ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ անել նախքան օրենքի ընդունումն ապօրինի հարստացածների հետ. Հայկ Ալումյան 11/12/2016 19:30 | Մեկնաբանություն
Ոչ թե ցանկացած անձի, այլ պետական պաշտոնյաների ապօրինի հարստացումը, իհարկե, պետք է քրեականացնել: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ դրական գնահատելով ապօրինի հարստացումը քրեականացնելու մտադրության մասին առաջարկը:
Հայկ Ալումյանը նշեց, որ պետական պաշտոնյաները՝ ի տարբերություն մնացած բոլոր քաղաքացիների, հաշվետու են իրենց գործողությունների համար ամբողջ հասարակության առաջ: «Ես՝ լինելով մասնավոր անձ, հաշվետու չեմ, ասենք, իմ հարևանի, ցանկացած ուրիշ մեկի առաջ, եթե, ասենք, իր իրավունքները չեմ խախտել, բայց պետական պաշտոնյաները հաշվետու են ամբողջ ժողովրդի առաջ, որովհետև ժողովրդից են ստացել իշխանություն իրականացնելու լիազորությունը, և իրենք, իրենց կենսագործունեությունը, իրենց եկամուտները, պետք է թափանցիկ լինեն ամբողջ հասարակության համար, իրենց գողացածը պետք է բոլորի համար պարզ լինի»:
Փաստաբանը որևէ մտավախություն չունի, որ ապագա հոդվածը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել անմեղության կանխավարկածի հետ: Ըստ նրա, հիմա շատերն ասում են, որ ապօրինի հարստացման մեջ կասկածվելու դեպքում պաշտոնատար անձին պարտադրելու են, որ ինքն ապացուցի որտեղից են այդ եկամուտները, հետևապես դրանից էլ եզրակացնում են, որ այստեղ կա անմեղության կանխավարկածի հետ խնդիրներ:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ իրականում եթե ապօրինի հարստացումը քրեականացվի, ապա դա անմեղության կանխավարկածի խախտում ինքն իրենով ավտոմատ չի ենթադրում, քանի որ քննչական մարմինը պիտի ապացուցի, թե որքան եկամուտ է ստացել այս անձը որոշակի ժամանակահատվածում: Քննչական մարմինն է կրում ապացուցման բեռը, թե, մասնավորապես, որոշակի ժամանակահատվածում ինչքանով են աճել այս մարդու ունեցվածքը կամ դրամական միջոցները, որից հետո արդեն պետք է ապացուցի որտեղից իրեն այս հավելյալ աճը: Այդ երկու հանգամանքն էլ պետք է ապացուցի քննչական մարմինը:
Իհարկե, այդտեղ կլինեն լրացուցիչ խնդիրներ՝ թաքցրած, ուրիշի անունով ձևակերպված գույք, և այդ ամենը նորից պետք է ապացուցի քննչական մարմինը:
Այլ հարց է, որ եթե քննչական մարմինն ապացուցի, որ անձի ունեցվածքի աճը գերազանցում է իր եկամուտները, իհարկե, այդ մարդն արդեն պետք է պատասխանատվություն կրի ապօրինի հարստացման համար՝ բացառությամբ այն դեպքերի, եթե նա կարողանա հարստացման լեգալ աղբյուրները ցույց տալ:
«Ուրիշ բան՝ հիմա շատերը վախենում են, որ այդ հոդվածն առաջին հերթին իրենց նկատմամբ կկիրառվի, ու հիմիկվանից արդեն ինչ-որ աժիոտաժ է առաջացել»,- ասաց Հ.Ալումյանը:
Ի պատասխան մեր հարցի՝ փաստաբանը նշեց, որ իհարկե, պաշտոնատար անձի կողմից բիզնես ունենալն արդեն ապօրինություն է, բայց, ասենք, դա կքրեականացվի ապագա հոդվածի շրջանակներում, թե դա ավելի մեղմ կլինի, չի կարող ասել: «Գոնե տեսնում են, որ կաշառք չէ, ապօրինի բիզնեսով է զբաղվել, չգիտեմ այդ մասով դա քրեականացվի, թե ոչ, որովհետև հիմա ամեն ինչը խոսակցությունների մակարդակով է, հանձնարարականներ են տրված այդ հարցին ընթացք տալու, նախագիծ նախապատրաստելու համար: Ւնչպիսի՞ն կլինի նախագիծը հիմա երևի դեռ ոչ ոք չի կարող ասել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ երկուսն էլ, իհարկե, ապօրինի են, բայց երևի պետք է տարբերություն դնել՝ իր պաշտոնավարման հետ զուգահեռ բիզնեսով զբաղվելու ու բիզնեսից եկամուտներ ունենալու և բիզնեսով չզբաղվելու, բայց կաշառքներ վերցնելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ տարբեր մարդկանցից գումարներ շորթելու միջև:
«Դիֆերենցված մոտեցում օրենքի մեջ պետք է լինի, ես ենթադրում եմ, բայց թե ոնց կլինի, դա հետո կերևա»,- ասաց փաստաբանը:
Որքանո՞վ ենք երաշխավորված, որ պաշտոնատար անձը հարստացումը չի պատճառաբանի հորինովի, ասենք, ազգականներից նվիրատվություններ ստանալով, մեր հարցին ի պատասխան Հայկ Ալումյանը նկատեց, որ նվեր ստանալն էլ պետք է ինչ-որ չափով կանոնակարգված լինի:
«Պաշտոնատար անձը իրավունք ունի՞, արդյոք, նվերներ ստանալ իր պաշտոնավարման ժամանակ, թե՞ չէ, եթե ստանում է նվերներ, ի՞նչ պետք է անի՝ դարձնի իր սեփականությո՞ւնը, թե՞ հանձնի պետությանը, մինչև ի՞նչ արժեքի նվեր իրավունք ունի ստանալ, իսկ այդ արժեքը գերազանցող մասով նվերը պե՞տք է հանձնի պետությանը:
Սերը բարեկամների մոտ չգիտես ինչու առաջանում է հենց որ այդ մարդը դառնում է գլխավոր դատախազ կամ չգիտեմ ինչ-որ նախարար, մինչև այդ հարազատները համեմատաբար սառն են վերաբերվում, հանկարծ արթնանում են այդ բարեկամական զգացողությունները երևի ինչ-որ չափով այդ պաշտոնի հետ կապված: Եթե, ասենք, ուսանող ժամանակ նրան նվեր են արել, կարելի է ինչ-որ չափով մտածել, որ այս մարդուն իր ազգականները շատ են սիրում, բայց եթե նրա կյանքի քառասուն տարվա ընթացքում ոչ մի ազգական իրեն ոչինչ չի նվիրել, հանկարծ ինքը ինչ-որ խոշոր պաշտոն զբաղեցրեց և ազգականները սկսեցին իրեն նվերներ անել, իհարկե, խնդիր կա՝ կարող է ազգականների նվերն էլ պայմանավորված է իր փոխադարձ քայլերով»,- ասաց Հ.Ալումյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ պետական պաշտոնյան այդ պաշտոնը զբաղեցնելուց առաջ պետք է լավ պատկերացնի, որ անգամ կյանքի մանր-մունր հաճույքներից ինքը կարող է զրկվել, երբ որ դառնա պետական պաշտոնյա, պաշտոնը ստանձնելուց հետո ինքն ու անգամ նրա անձնական կյանքն արդեն շատ մարդկանց համար պետք է ավելի թափանցիկ լինի, շատ բաներ, որ ինքը մինչև այդ կարող էր իրեն թույլ տալ, պետք է այլևս իրեն թույլ չտա, այդ թվում նաև՝ նվերներ ստանալ: «Եթե շատ է ուզում նվերներ ստանալ, թող պաշտոնից դուրս գա ու այդ նվերն ընդունի՝ տեսնենք այդ սիրող հարազատն իրեն նվեր կտա՞, երբ որ իմանա, որ ինքը դիմում է գրել պաշտոնից դուրս գալու համար, կարող է չտա էլ»:
Երբ քրեականացվի ապօրինի հարստացումը, բնականաբար, օրենքը կգործի և «ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկվածներ, հուսով եմ, կունենանք, բայց ինչ անել նրանց հետ, ովքեր մինչև օրենքի ընդունումն են ապօրինի հարստացել»:
Հայկ Ալումյանը պարզաբանեց, որ խոսքը նախկինում պաշտոնավարած անձանց մասին, ովքեր իրենց պաշտոնավարման ժամանակ գերհարստացան. նայում ես աշխատավարձերին, պետք է որ թշվառության մեջ լինեին, սակայն նայում ես ունեցվածքին, որը ենթակա է Ֆորբսի ցուցակների մեջ ընդգրկվելու:
«Այդտեղ մենք կարող ենք ունենալ խնդիր օրենքի հետադարձ ուժի հետ: Ես վախենում եմ, որ օրենսդիրը չկարողանա կամ չուզի գտնել այնպիսի մեխանիզմներ, որ հնարավոր դարձնեն մինչև հիմա ապօրինաբար հարստացածներին պատասխանատվության ենթարկել, բայց չէ՞ որ դա մի հսկայական ունեցվածք է, մի հսկայական թվերի մասին է խոսում, որոնք պարզապես հափշտակվել են պետությունից ու ժողովրդից, և այդ գումարները պետք է հետ դրվեն տեղը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ապօրինի հարստացման քրեականացումը ոչ մի պրոբլեմ չունի ոչ անմեղության կանխավարկածի, ոչ էլ մարդու որևէ այլ իրավունքի և ազատության հետ, այն շատ նորմալ կաշխատի, խնդիր կարող է առաջանալ այդ նախկին ապօրինի հարստացողների հետ:
«Ես լիահույս եմ, որ այնուամենայնիվ կգտնվեն օրինական ու իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի այդ հսկայական ունեցվածքը, որը հափշտակվել է, վերադարձնել պետությանը»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան