ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մենք պատրաստ ենք Ալիևին թեյ տալ Շուշիում կամ Ստեփանակերտում, բայց այդ թեյի սցենարը 3 ձևով կարող է լինել». Դավիթ Բաբայան. 168.am 11/14/2016 16:45 | Ղարաբաղյան հակամարտություն
«Ալիևը զորավարժություններ է կատարում նաև իր հռետորաբանության հետ: Սա առաջին նման հայտարարությունը չէ, նա միշտ էլ նման հայտարարություններով հանդես է եկել. իր նախորդները ևս: Չի եղել որևէ ադրբեջանական նախագահ, որ նման հայտարարություններով հանդես չգա. Ալիևն այդ տեսանկյունից բացառություն չէ»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ շաբաթավերջին Ֆիզուլիի շրջան կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների և Ֆիզուլիի բնակիների հետ հանդիպումների ընթացքում մի շարք ելույթներ է ունեցել ու ամեն անգամ շեշտել. «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»։
Դ. Բաբայանը նկատել է՝ նրանք միշտ խոսում էին Շուշիում ու Ստեփանակերտում թեյ խմելու մասին, բայց որ ավելի պարզ լինի Ալիևին, թե ինչ է սպասում Արցախին ու Ադրբեջանին, նա նշեց, թե երբ Ալիևը կարող է թեյ խմել Ստեփանակերտում. «Մենք պատրաստ ենք Ալիևին թեյ տալ Շուշիում կամ Ստեփանակերտում, բայց այդ թեյի սցենարը 3 ձևով կարող է լինել. առաջինն այն է, որ ինքը շարունակի թեյ խմել Բաքվում և մտածի Արցախում թեյ խմելու մասին, խոսի Լելե Թեփեի մասին ու նմանատիպ հայտարարություններ անի:
Երկրորդ՝ գա այստեղ, ճանաչի Արցախի հանրապետությունը և երբ Արցախում բացվի Ադրբեջանի դեսպանատունը, կհյուրընկալենք իրեն թեյով:
Երրորդ՝ Ալիևը թեյ կխմի ռազմագերիների ճամբարում, եթե իհարկե այդ պատերազմից հետո ողջ մնա: Եթե նա ողջամիտ է, ապա պետք է ճանաչի Արցախի հանրապետությունը. սա լավագույն տարբերակն է: Բայց եթե նա ինչ-որ քայլեր կատարի, ապա թեյը կխմի ռազմագերիների ճամբարում»:
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ադրբեջանի նախագահը նաև ասել էր. «Եթե հայերը եզրահանգումներ չանեն ապրիլյան մարտերից, ապա իրենց սպասում են բազմաթիվ շատ հաջող գործողություններ՝ Լելե Թեփեի օրինակով։ Վերջին տարիներին մենք գնել ենք ամենաժամանակակից ռազմական տեխնիկան, ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա: Եվ թող Հայաստանի ղեկավարությունը հույսը չդնի ինչ-որ մեկի ուժի վրա: Եթե ուզում են հարցի խաղաղ կարգավորում՝ առանց զոհերի, ապա թող լքեն մեր հողերը, մենք էլ չենք ուզում պատերազմել, ընդամենը ցանկանում ենք վերադարձնել մեր տարածքները։ Մեր ներկայությունը Լելե Թեփեում վկայում է, որ այդ օրը մոտ է»:
Դ. Բաբայանի նշեց, որ դա նացիզմ է, ուրիշ ոչինչ. «Նա փորձում է սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից: Ալիևը ոչ թե պետք է մտածի Լելե-Թեփեի կամ այլ բաների մասին, այլ քիչ գողանա այդ փողերը և սեփական ժողովրդի արտագաղթը կանգնեցնի, որ բոլորը փախչում են երկրից: Թող սեփական ժողովրդի կարիքները բավարարի, այլ ոչ թե պետությունը հասցնի սնանկացման:
Նա ճորտատեր է դարձել, խան է դարձել, արդեն դե յուրե: Հետևաբար, քառօրյա պատերազմից, դրա զարգացումներից, Երևանում տեղի ունեցած զորահանդեսից հետո փորձում է ցույց տալ, որ դեռևս ոգի կա, փորձում է շեղել բնակչության ուշադրությունը, ինչպես նաև՝ սա մեսիջ է իր քաղաքական հակառակորդներին, որ բանակն իր ենթակայության տակ է ու հարկ եղած դեպքում այն կօգտագործի ազգային փոքրամասնությունների ու իր քաղաքական հակառակորդների դեմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ