչ է հարկավոր ֆուտբոլիստին կարիերայում առաջ գնալու համար. տաղա՞նդ, բնավորություն, թե մեկ այլ բան:

-Բոլորը միասին։ Միայն տաղանդը բավական չէ, պետք է համատեղել այն ծանր աշխատանքի և ուժեղ բնավորության հետ։

-Ի՞նչ հիմնական տարբերություններ ես տեսնում ֆուտբոլիստ դառնալու եվրոպական և հայկական ճանապարհներում: Ինչ կմաղթես մեր երիտասարդ ֆուտբոլիստներին:

-Հավատալ նրան, ինչով զբաղվում են, ունենալ երազանքներ և շատ աշխատել՝ դրանք իրականացնելու համար։ Նրանք պետք է կառուցեն հաջողության իրենց ճանապարհը։

 

ՀՖՖ Մամուլի քարտուղարություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:36 13/11/2016  |  ՄարզականԲորուսիան ցանկանում է հունվարին վերադարձնել Մխիթարյանին
00:25 12/11/2016  |  ՄարզականՈչ ոք չէր սպասում, որ 0:2 պարտվելուց հետո կարող ենք 3:2 հաշվով հաղթել. Հենրիխ Մխիթարյան
22:50 11/11/2016  |  ՄարզականԲերնար Շալանդ. Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ կդառնա Մանչեսթեր Յունայթեդի համար
19:08 06/11/2016  |  ՄարզականՄխիթարյանը 10 րոպե խաղալուց հետո կրկին դուրս մնաց 5 շաբաթով. երկրպագուների արձագանքը
15:14 05/11/2016  |  ՄարզականՍուոնսի - Մանչեսթեր Յունայթեդ. հավանական կազմեր
21:55 02/11/2016  |  ՄարզականEspnfc. Մխիթարյանը կնվազեցնի Իբրահիմովիչի մեկուսացումը
20:50 02/11/2016  |  ՄարզականՖեներբախչե - Մանչեսթեր Յունայթեդ. Մխիթարյանը հայտացուցակում է
20:14 31/10/2016  |  ՄարզականՀայտնի է, թե ինչու էր Մխիթարյանը երեկ միայնակ մարզվել
16:13 31/10/2016  |  ՄարզականՀարգրիվզ. Առանց Մխիթարյանի Մանչեսթեր Յունայթեդը լավագույն քառյակում չի հայտնվի
15:55 29/10/2016  |  ՄարզականՌուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ

Արխիվ

[]