ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նալբանդյանների գործով հեշտ չի լինելու կոտրել համակարգի ուժը. փաստաբան 11/12/2016 14:21 | Քրեական խրոնիկոն
Գեղարքունիքի մարզում անչափահասի սպանության 12 տարվա վաղեմության գործով արդեն երկրորդ դատաքննության ընթացքում սպասվում է լուրջ պայքար: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ՄԻԵԴ վճռի հիման վրա վերաբացված և արդեն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործով ամբաստանյալների պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Կարծում եմ, որ տասը տարի առաջ ինչ որ եղել է, կկրկնվի և մի փոքր էլ պասիվ ուժով, բայց նույն ձևի դժվարությամբ մենք դատաքննություն կմտնենք»,- ասաց Սեդա Սաֆարյանը: Ի պատասխան մեր հարցի՝ պաշտպանը նշեց նաև. «Ակնկալիքներ ունեմ, ինչու չունեմ որ, պարզապես գտնում եմ, որ իմ համար հեշտ չի լինելու կոտրելու համակարգի ուժը»:
Ըստ Նալբանդյան ամուսիններին առաջադրված մեղադրանքի, Նարինե Նալբանդյանն իր տան խոհանոցում իր դստեր ու տուժող, նրա համադասարանցի աղջկա անբարյացկամ փոխհարաբերությունների պատճառով վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեղանի վրայից վերցնելով «Ջերմուկ» հանքային ջրի շիշը դիտավորությամբ հարվածել է նրա քթի շրջանին՝ պատճառելով քթոսկրի բեկորային կոտրվածք, այնուհետև նույն շշով երկու- երեք անգամ հարվածել է աղջկա գլխի տարբեր մասերինՙ պատճառելով փակ, բութ գանգուղեղային տրավմա:
Ստացած վնասվածքների հետևանքով աղջիկը գիտակցությունը կորցրել է և անգիտակից վիճակով ընկել է հատակին: Ստեղծված իրավիճակից մի պահ գիտակցության կորուստ է ունեցել նաև Ն.Նալբանդյանը, այդ պահին խոհանոց է մտել նրա ամուսին Բագրատ Նալբանդյանը, ով տեսնելով կատարվածը՝ ջուր է ցանել կնոջ դեմքին, ուշքի է բերել նրան և իմացել, որ կինն է շշով հարվածներ հասցրել աղջկա դեմքին և գլխին:
Բագրատ Նալբանդյանը Ն.Նալբանդյանի հորդորով մետաղյա հաղորդալար է բերել և դրանով մարմնի հետևում կապել աղջկա ձեռքերը, որպեսզի ավելորդ շարժումներ և փախչելու փորձ չանի, իսկ այդ ընթացքում շորի կտորով կապել է աղջկա բերանը, որպեսզի վերջինս չգոռա, չաղմկի և չկարողանա օգնություն կանչել:
Նշված գործողությունները կատարելու պահին աղջիկն անգիտակից վիճակում է գտնվել, բայց ողջ է եղել, այդ վիճակում Ն.Նալբանդյանը և Բ.Նալբանդյանը աղջկան թողել են խոհանոցում, իրենք դուրս են եկել այնտեղից՝ մտածելով, որ վերջինս ստացած վնասվածքներից կմահանա: Դրանից 5-6 ժամ հետո Նարինեն և Բագրատը մտածելով, որ աղջիկը մահացել է, երկուսով միասին նրա մարմինը դուրս են բերել խոհանոցից,այնուհետև իրենց հողամասի միջով տարել են փողոց և գցել իրենց պարիսպից 15-20 մ հեռավորության վրա գտնվող մազութի բետոնապատ հորը, որը 1,5 մ խորությամբ լցված է եղել ջրով, որտեղ էլ վերջինս մահացել է:
Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասին 5-րդ և 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առանձին դաժանությամբ կատարված սպանություն:
2004 թվականի հունիսին Նալբանդյաններին Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը ձերբակալել է անչափահաս աղջկա սպանության կասկածանքով, նրանց նկատմամբ բռնություններ են գործադրվել` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:
Հայաստանյան դատարանը Բագրատ Նալբանդյանին դատապարտել է 9 տարվա, նրա կնոջը` Նարինե Նալբանդյանին` 14 տարվա ազատազրկման, իսկ դստեր` Արևիկ Նալբանդյանի, նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Եվրադատարանը ճանաչել է, որ Նալբանդյանների հանդեպ խախտվել են արդար դատաքննության, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել նրանց նկատմամբ: Որպես խախտված իրավունքների փոխհատուցում ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Բագրատ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 10 հազար, Նարինե Նալբանդյանին` 27 հազար և Արևիկ Նալբանդյանին՝ 25 հազար եվրո գումար:
Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի գանգատի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի հիման վրա, գործի վերաբացման վարույթի շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է հայաստանյան դատական ակտերը և որոշել գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Արդեն իսկ գործը մակագրված է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ